Միասին մենք կկերտենք մեր համայնքի արժանապատիվ ապագան. Հետմահու հրապարակվել է Վալոդյա Գրիգորյանի ուղերձը

Փարաքարի համայնքապետարանը հրապարակել է օրեր առաջ սպանված Վալոդյա Գրիգորյանի ուղերձը՝ համայնքի տոնի կապակցությամբ. «Փարաքար համայնքի սիրելի՛ բնակիչներ, Այսօր նշում ենք մեր համայնքի 2213-րդ տարեդարձը։ Սա ոչ միայն տոն է, այլև առիթ վերաիմաստավորելու մեր նվիրումն ու պատասխանատվությունը համայնքի հանդեպ։ Փարաքարն ունի բնակիչներ, ովքեր ամենօրյա աշխատանքով, նվիրումով ու սրտացավությամբ նպաստում են համայնքի կայուն զարգացմանն ու բարեկեցությանը։ Շնորհակալ … Read more

«Պետություն-եկեղեցի հարաբերությունները այնպես պետք է կարգավորել, որ ապագայում որևէ փոքրիկ խմբակի մտքով չանցնի նոր հարձակում գործել». Ս. Կարապետյան

Գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից․ «Սիրելի հայրենակիցներ, Ինչպես գիտեք, «Մեր ձևով» շարժման կազմում գործում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և մեր ազգային արժեքների պաշտպանության հարցերով աշխատանքային խումբը։ Ինչպիսի՞ առաջնային խնդիրներ են դրված այդ խմբի առաջ։ Նախ, պետք է անել հնարավորը պետություն – եկեղեցի հարաբերությունները այնպես կարգավորելու համար, որպեսզի ապագայում … Read more

Շատ մոտ ապագայում մենք պետք է այնպես անենք, որ բոլորն իմանան, թե որտեղ է Հայաստանը․ Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ-ից Սիրելի հայրենակիցներ, Ինչպես գիտեք, «Մեր ձևով» շարժման կազմում գործում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և մեր ազգային արժեքների պաշտպանության հարցերով աշխատանքային խումբը։ Ինչպիսի՞ առաջնային խնդիրներ են դրված այդ խմբի առաջ։ Նախ, պետք է անել հնարավորը պետություն – եկեղեցի հարաբերությունները այնպես կարգավորելու համար, որպեսզի ապագայում որևէ փոքրիկ խմբակի մտքով չանցնի նոր հարձակում … Read more

Վա՜յ այն ժողովրդին, որ չունի երազ ու այն իրագործելու հավատք, կամք ու հույս. Արամ Առաջին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Հայաստանի անկախության 34-ամյակի առիթով պատգամ է հղել։ Արամ Առաջինն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության հզորացումը յուրանքաչյուր հայի և ողջ հայության պարտավորությունն է։ «Որևէ ազգի համար իր անկախությունը սրբազան արժեք է ու իրավունք և  միաժամանակ դրա առողջ ու հզոր պահպանումը նվիրական պարտավարություն է։ Ճիշտ է, այսօր Հայաստանը դիմագրավում է տագնապների … Read more

Երիտասարդ ընտանիքը պետք է հնարավորություն ունենա բարելավել իր բնակարանային պայմանները. Սամվել Կարապետյան

«Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հերթական ուղերձն է հղել ԱԱԾ մեկուսարանից։ Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, «Մեր ձևով» շարժումն իր առաջ տարբեր առաջնահերթ խնդիրներ է դրել. հոգևոր արժեքների պաշտպանություն, նոր տնտեսության ձևավորում, բազմաթիվ աշխատատեղերի արագ ստեղծում, գյուղատնտեսության դինամիկ զարգացում և այլն։ Հայկական ավանդական ընտանիքի նկարագրի պահպանությունը ու դրա բարեկեցության ապահովումը առանցքային է այս … Read more

Մաղթում եմ չհուսահատվես ոչ մի դժվարությունից, ապրես իբրև արժանապատիվ հայորդի. Արթուր Սարգսյանը՝ որդուն

Այսօր ԱԺ պատգամավոր, քաղբանտարկյալ Արթուր Սարգսյանի որդու՝ Լավրենտի ծննդյան տարեդարձն է։ Արթուր Սարգսյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից շնորհավորել է նրա 15-ամյակը։ «Շնորհավոր տարեդարձդ, Լավրենտս, տղես. 15 տարի առաջ, երբ ծնվեցիր, որոշեցինք, որ դու պետք է լինես հորս՝ անվանի շինարար, հասարակական գործիչ, Սիսիանի նախկին քաղաքապետ՝ Լավրենտ Սարգսյանի անվանակիցը: Այդ պահին գիտակցում էի, որ մեծ պատասխանատվություն եմ քեզ փոխանցում: … Read more

Մարդիկ փաստացի զրկվել են լավ կյանքի մասին նույնիսկ երազելու կարողությունից. Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանի նոր ուղերձը ԱԱԾ մեկուսարանից Աշխատանք բոլորի համար։ Բարեկեցություն բոլորի համար: Տիպիկ հայաստանյան տեսարան, որը նկարագրում է իշխանավորների անգործությունը:Աշխատանքային օրվա ընթացք. հայկական փոքր քաղաք կամ գյուղ, իրար հետ կանգնած աշխատունակ և եռանդուն հայ տղամարդիկ ստիպված են իրենց զբաղեցնել նարդի խաղալով: Հուսահատությամբ լցված, երբեմնի հաջողությունները հիշելով: Մարդիկ փաստացի զրկվել են լավ կյանքի մասին նույնիսկ երազելու … Read more

Համախմբվենք հանուն մեր պետականության զորացման ու ամրապնդման. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ։ «Այսօր սեպտեմբերի 2-ն է՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, որը դիմավորում ենք մեր կրած կորուստներից ամոքման հույսով, Աստծո զորակցության հավատով։ Արցախի անկախության երեսուներորդ տարեդարձի նախասեմին՝ 2020-2023 թվականներին, ողբերգական իրադարձություններ ծավալվեցին։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և ցեղասպանական գործողությունների հետևանքով բռնազավթվեց … Read more

Անաստաս Իսրայելյան. «Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը ես անվանել եմ Հայաստանում Ադրբեջանի դեսպանի ուղերձ, որովհետեւ նա 20 թե 30 րոպե խոսեց միայն Ադրբեջանի, Թուրքիայի շահերի, նրանց ունեցած վաղեմի ծրագրերի իրականացման մասին»

«Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը ես անվանել եմ Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանի ուղերձ, որովհետեւ նա 20 թե 30 րոպե խոսեց միայն Ադրբեջանի, Թուրքիայի շահերի, նրանց ունեցած վաղեմի ծրագրերի իրականացման մասին՝ դա նա ներկայացնելով այնպես, որ մեզ համար խաղաղություն է»,- Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձ կոչվածի մասին «Հայելի» ակումբում այսպես խոսեց արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը: «Արցախի հետ … Read more

«Ո՞վ է թույլ տվել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինքը որոշի բռնի տեղահանված 120 հազար արցախցիների՝ Արցախ վերադառնալու հարցը». Ռուզան Ստեփանյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին

«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը «Հայելի» ակումբում արձակուրդից վերադարձած Նիկոլ Փաշինյանի երեկվա այսպես կոչված ուղերձը անվանեց «նողկալի»: «Վաշինգտոնում ստորագրված թուղթը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը որակել է որպես վտանգավոր թուղթ եւ դրա ստորագրման օրն է ասել, որ դա «Հայաստանի փաթեթավորված հանձնման թուղթն է»: Երեկ իրականում ի՞նչ էր ուզում ասել Նիկոլ Փաշինյանը այդ մի … Read more