Ստեղծված իրավիճակը չունի այլ հանգուցալուծում, քան Կարապետյանների իրավունքների վերականգնումը․ Մելոյան

Ստեղծված իրավիճակը չունի այլ հանգուցալուծում, քան Կարապետյանների իրավունքների վերականգնումը, և ՀՀ կառավարության գործողությունների ապօրինի ճանաչվելը, ինչքան էլ այս իշխանությունները փորձեն շարունակել իրենց ապօրինի քայլերը: Գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ «Երբ հայցվորը դիմում է դատարան/արբիտրաժ, և դրան զուգահեռ միջնորդում է կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելելով պատասխանողին (տվյալ դեպքում՝ ՀՀ իշխանություններին) կատարել որոշակի գործողություններ, և դատարանը բավարարում … Read more

Չենք կարծում, որ իշխանությունները կգնան այնպիսի քայլի, որ չկատարեն միջազգային արբիտրաժի որոշումը. Նարեկ Կարապետյան

Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, ով ևս մասնակցում էր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նվիրված պատարագին, պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով միջազգային արբիտրաժային ինստիտուտի որոշմանն ու ՀՀ իշխանությունների՝ քայլեր չանելուն, ասել է․ «Չենք կարծում, որ կգնան այնպիսի քայլի, որ չկատարեն միջազգային արբիտրաժի որոշումը, քանի որ աշխարհում միայն ամենահետադիմական ու տոտալիտար երկրներ են այդպես վարվում։ Դա … Read more

Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՀԷՑ-ի, այսպես կոչված, ազգայնացման առնչությամբ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշման առնչությամբ ՀՀ կառավարությունը հուլիսի 23-ի դիրքորոշմամբ ցույց է տալիս, որ միջազգային ներդրողների պաշտպանության համար Հայաստանի ստորագրած միջազգային պայմանագրերը, դրանցով ստանձնած պարտավորությունները չի կատարելու, եթե դրանք Կառավարության ղեկավարին անձնապես կամ քաղաքականապես դուր չեկան։ ՀՀ վարչապետն … Read more

Կա հնարավորություն չկատարելու արբիտրաժի որոշումը․ Սրբուհի Գալյան

ՀԷՑ–ի հետ կապված վեճի առումով գործում է երկկողմ ներդրումային պայմանագիրը, որի հետ կապված վեճերի պարագայում արբիտրաժային տրիբունալի որոշումների ճանաչման կոնկրետ ընթացակարգ է գործում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ «Եթե դուք ուսումնասիրեք արբիտրի որոշումը, ապա այնտեղ հղում է արված Նյու Յորքի համապատասխան կոնվենցիային, որով սահմանվում է այդ որոշման կամ վճռի չկատարման դեպքում դրա … Read more

Միջազգային արբիտրաժային դատարանի վճիռը չկատարելու դեպքում կան հետևանքներ ու մեխանիզմներ վճիռը պարտադրելու համար. Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ, Արցախի պետական համալսարանի դոցենտ, տ.գ.թ. Սուրեն Պարսյանի տելեգրամյան գրառումը Ստոկհոլմյան արբիտրաժի կամ ընդհանուր առմամբ որևէ միջազգային արբիտրաժային դատարանի վճիռ չկատարելու դեպքում կան մի քանի իրավական և գործնական հետևանքներ ու մեխանիզմներ վճիռը պարտադրելու համար։ Ստոկհոլմյան արբիտրաժը գործում է որպես անկախ արբիտրաժային հաստատություն, որի որոշումները համարվում են իրավական ուժ ունեցող, … Read more