Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց․ Կարևոր դիտարկում •

Վերջերս Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց, որը խիստ ուշագրավ էր, սակայն առանձնակի քննարկումների առարկա չդարձավ։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի օգնականը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրության՝ Ադրբեջանի կողմից խնդրահարույց համարվող դրույթների փոփոխության հարցին, նշել է, որ «Ադրբեջանի համար կարևոր է, որ այն դրույթները, որոնք իրենք համարում են իրենց երկրի նկատմամբ տարածքային պահանջներ, պաշտոնապես վերացվեն՝ լինի դա նոր սահմանադրության ընդունման, … Read more

Ինչպես խուսափել բռնապետության նոր ալիքից •

«Վերջին խորհրդարանական ընտրություններում իր իշխանությունը պաշտպանած Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից որդեգրված ներքին քաղաքականությունը բնութագրվում է ծայրահեղ բռնաճնշումներով: Այս մոտեցման համար Հայաստանի իշխանությունների փաստարկումը հիմնված է այն ենթադրության վրա, որ նախկին օլիգարխները, որոնց աջակցում է իրենց նախկին մայր պետությունը՝ Ռուսաստանը, վրեժ են լուծում մեր երկրում, որը պայքարում է ինքնիշխանության համար: Շատերն այս կառավարության քաղաքականությունը համարում են … Read more

Իրանա-թուրքական «եղբայրությունը» հերթական անգամ մտել է «փորձության փուլ» •

Իրանի հետախուզության նախարարությունը հրապարակել է արտասահմանում բնակվող իրանցիների հետ համագործակցող, արտերկրում գործող լրատվամիջոցների, ինչպես նաև լրատվական գործունեություն իրականացնող անձանց ցանկը, որ «լրտեսության համար պատժի օրենքի չորրորդ հոդվածով պատասխանատվության ենթակա» են։ Այդ մասին ֆեյսբուքի անձնական օգտահաշվում գրառում է կատարել Բաքվի «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն, որի տեղեկություններով զգուշացված լրատվամիջոցների շարքում տեղ է գտել նաև Թավրիզից … Read more

Ռուսաստան-Չինաստան «անխախտ համագործակցությունը» Սի Ծինփինի ԱՄՆ այցին ընդառաջ «ճեղք» է տալիս

Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի հերթական նիստ է անցկացրել։ Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, որպես հիմնական զեկուցող հանդես է եկել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Դիմելով հեռավար նիստի մասնակցիներին, Պուտինը ասել է․ «Այսօր Սերգեյ Վիկտորովիչը կպատմի առաջնահերթությունների մասին, որոնց վրա ԱԳՆ-ն առաջարկում է Ասիա-խաղաղօվկիանոսյան ուղղությամբ կենտրոնացնել իր ուշադրությունը»։ ՌԴ նախագահը հավելել է, որ այդ ուղղությունը Ռուսաստանի … Read more

Հարավային Կովկասի ռազմա-քաղաքական և կոմունիկացիոն դասավորությունները •

Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Միացյալ Նահանգներին անվանել է «մեծ սատանա», իսկ «Փոխըմբռնման մասին» հուշագրի տակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը՝ «բացարձակապես ոչինչ չարժեցող և վստահության ոչ արժանի»։ Խամենեին Իրանի ժողովրդին հավաստիացրել է, որ նրա «դիմադրողունակությունը հիացրել է բարեկամ ազատ ժողովուրդներին, իսկ թշնամիներին զարմանք, զայրույթ և սարսափ պատճառել»։ Ավելի վաղ … Read more

Մեհրիբան Ալիևային հաջողվել է զգալիորեն թուլացնել նախիջևանյան կլանի ազդեցությունը

Ադրբեջանական մամուլում և սոցիալական հարթակներում վերջին օրերին պետական կառավարման համակարգում էթնիկ քրդերի «գերիշխանության» թեմայով բավական սուր քննարկումներ են ծավալվել։ Առիթը տվել է Դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն։ Նա YouTube-յան ալիքներից մեկին տված հարցազրույցում սուր հայտարարություններ է արել Ադրբեջանում քուրդ ժողովրդի պատմության, ազգային ինքնության և ներկայության մասին: Ճիշտ է, Ջալալօղլուն քրդերի հասցեին թույլ տված վիրավորական արտահայտությունների … Read more

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը վերափոխվի «թուրքական աշխարհի» հակառուսաստանյան համախմբման

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ուկրաինա։ Այդ մասին սոցիալական X հարթակում գրառում է կատարել Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ Ինչպես հայտնել է Unian-ը, Սիբիգան ողջունել է Գերագույն ռադայի կողմից Թուրքիայի հետ ազատ առեւտրի համաձայնագրի վավերացումը։ Այդ միջպետական պայմանագիրը Թուրքիան վավերացրել է դեռևս 2024 թվականին։ Նույն օրը, երբ Սիբիգան անոնսավորել է Կիև Ֆիդանի այցը, Ռուսաստանի … Read more

44-օրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն •

Օկուպացված Շուշիում Իլհամ Ալիևի կազմակերպած «գլոբալ մեդիաֆորումից» մասնակցել է նաև Ռուսաստանի Դաշնության ՏԱՍՍ պետական գործակալության գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Միխայիլ Գուսմանը։ Ինչպես հայտնել են Բաքվի լրատվամիջոցները, Ալիևը նրան անվանել է «ադրբեջանական ժողովրդի արժանավոր զավակ»։ Գուսմանը հրեա է, ծնվել է Բաքվում։ Ալիևը նաեւ շատ կարևոր բացահայտում է արել։ Պարզվում է, Գուսմանը «ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ գործնականում … Read more

Իրանի կողմից Դոնալդ Թրամփին արված «խիստ զգուշացումը» •

ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը «հանկարծակի կարճատև հիվանդությունից հետո» մահացել է։ Նա 71 տարեկան էր։ Ըստ որոշ աղբյուրների, մահվան պատճառը «սրտային անբավարարությունն» է եղել։ Սենատորը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պատվիրակության կազմում երկօրյա այցով գտնվել է Անկարայում, ապա մեկնել Կիև, որտեղ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ քննարկել է ԱՄՆ Կոնգրեսում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։ Լինդսի … Read more

Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների «կարմիր գիծը հատել» է •

Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում ներկա է գտնվել «չորրորդ գլոբալ մեդիաֆորումի» բացմանը և մասնակիցների առջև հանդես եկել ընդարձակ ելույթով, որից, թերևս, կարելի է առանձնացնել նրա մի քանի «խոստովանություն»։ Ալիևը առաջին հերթին ընդգծել է, որ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները «աշխարհում երկրորդ օրինակը չունեն» և շեշտել, որ 2021թ․ «Շուշիի հռչակագրի» ստորագրումից հետո երկու երկրները «ոչ միայն եղբայրներ, այլև դաշնակիցներ» են։ … Read more