Հետելցինյան Ռուսաստանում քաղաքական բռնաճնշումների զոհերին չեն հիշում •

Աստանայում ԵԱՏՄ գագաթաժողովից երկու օր հետո БелТА-ն տարածել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, որով նա հայ ժողովրդին «խորհուրդ է տալիս շատ զգույշ լինել, որպեսզի չկրկնեն այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում»։ Լուկաշենկոն, այդպիսով, անուղղակիորեն խոստովանել է, որ Ուկրաինան պատժվում է Եվրամիությանը անդամակցելու ձգտումների, այլ ոչ թե Ղրիմի և Դոնբասի ռուսախոս բնակչության «իրավունքները բռնաճնշելու համար»։ Բայց … Read more

«Ի՞նչ խաղաղություն, եթե դրա գինը Ղարաբաղից հրաժարումն է, իսկ Հայաստանը վերածվում է Ադրբեջանի ֆիլիալի»

1998թ․ «իշխանափոխության» կազմակերպիչները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ չունեին։ Նրանք ընդամենը Լևոն Տեր-Պետրոսյանի ընդունած փուլային տարբերակին կամ, եթե բոլոր «գեղեցկախոսություններից» վերացարկվենք, նրա հետագա պաշտոնավարմանը դեմ էին։ Երևի պատերազմից հետո «գրաբար սովորելու» ցանկություն չկար։ Ասվածի ապացույցը արձանագրված փաստն է, Տեր-Պետրոսյանի «հրաժարականից» տասը ամիս հետո Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես դրական են պատասխանել կարգավորման «Ընդհանուր պետություն» առաջարկին, որը … Read more

Էրդողանը «նախապատրաստվում է հաջորդ էլեկտորալ փուլի» •

Անթալիայի դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության հետաքննության բյուրոն Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորներ Օզելի, Աթբաբայի, Բաշարինի, Աղդողանի, Էրդեմի և Արայի դեմ հարուցած քրեական գործի նյութերը փոխանցել է Անկարայի Գլխավոր դատախազությանը։ Այդ մասին հայտնել է Turkiye իշխանական պարբերականը։ Խոսքը ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության արդեն նախկին առաջնորդ Օզելի և խորհրդարանի ԺՀԿ խմբակցության ևս չորս պատգամավորի մասին է։ Նրանք … Read more

Ռուսաստանը Եվրոպայում կկորցնի ևս մեկ դաշնակից` Սերբիային •

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հավանաբար, հրաժարական կտա, որպեսզի մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին նա անկնարկել է Bloomberg-ին հարցազրույցում։ հիմնավորել է, որ իշխող «Սերբիայի առաջադիմական» կուսակցությունը իր «կարիքը զգում» է։ Վուչիչը Սերբիայի նախագահի պաշտոնում սպառում է լիազորությունների երկրորդ ժամկետը։ Մայիսի առաջին տասնօրյակում սերբական ընդդիմությունը բողոքի զանգվածային ակցիաներ է կազմակերպել։ Սերբական հանրությունը տրոհված է եվրոպամետ և ազգային-հայրենասիրական … Read more

Ռուսաստանը կմնա այնտեղ, որտեղ եղել է դարերով՝ իր հավերժական շահերով և մաներայով •

Քաջարանի պղնձա-մոլիբդենային հանքավայրը, որ մոլիբդենի համաշխարհային պաշարների յոթ տոկոսն ունի, ներկայումս շահագործվում է ռուսաստանյան «ԳեոՊրոմայնինգ» ընկերության կողմից, ռուսաստանցիներին դուրս մղել դժվար կլինի, իսկ ամերիկացիների համար ավելի հետաքրքիր է Թեղուտի հանքավայրը։ Այս կարծիքն է հայտնել «Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբան Սերգեյ Ստանկևիչը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի Երևան «նախապես չծրագրված այցի» ընթացքում հազվագյուտ մետաղների վերաբերյալ արտաքին գործերի նախարար Արարատ … Read more

ԱՄՆ պետդեպարտամենտին թույլ է տվել հուսալ, որ Վրաց ուղղափառ եկեղեցին կարող է «վերակողմնորոշվել»

Համայն Վրաստանի պատրիարք կաթողիկոս Շիո Երրորդը ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչներ Չառլզ Յոքին և Փիթեր Անդրեոլիին։ Այդ մասին հաղորդագրությունը տարածել է Թբիլիսիում Միացյալ Նահագների դեսպանատունը։ Ինչպես փոխանցել է apsny.ge առցանց լրատվամիջոցը, ԱՄՆ «պատվիրակությունը ընդգծել է Վրաստանի և ԱՄՆ միջև քաղաքակրթական կապերը, որ Վրաստանի և ԱՄՆ հարաբերությունների հիմքն են հանդիսանում»։ Ըստ հաղորդագրության, Միացյալ Նահանգները «բարեկամության հիմք են ճանաչում … Read more

Արդյո՞ք Հայաստանը կարող է հարստանալ առանց էժան ռուսական գազի․ Մոսկվայի ցինիկ արձագանքը

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը ռուսական Առաջին ալիքի լրագրող Պավել Զարուբինի այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կարող է հարստանալ առանց էժան ռուսական գազի, ասել է․ «Դե, թող փորձեն, դա նրանց ընտրությունն է։ Բայց մինչ այժմ նրանց տնտեսության կառուցվածքը ցույց է տալիս, որ նրանք զգալի ՀՆԱ աճ են գրանցում, մասամբ շնորհիվ էժան ռուսական էներգետիկ ռեսուրսների։ Թող … Read more

Գործող իշխանության կայացնելիք որոշումը՝ Պուտինը գործում է հօգուտ Փաշինյանի •

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվա է «կանչվել՝ Եվրամիության հետ մերձենալու ուղղությամբ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը վնասող՝ հայկական ղեկավարության քայլերի հետ կապված խորհրդատվությունների համար»։ Այդ մասին, ինչպես փոխանցել է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը տարածել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։ Դիվանագիտական պրակտիկայում «խորհրդատվությունների համար դեսպանի կանչը» համարվում է պետության կողմից մյուսի «գործողությունների հանդեպ ծայրահեղ դժգոհության արտահայտություն, երկկողմ հարաբերությունների … Read more

Իրավիճակը լուրջ է․ դեսպան Կոպիրկինը կանչվել է ՌԴ՝ խորհրդակցությունների •

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը Մոսկվա է կանչվել՝ ՀՀ իշխանությունների կողմից ԵՄ–ի հետ մերձեցման քայլերի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է Մոսկվա է կանչվել` կապված Հայաստանի ղեկավարության կողմից Եվրամիության հետ մերձեցման քայլերի հետ, որոնք վնասում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը»,- նշված է ՌԴ արտաքին … Read more

Ռուսաստանի և Ղազախստանի միջև ցամաքային սահմանը անցնում է «վիճելի տարածքներով» •

Ղազախստանի և Ռուսաստանի նախագահներ Կասիմ Ժոմարթ Տոկաևը և Վլադիմիր Պուտինը Աստանայի «Հավերժ բարեկամության» պուրակում կաղնու համատեղ ծառատունկ են կատարել։ Այն, ինչպես tengrinews-ն է ձևակերպել «խորհրդանշում է երկու երկրների և ժողովուրդների պատմականորեն փորձություն անցած հարաբերությունների ներկան և ապագան»։ Նույն օրը Տոկաևը և Պուտինը ստորագրել են միջպետական հարաբերությունների սկզբունքների մասին համատեղ հայտարարություն։ Կողմերը նաև էներգետիկայի նախարարների մակարդակով … Read more