Նիկոլի համար թուրքական վիլայեթ դառնալու հեռանկարը աշխարհի կենտրոնին հավասար տեղ է

12 Փետրվար, 2026 10:21 Փաշինյան Նիկոլն ասում է, թե Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն։ Փաստորեն Նիկոլի համար թուրքական վիլայեթ դառնալու հեռանկարը աշխարհի կենտրոնին հավասար տեղ է։ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասանի ֆեյսբուքյան էջից

Պարզ է նաև, որ դատաիրավական համակարգը դարձրել եք ստի ու կեղծիքի արտադրամաս

11 Փետրվար, 2026 17:14 Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Հիբրիդային անասնաֆերմայի ներկայացուցիչները սկսել են ավելի հաճախ իրենց ելույթներում բողոքել, թե հոգևորականը տեռորիզմի մեջ է մեղադրվում և/կամ պլանավորվում էր մարդ գնդակահարել/մեզ ուզում էին սպանել և այլն: Նախկինի համեմատ, իհարկե, սկսել են ապահովագրել իրենց` կեղծ մեղադրանքներին հղում կատարելով: … Read more

Վարդաշեն թաղամասի բնակիչները ցեխաշաղախ են իրենց տուն հասնում (տեսանյութ)

9 Փետրվար, 2026 13:04 Մինչ քաղաքային 2,5 միավորանոց իշխանությունը շոուների ու պարգևավճարների վրա միլիոններ է մսխում, մայրաքաղաքի Վարդաշեն թաղամասի բնակիչները ցեխաշաղախ են իրենց տուն հասնում։ Հիշեցնենք, որ 21-րդ դարում ենք ապրում… «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս տեքստը ձեզ հաստատ կհասնի, միսթր Վենս. Ռուբեն Մխիթարյան

9 Փետրվար, 2026 13:00 «Լռությունը նույնպես ընտրություն է, բայց առանց այլընտրանքի ու շատ կոնկրետ: Այս տեքստը ձեզ հաստատ կհասնի, միսթր Վենս»,-գրում է Գյումրու ավագանու անդամ, հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ հրապարակյին կերպով դիմելով այսօր Հայաստան այցելող Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ Մխիթարյանը շարունակում է. ««Մեֆիստո» — Օսկարակիր ֆիլմ … Read more

Zham.am | Ասֆալտամանուկների պահած Էջմիածինը (տեսանյութ)

6 Փետրվար, 2026 19:20 Վաղարշապատ համայնքի 2025թ. բյուջեով «Բարեկարգում» հիմնարկին հատկացվել է ավելի քան 300 մլն դրամ, իսկ արդյունքը սա՛ է։ Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից

Այո՛, մեր Մայր Եկեղեցին ուղղափառ է, ասել է թե՝ «ճիշտ դավանանք ունեցող», հակառակ պնդումը հերձված է

6 Փետրվար, 2026 16:27 Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «քպ-ական մի մեծավոր ուսապարկ վիրավորանքի, զրպարտության ու լուտանքի հերթական չափաբաժինն է թափել Վեհափառ Հայրապետի վրա՝ նրան մեղադրելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իբր «անվանափոխելու» մտադրության մեջ։ Իբր թեմերից մեկի անվանման մեջ Վեհափառն ավելացրել է «ուղղափառ» բառը, և նշված քպ-ականը դա ներկայացնում է … Read more

Անարդյունավետ կառավարման արդյունքում առաջացած հերթական լիճը (տեսանյութ)

5 Փետրվար, 2026 18:46 Վաղարշապատում իշխանությունը զբաղված է ոչ թե քաղաքը կառուցելով, այլ խնդիրներ ստեղծելով։ Լավ ասֆալտը քանդել և տեղը նոր ասֆալտ են արել՝ «մոռանալով» ջրահեռացման մասին։ Առաջին անձրևը բավարար էր ցույց տալու համար՝ իշխանությունը չի կարողանում արդյունավետ կառավարել քաղաքը։ «Մայր Հայաստան»-ի Էջմիածնի գրասենյակի պատասխանատու Արման Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից … Read more

Վաղարշապատի համայնքապետարանի անգործության հերթական դրսևորումը (տեսանյութ)

5 Փետրվար, 2026 16:13 Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին 48Ա շենքի բնակիչները «Մայր Հայաստան» խմբակցությանը ահազանգել էին, որ իրենց շենքի նկուղը ամբողջությամբ կեղտաջրերով է պատված։ Ըստ բնակիչների՝ համայնքապետարանը ավելի քան մեկ տարի է չի արձագանքում իրենց ահազանգերին, իսկ համատիրությունը ասում է, որ գումար չունի և խորհուրդ է տալիս դիմել համայնքապետարան։ … Read more

«Հայրենիք» կինոթատրոնի գետնանցումի տանիքը փլվում է (տեսանյութ)

4 Փետրվար, 2026 21:44 «Հայրենիք» կինոթատրոնի գետնանցումը խայտառակ վիճակում է՝ գարշահոտություն, պատերին այլանդակ գրառումներ, փլվող տանիք։ Այսօր տանիքից պոկված քարերը թափվել են անմիջապես քաղաքացիներից մեկի կողքին։ Այս անգամ հաջողվել է խուսափել ողբերգությունից։ Բարեբախտաբար, նա չի տուժել։ Բայց գետնանցումի այս անմխիթար վիճակը շարունակում է վտանգ ներկայացնել մարդկանց համար։ Իսկ քաղաքային իշխանությունը … Read more