Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է, 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp •

«Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ հուլիսի 14-ին կազմակերպված պաշտոնական ընդունելությունից հետո արձանագրված զանգվածային հիվանդացության դեպքի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել։ Պաշտոնական պատասխանից պարզ է դառնում, որ խոսքը ոչ թե սննդային թունավորման, այլ նախնական ախտորոշմամբ «Սուր գաստրոէնտերիտ» կամ «Սուր աղիքային վարակ» դեպքերի մասին է, իսկ լաբորատոր հետազոտությամբ հիվանդներից 7-ի … Read more

«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել» … յոթ ամիս անց. Լուսանկարներ

«Շատ հանգիստ, համբերատար, խելոք, զուսպ երեխա էր։ Փոքր տարիքում զբաղվել է կարատեով, մեդալներ ունի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համլետի մայրիկը՝ տիկին Ծովինարը։ Համլետը ծնունդով Երևանից է, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Սովորել է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում, որտեղ այսօր Համլետի մասին հիշեցնում է նրա զոհվելուց հետո տեղադրված հուշաքարը։ Դպրոցական տարիների մասին … Read more

Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան •

Հայաստանի ձկնաբուծության ոլորտը վերջին շրջանում հայտնվել է այնպիսի բազմաշերտ ճգնաժամի առջև, որն արդեն միայն առանձին տնտեսավարողների կամ մեկ ճյուղի խնդիր չէ։ Այն վերածվել է տնտեսական, սոցիալական, արտաքին առևտրային, պարենային անվտանգության և պետական քաղաքականության արդյունավետության հարցի։ «Փաստ» օրաթերթը գրում է. Եթե դեռևս մի քանի տարի առաջ ոլորտը համարվում էր Հայաստանի գյուղատնտեսության ամենահաջողված և ամենաարագ զարգացող ուղղություններից … Read more

«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են» •

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները պատմության ընթացքում զարգացման տարբեր փուլերով են անցել։ Եղել են և՛ լավ, և՛ վատ ժամանակներ։ Վերջին ամիսներին այդ հարաբերությունները լարվածության փուլ են մտել, ինչը շատերի համար դրսևորվում է մի կողմից՝ այդպես էլ ՌԴ-ից չհնչած պաշտոնական շնորհավորանքով՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, մյուս կողմից՝ տնտեսական պատժամիջոցներով, որոնք կիրառվում են Հայաստանի արտահանողների նկատմամբ։ «Փաստ» օրաթերթը … Read more

Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը

Հայաստանի տնտեսությունը 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով շարունակում է ցուցադրել թվային առումով բարձր տնտեսական ակտիվություն, սակայն այդ բարձր ցուցանիշների ներքո աստիճանաբար ավելի ակնհայտ են դառնում այն խնդիրները, որոնք երկարաժամկետ հեռանկարում կարող են սահմանափակել երկրի տնտեսական զարգացումը։ «Փաստ» օրաթերթը գրում է. Համաշխարհային բանկի 2026 թվականի հուլիսյան տնտեսական ամփոփագիրը հենց այս հակասական պատկերի լավագույն արտացոլումն է. մի … Read more

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն •

Ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահը հասկանալիորեն ցնցեց մեր հանրությանը: Եվս մեկ երիտասարդ զոհ… Ցավոք, Նարեկ Թորոսյանը առաջին «բանակային» զոհը չէ, էլ ավելի ցավալի է, որ նման կորուստներ են արձանագրվում իշխող ուժի կողմից հռչակված ու քարոզվող «խաղաղության» պայմաններում: «Փաստ» օրաթերթը գրում է. Դատելով պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրների շրջանառած տեղեկություններից, մոտ կես տարվա ժամկետային ծառայողը առաջին … Read more

Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը •

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 765-Ն որոշման մեջ։ Իրավական ակտի նպատակը Հյուսիս-Հարավ ավտոտրանսպորտային միջանցքի առանցքը հանդիսացող՝ Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-ՏաթևԿապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ամբողջ երկայնքով տրանսպորտային միջանցքի բուն նշանակությանը չվերաբերող տարատեսակ գովազդային վահանակների տեղադրման արգելքի սահմանումն է։ «Փաստ» օրաթերթը գրում … Read more

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում

Վերջին շրջանում Հայաստանում տիրող իրավիճակը արտաքուստ կարող է բոլորովին խաղաղ, անհոգ ու բարօր թվալ։ Մայրաքաղաքի և մյուս քաղաքների եռուն առօրյան, անվերջանալի տոնակատարությունները, լեփ-լեցուն ռեստորաններն ու ամենուր հնչող երաժշտությունը հասարակության լայն շրջանակներում ձևավորում են մի վտանգավոր պատրանք, թե երկրում ամեն ինչ կարգին է, իսկ պետության առջև որևէ լուրջ խնդիր կամ սպառնալիք դրված չէ։ «Փաստ» օրաթերթը գրում … Read more

Ու դեռ հավատացողներ կան … •

Մինչ գյուղատնտեսությամբ զբաղվող հայրենակիցների տարբեր խմբեր այս օրերին ճանապարհներ են փակում, բողոքի ակցիաներ են իրականացնում, դժգոհություններ են արտահայտում ու բացատրություններ պահանջում կառավարությունից, հերթական հարվածը եկավ: «Փաստ» օրաթերթը գրում է. «Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց, որ 2026 թվականի հուլիսի 27-ից սահմանափակումներ կմտցնի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման վրա: Սա նշանակում է, որ ծաղկաբույծների, լոլիկագործների, ձկնաբույծների, ընդհանրապես գյուղմթերք արտադրողների ու արտահանողների … Read more

Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները

Ժամանակակից պետականության ամենակարևոր գաղափարներից մեկն այն է, որ պետությունը չի նույնացվում որևէ իշխանության հետ, իսկ իշխանությունը չի նույնացվում իշխանության ղեկին գտնվող անձի հետ։ «Փաստ» օրաթերթը գրում է. Երբ այս սկզբունքը խախտվում է, սկսվում է պետական կառավարման ամենավտանգավոր փուլերից մեկը, որի ընթացքում աստիճանաբար կազմաքանդվում են այն մեխանիզմները, որոնք պետք է սահմանափակեն իշխանությունը, վերահսկեն դրա գործունեությունը և … Read more