Ո՞վ է «մասնատում» տարածաշրջանը, Էրդողանը հասցեագրում չի արել •

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ազգային մեծ ժողովում հանդիպել է «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ։ Այդ մասին հայտնել է «Անադոլու» պետական գործակալությունը, որի փոխանցմամբ՝ նրա հիմնական ուղերձը հնչել է հետևյալ ձևակերպմամբ․ «Ոչ ոք չի կարող կանգնել մեր և մեր եղբայրների միջև»։ Էրդողանը հայտարարել է, որ հանդիպման օրը խորհրդանշական է, լրանում է Կուտ էլ-Ամարայում … Read more

Ադրբեջանը «Միացյալ Նահանգների հետ նույն ճամբարն է ընտրել» •

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Մարիանա Սպոլյարիչի հետ, որի ընթացքում Իսրայելին և Միացյալ Նահանգներին մեղադրել է Իսլամական հանրապետության տարածքում «հարյուր երեսուն հազար քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ հիվանդանոցներ և դպրոցներ, ոչնչացնելու» մեջ։ Ղարիբաբադին նաև ռազմա-քաղաքական նշանակության կարևոր հայտարարություն է արել։ Նա ասել է, որ իրենց օդային … Read more

Ուկրաինայի դեմ պատերազմի մեկ ժամն արժենում է 22 միլիոն դոլար •

Ոչ լրիվ մեկ շաբաթվա ընթացքում ուկրաինական անօդաչուները երրորդ անգամ գրոհել են Ռուսաստանի Տուապսե քաղաքի նավթավերամշակման գործարանը և խոշոր նավթամբարներն ու սպասարկող ենթակառուցվածքները։ Մոսկվան առաջին անգամ պաշտոնապես հաստատել է ուկրաինական եւ արեւմտյան մամուլի տեղեկությունները։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է, որ «նավթը նախատեսված էր արտահանման, այսինքն՝ այլ երկրների հանդեպ պարտավոորությունները կատարելու համար»։ Նա Ուկրաինայի … Read more

Թոֆիգ Զուլֆուգարովը «սպառնում է, որպեսզի օգնի Փաշինյանին», ոչ ոք չի չեղարկել •

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը ֆեյսբուքի անհատական էջում չափազանց ուշագրավ գրառում է կատարել։ Նա ասել է, որ Հայաստանը տասնամյակներ շարունակ միջազգային հարթակներում դեմ է եղել տարածքային ամբողջականության սկզբունքին, իսկ այսօր ձգտում է հասնել Հայկական ԽՍՀ-ի սահմաններում Ադրբեջանի կողմից ճանաչման, թեև «նախկինում ինքը այդ սահմաններում երբեք իրեն չի ճանաչել»։ Այնուհետև Զուլֆուգարովը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքին … Read more

Երեսուն տարի Ալիևը չկարողացավ Կանդազին կալանավորել, Փաշինյանը կալանավորեց •

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից այսպես են արձագանքել Արթուր Ավանեսյանի երկամսյա կալանքի մասին դատարանի որոշմանը։ Չկա փաստարկ, որ նա կաշառք չի առաջարկել։ Առկա է մերկապարանոց քարոզչություն, որ, ցավոք, հանրության որոշ խավերի կողմից առնվազն ընկալման է արժանանում։ Մինչդեռ Արթուր Ավանեսյանը հարյուր հազար արցախցիների հետ 2023թ․ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի առաջին օրերին անցել է Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետով։ Եվ … Read more

Մոսկվայի «մտադրության» գործնականացումը պայմանավորվում է Իրանի դիմադրողականության հեռանկարով

Վլադիմիր Պուտինը Սանկտ- Պետերբուրգում ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիին։ Բանակցություններին ռուսական կողմից մասնակցել են արտգործնախարար Լավրովը, նախագահի օգնական Ուշակովը և ԳՇ հետախուզության Գլխավոր վարչության պետ Կոստյուկովը։ Իրանը Արաղչիից բացի ներկայացրել են նրա տեղակալ Ղարիբաբադին և Իսլամական հանրապետության Մոսկվայում դեսպան Ջալալին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Պուտինը հայտնել է, որ ստացել է Իրանի հոգևոր առաջնորդի … Read more

Իսլամական հեղափոխության հրամանատարության դիվանագիտությունը չի աշխատում, Մոսկվան կօգնի՞

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին մեկնում է Մոսկվա։ Ըստ տեղեկությունների, Կրեմլում նրան կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նախատեսված են նաև «հանդիպումներ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»։ Անցած երկու օրերին Իրանի արտգործնախարարը բանակցություններ է վարել Պակիստանում և Օմանում։ Ըստ տեղեկությունների, նա Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմի ավարտի եւ համաձայնության հասնելու հարցում Իրանի «կարմիր գծերը սահմանող … Read more

ԱՄՆ-ը կհամաձայնի՞ Իրանի հետ բանակցություններում Պուտինի ներգրավվածությանը •

Իրանի խորհրդարանի ազգաային անվտանգության կոմիտեի անդամ Էբրահիմ Ռեզային Պակիստանին քննադատել է «անկողմնակալ միջնորդ չլինելու և Դոնալդ Թրամփին աջակցելու» համար և այդպիսով հասկացրել, որ Իսլամաբադի բանակցային հարթակն այլևս պահանջված չէ։ Նրա գնահատմամբ, Պակիստանը մնում է Իրանին «բարեկամ երկիր», բայց «միջնորդը պետք է միջազգային բարձր հեղինակություն ունենա և լինի անկողմնակալ»։ Ռուսաստանի ՌԻԱ Նովոստի պետական գոործակալությունը, հղելով լիբանանյան … Read more

Ո՞րն է կրտսեր Պրիմակովի պաշտոնանկության պատճառը, «Ռուսսկիյ դոմ»-ում նույնպես կադրային փոփոխություններ կարվեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Եվգենի Պրիմակովը ազատվել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործադիր տնօրենի պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվել է Իգոր Չայկան, որ մինչ այդ զբաղեցնում էր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը։ Ուշագրավ է, որ Եվգենի Պրիմակովը խորհրդային-ռուսաստանյան հայտնի արեւելագետ, հետախույզ, դիվանագետ, պետական գործիչ Եվգենի Պրիմակովի թոռն է, Իգոր Չայկան՝ ՌԴ նախկին գլխավոր դատախազ Յուրի Չայկայի որդին։ Ո՞րն է … Read more

Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Կովկասյան տերություն ճանաչվի •

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ փակ բանակցություններից երկու օր հետո Իլհամ Ալիևը դարձյալ Գաբալայում ընդունել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին, որ այդ պաշտոնը ստանձնել է անցյալ տարվա դեկտեմբերին։ Իր հայրենիքում Բաբիշը հայտնի է որպես միլիարդատեր-օլիգարխ։ Նրա հայրը կոմունիստական Չեխոսլովակիայում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, և ընդդիմախոսները Բաբիշին հաճախ անվանում են «ռեժիմի զավակ»։ Բաց աղբյուրներից հայտնի է, … Read more