Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության մի շարք որոշումներում, որոնք վերաբերում են բուհերի հավատարմագրման գործընթացին։ «Փաստ» օրաթերթը գրում է. Ներկայումս մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրումն իրականացվում է կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N 978-Ն որոշմամբ հաստատված կարգով: Սա այն իրավական փաստաթուղթն է, որը սահմանում է Հայաստանի բոլոր արհեստագործական, … Read more

Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի •

Եթե հասարակության մեջ սկսում է ձևավորվել այն ընկալումը, որ բռնությունը, ինքնադատաստանը, ուժի կիրառումը կամ քրեական ենթամշակույթի կանոններով հարաբերությունների կարգավորումը դառնում են ավելի հաճախ հանդիպող երևույթներ, ապա խնդիրը դուրս է գալիս պարզապես վիճակագրական ցուցանիշների շրջանակից և վերածվում է պետական կառավարման, հասարակական համերաշխության և իրավական մշակույթի ճգնաժամի։ «Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին տարիներին հրապարակվող պաշտոնական տվյալներն ու … Read more

«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը»

Վերջին տարիներին մեր երկրում արդարությունն իր ճանապարհը կարծես սկսել է ավելի դժվար հարթել, միջազգային օղակներից գրեթե չկան արձագանքներ Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ։ Արդարության հույսի շող կարող է դառնալ, ասենք, այն, որ ՄԱԿ-ը հետազոտման առարկա է դարձրել Սրբազան պայքարի «18 արդարների» գործը, այնտեղ մի շարք հակասություններ է հայտնաբերել և հարցեր ուղղել Հայաստանի կառավարությանը։ «ՀայաՔվե» ազգային … Read more

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ

Վերջին շրջանում Հայաստանի սոցիալտնտեսական կյանքում նկատվող միտումներն արդեն անցնում են տեղային դժգոհությունների սահմանը՝ վերածվելով խորքային, համակարգային ճգնաժամի։ «Փաստ» օրաթերթը գրում է. Մայրուղիներ փակող լոլիկագործները, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ անող ձկնաբույծները և գյուղատնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչները հստակ ազդակ են ուղարկում՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքով ահռելի վնասներ կրած տնտեսվարողները աստիճանաբար սկսում են դուրս գալ փողոց։ … Read more

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով

Պետության արտաքին դիմադրողականությունն ու կայունությունը երբեք չեն սահմանափակվում միայն պաշտոնական խողովակներով կամ դիվանագիտական կորպուսով։ «Փաստ» օրաթերթը գրում է. Աշխարհի ցանկացած կենսունակ պետության թիկունքին կանգնած են անհատներ, որոնք ունեն միջազգային ծանրակշիռ կապեր, հեղինակություն և խոշոր կապիտալ՝ յուրատեսակ «անվտանգության բարձիկ» ձևավորելով սեփական երկրի շուրջ։ Տասնամյակներ շարունակ Ադրբեջանի պետական ռազմավարության առանցքային նպատակներից է եղել հենց այսպիսի ազդեցիկ գործիչների … Read more

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը» •

Քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային, լարված և անզիջում դիմակայության մի նոր «ռազմաճակատ», որտեղ խորհրդարանական ամբիոնը վերածվելու է քաղաքական գոյամարտի հիմնական հարթակի: «Փաստ» օրաթերթը գրում է. Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների կողմից մանդատները վերցնելու որոշումը ոչ թե հաշտեցման կամ առկա խաղի կանոններն ընդունելու նշան է, այլ … Read more

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում •

«Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո նախագահի ինստիտուտը վերածվեց հիմնականում ներկայացուցչական կառույցի։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սակայն նույնիսկ այդ սահմանափակ լիազորությունների պայմաններում հանրությունն իրավունք ունի ակնկալելու հաշվետվողականություն, թափանցիկություն և տեսանելի գործունեություն։ Այսօր, սակայն, ՀՀ նախագահի աշխատակազմի գործունեության ուսումնասիրությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Առաջին խնդիրը թափանցիկության պակասն է։ «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ ՀՀ նախագահի պաշտոնական … Read more

ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վերաբերյալ վարույթ է հարուցվել։ Օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտոնապես հաստատել էր տեղեկությունը. «Հանձնաժողովը, քաղաքացու դիմումի հիման վրա, 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ, Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով հարուցել է վարույթ, որը գտնվում է ընթացքի փուլում»։ Հանձնաժողովը նաև նշել էր, որ … Read more

Ծըն․ Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին

«Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 64 մանդատ, ինչի շնորհիվ ՔՊ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ևս պահպանելու է իր պատգամավորական մանդատը և կլինի նոր ձևավորվող Ազգային ժողովի կազմում։ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է, թե ինչպես է տարիների ընթացքում փոխվել պատգամավորի գույքը, եկամուտներն ու դրամական միջոցները՝ սկսած 2020 թվականից մինչև 2025 թվականը։ Հիշեցնենք, որ … Read more

Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. նոր մանրամասներ․ Լուսանկար •

Հայտնի է դարձելոր նախնական վարկածով ինքնասպան եղած զինվոր Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող են ձերբակալվել եւ նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Մասնավորապես՝ ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների, զինծառայողին հասցրել են ինքնասպանության։ Նախնական տվյալներով՝ զինվորին ինքնասպանություն հասցնելու դեպքից առաջ ծեծի են ենթարկել ,որից հետո նա գնացել է ինքնասպանության ։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ ըստ նախնական վարկածի, մահացած … Read more