Մեր ժամանակ էլ կային ընդդիմադիրներ, բայց դրա համար հո չէի՞նք ազատում մարդուն․ Լուսանկար

ՔՊ-ի ուրախ ավտոբուսի ամենաակտիվ ուղեւորը՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հավակնում է դառնալ Նիկոլ Փաշինյանի թիվ 1 հանցակիցը։ Հրապարակ թերթը գրել է․ Նա ոչ միայն արձակուրդ է վերցրել ու Փաշինյանին կրնկակոխ հետեւելով ակտիվ քարոզարշավի է մասնակցում, այլեւ, լինելով ամենամարդասիրական ոլորտի ղեկավար, Փաշինյանի հայտարարած մարդատյացության մարաթոնում ակտիվ դերակատարում է ստանձնել։ Նա իր պարտքն է համարում «այո» բացականչություններով, … Read more

Հայաստանում դուրս չեն գալիս, որովհետեւ տուն ճանապարհելու օրը հունիսի 7-ն է •

Պարտադիր չէ, որ անձամբ ձեզ «համբալ» անվանեն, որպեսզի ընդվզեք․ նորմալ մարդիկ ընդվզում են նաեւ այն ժամանակ, երբ ուրիշներին են իրենց ներկայությամբ «համբալ» անվանում: Մանավանդ՝ եթե ասողը երկրի թիվ 1 պաշտոնյան է: Հրապարակ թերթը գրել է․ Պարտադիր չէ, որ ձեզ «ստահակ» անվանեն, ասեն` «կզըցնելու եմ», «սատկացնելու եմ», չգիտեմ ինչը չգիտեմ որտեղ եմ մտցնելու: Բարեկիրթ մարդիկ ոչ … Read more

Փաշինյանի քայլերին զուգահեռ՝ Արցախի պետական ինստիտուտների վերականգնման հարցը կրկին օրակարգում է

«Մի կողմից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսել է Արցախի ներկայացուցչության շենքը վերցնելու և Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը փաստացի չեզոքացնելու գործընթաց, սակայն արցախյան շրջանակներում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, հակառակ գործընթացն է հասունանում․ քննարկվում է Արցախի ինստիտուտների, այդ թվում՝ նախագահի ինստիտուտի լիարժեք գործունեության վերականգնման հարցը։ Ամիսներ առաջ արցախյան մի շարք հասարակական կազմակերպություններ համատեղ դիմել էին Արցախի ԱԺ նախագահ … Read more

«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների ձերբակալություններից հետո խուզարկվել է նաև գնդապետ Սուքիասյանի բնակարանը

«Երեկ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած լայնածավալ գործողությունների շրջանակում խուզարկվել է նաև ոստիկանության գնդապետ Նաիրի Սուքիասյանի տունը։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բանն այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու ենթադրյալ դեպքերին, ձերբակալվել են մի խումբ անձինք։ Մեր տեղեկություններով՝ նրանք «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ են։ Ձերբակալվածների … Read more

Նոր սկանդալ առողջապահության ոլորտում․ դիպլոմ՝ առանց կրթության •

«ՀՀ առողջապահության նախարարության օրենսդրական փոփոխություններից հետո, երբ հիվանդանոցների տնօրենների համար բժշկական կրթությունն այլևս պարտադիր չէ, համակարգում ի հայտ է եկել ուշագրավ գործընթաց․ պետական ենթակայության մի շարք բժշկական կազմակերպությունների տնօրեններ ընդունվել են Ալեքսանդր Բազարչյանի կողմից ղեկավարվող ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» կլինիկական օրդինատուրա՝ «Հանրային առողջապահություն» մասնագիտությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խոսքը 1 … Read more

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ ապտակը ստացան Տաշիրում •

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ շառաչուն ապտակը ստացան Տաշիր համայնքում։ «Հրապարակ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ Սուրեն Պապիկյանի անհաջող քարոզարշավը խմբագրելու` ռեւանշ վերցնելու նպատակով ՔՊ շրջիկ խմբակի հետ Լոռի՝ Տաշիր մեկնած Փաշինյանը երեկ մինի հանրահավաք-ելույթ ունեցավ կիսադատարկ հրապարակում։ Չնայած Երեւանից մի քանի ավտոբուս մարդ էին իրենց հետ տարել, որ նկարեն, ցուցադրեն, թե հրապարակը … Read more

«Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում

«Իրավապահ համակարգում ընտրակաշառքի գործերով հարուցված քրեական վարույթների ֆոնին, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, որոշակի խառնաշփոթ է առաջացել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում իրավապահները պարբերաբար հրապարակում են ձայնագրություններ, որոնցում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, առանձին ընդդիմադիր կուսակցություններին առնչվող անձինք քննարկում են ընտրական գործընթացների հետ կապված պայմանավորվածություններ։ Իրավապահ շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, այս գործընթացների ակտիվացմանը զուգահեռ իրավապահ համակարգում … Read more

«Երևանի Գինու Օրեր»` խորհրդարանական ընտրությունների օրը •

«Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ և հենց ընտրությունների օրը Երևանի կենտրոնում նախատեսվում է անցկացնել տարվա ամենամարդաշատ բացօթյա միջոցառումներից մեկը՝ «Երևանի Գինու Օրեր» փառատոնը։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ քաղաքացիները գնալու են ընտրատեղամասեր՝ որոշելու երկրի հաջորդ քաղաքական իշխանության կազմը, մայրաքաղաքի Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում նախատեսված են գինի, երգ ու պար, զբոսաշրջային հոսք, համտեսներ … Read more

Ռեւանշը չստացվեց

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ շառաչուն ապտակը ստացան Տաշիր համայնքում։ «Հրապարակ» թերթը գրում… The post Ռեւանշը չստացվեց appeared first on .

Փաշինյանը թիմում միայնակ է. չկա կողքին մեկը, որ հարվածն իր վրա վերցնի •

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը գնալով ավելի քիչ է հիշեցնում քաղաքական ծրագրերի, գաղափարների ու հաշվետվության ներկայացում և ավելի շատ վերածվում է ընդդիմախոսներին և ընդդիմադիր էլեկտորատին վիրավորելու, վարկաբեկելու և սպառնալու գործընթացի։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հանրային հարթակներում ու քաղաքացիների հետ շփումներում ձևավորվում է մի խայտառակ պատկեր․ իշխանության ղեկավարը, փոխանակ խոսի երկրի խնդիրների, ծրագրերի և պատասխանատվության … Read more