Պուտինն իր աշխատակիցներին արգելել է օգտվել բջջային հեռախոսներից. The Telegraph •

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն իր աշխատակիցներին արգելել է օգտվել բջջային հեռախոսներից և համացանցին հասանելիություն ունեցող սարքերից: Նա նաև հրամայել է նրանց տներում տեղադրել տեսահսկման խցիկներ: Անվտանգության նման աննախադեպ միջոցառումները Կրեմլում ներդրվել են վերջին մի քանի ամիսների ընթացքում, քանի որ Պուտինի մոտ աճում է մտավախությունը ՌԴ-ում հնարավոր պետական հեղաշրջման կամ իր դեմ իրականացվելիք մահափորձի վերաբերյալ: Այս … Read more

Հասնել «աբխազական երկաթուղու» վերագործարկմանը և լուծել Հայաստանի ապաշրջափակման հարցը

TRIPP նախագծի քննադատները երկու այլընտրանք են առաջարկում։ ՀԱԿ-ը գտնում է, որ զուգահեռաբար պետք է կառուցվի Հայաստան – Իրան երկաթգիծ։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ Ռուսաստանի և Վրաստանի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր է հասնել այսպես կոչված՝ «աբխազական երկաթուղու» վերագործարկմանը և լուծել Հայաստանի ապաշրջափակման հարցը՝ ուղղակի հաղորդակցություն ունենալով Ռուսաստանի հետ։ Այդ առթիվ նաև վրացական մամուլում … Read more

Ովքե՞ր են որոշելու Ուկրաինայի, մեծ հաշվով՝ Եվրոպայի ապագան •

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Կիևի բնակիչներին և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների աշխատակիցներին ցուցում է տվել պատրաստ լինել և ժամանակին հեռանալ քաղաքից։ ՌԴ ռազմական գերատեսչությունը տեղեկացրել է, որ ուկրաինական կողմից Մոսկվայի զորահանդեսը «խաթարելու փորձի դեպքում Կիևի կենտրոնը կենթարկվի զանգվածային հրթիռակոծության»։ Մայիսի 4-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ զորահանդեսի անցկացման կապակցությամբ Մոսկվան մայիսի 8 -9-ին … Read more

Ներքին մասնատվածությամբ Թուրքիան չի կարող սպասարկել այն նպատակները, որ իր առջև դրել է

Մերձավոր Արևելքում իսրայելա-թուրքական դիմակայունը ոչ միայն չի հաղթահարվում, այլեւ, կարծես, մտել է «ինստիտուցիոնալացման փուլ»։ Փորձագետները գրեթե «փաստ» են համարում ռազմական հակամարտ դաշինքների ձևավորումը։ Թուրքիան քննարկումներ է սկսել Սաուդյան Արաբիայի, Կատարի և Եգիպտոսի, Իսրայելը՝ Հունաստանի և Կիպրոսի հետ։ Որոշ տեղեկություններով՝ Իսրայելին «կաջակցեն Հնդկաստանը, իսկ տարածաշրջանի երկրներից՝ Արաբական միացյալ էմիրությունները և Հորդանանը»։ Այս առումով Թուրքիայի «Ազգայնական կուսակցության» … Read more

Հայաստանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային համագործակցության հնարավորություններ, թե՝ խաղ

Մտքերի արդյունավետ փոխանակում ունեցա Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հետ Եվրոպական համայնքի գագաթաժողովի շրջանակում։ Անդրադարձանք Հայաստանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին։ Ողջունեցինք Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրության ստորագրումը։ Սոցիալական X հարթակում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բաքվի իշխանական հaqqin.az-ը, առանց հղելու սկբնաղբյուրի, փոխանցել է Թուրքիայի փոխնախագահի այս գնահատականը․ «Նորմալացման գործընթացում ձեռնարկված փոխադարձ կառուցողական … Read more

Ո՞րն է Մոսկվայի և մյուս քաղաքների անպաշտպանվախության պատճառը •

CNN-ը, հղում անելով եվրոպական հետախուզության աղբյուրներին, հայտնել է, որ Կրեմլը բարձրաստիճան զինվորականների և նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգության ապահովման նոր միջոցառումներ է ձեռնարկել։ Լրատվամիջոցը ակնարկել է նաև «պալատական հեղաշրջման վտանգի» մասին։ Ըստ տեղեկությունների, «կասկածի տակ է Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուն, որի նախկին տեղակալներից մի քանիսը կալանավորված են, և նա մտահոգված է, որ իրավապահները կզբաղվեն նաև իրենով»։ … Read more

Արցախի հարցում չեն կարող օգտակար լինել, քանի դեռ Արցախը իր դժբախտությունը չի հասցեագրի Ռուսաստանին

Արցախի Ազգային ժողովը դիմել է Եվրոպայի քաղաքական համայնքի խորհրդաժողովի մասնակիցներին և պահանջել, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը հասցեական գնահատական տան, ապահովեն Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանումը, հայտարարություններից անցնեն գործնական քայլերի տիրույթ և երաշխավորեն բռնատեղահանված բնակչության հայրենիք վերադարձը՝ հարգելով նրա ինքնորոշման իրավունքը։ Արցախի Ազգային ժողովը հանդես է եկել որպես նրա ժողովրդի կողմից առաջնային մանդատով օժտված ներկայացուցչական մարմին։ Պայմանականորեն … Read more

Ռուսաստանը կարո՞ղ է Իրանին պարտադրել, որ ընդունի ամերիկյան կապիտուլյացիան •

Հութիները վերջերս զորավարժություններ են անցկացրել, և Բաբ էլ-Մանդեպի նեղուցը փակելու նախապատրաստությունը փաստացի ավարտված է։ Ինչպես տեղեկագրել է Turkiye իշխանամետ պարբերականը, այդ մասին նախօրեին պետական հեռուստատեսությանը հարցազրույցում ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Ալի Հազրիանը։ Բաբ էլ-Մանդեպի նեղուցը Կարմիր ծովը Ադենի ծոցով կապում է Սուեզի ջրանցքին, որի արգելափակումը համաշխարհային ապրանքաշրջանառության համար, … Read more

Զելենսկու Երևան այցը հայ-ուկրաինական սառնության տիրույթից դուրս է •

Տասնյակ լրատվամիջոցներ Եվրոպայի ժողովրդավարական համայնքի, Եվրամիություն-Հայաստանի գագաթաժողովի, անգամ Ֆրանսիայի նախագահի պետական այցի մասին տեղեկատվությունը կառուցել են «Զելենսկին ժամանել է Երևան, սպասենք Ռուսաստանի խիստ պատասխանին» քարոզչակաղապարով, որ, ամենայն հավանականությամբ, համաձայնեցված է: ՌԻԱ Նովոստին նույնպես այդ առթիվ կարճառոտ լուրը վերնագրել է «Զելենսկին ժամանեց Երևան»։ Ավելի հեռու են գնացել ընդդիմության ֆեյսբուքյան քարոզիչները։ Նրանք հիշեցնում են, որ քառասունչորսօրյա պատերազմում … Read more

Միացյալ Նահանգները ձգտում է թոթափել ռուս-ուկրաինական կարգավորման պատասխանատվությունը

The Inside պարբերականը, հղում անելով ռուսաստանյան իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ Մոսկվայի մայիսյան զորահանդեսին մասնակցելու ցանկություն են հայտնել Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահներ Լուկաշենկոն, Տոկաևը և Ժապարովը, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի «առաջնորդները»։ Ըստ տեղեկությունների, Սլովակիայի վարչապետ Ֆիցոն այդ օրը կայցելի Մոսկվա, բայց զորահանդեսին ներկա չի գտնվի, միայն կայցելի Անհայտ զինվորի հուշահամալիր և մեկ … Read more