Ընտրությունների գլխավոր խնդիրը •

Ընդդիմադիր ուժերից մեկի վերջին հարցումները մի քիչ անհանգստացնող արդյունք են գրանցել։ Ըստ այդ հարցումների՝ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաեւ Սամվել Կարապետյանի եւ Արման Թաթոյանի ընտրազանգվածի մոտ կեսը չի պատրաստվում մասնակցել ընտրություններին։ «Հրապարակ» թերթը գրել է․ Չնայած հարցվածները հստակ ասել են՝ ուզում են, որ հենց այդ ուժն ընտրվի, բայց նշել են, որ դժվար թե մասնակցեն … Read more

Ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով •

Մեր ունեցած տեղեկություններով, իրավապահ համակարգում գնալով ուժեղանում է դժգոհությունը, քանի որ արդեն ամենօրյա ռեժիմով պարտավոր են «արագի մեջ» քրեական գործեր հորինել, վարույթներ նախաձեռնել: «Փաստ» օրաթերթը գրում է. Մեծ մասն արդեն բառիս բուն իմաստով զզվել է այս վիճակից, երբ Նիկոլ Փաշինյանն ամեն օր կարող է իր հավաքին ընդդիմադիրների դեմ մի բան հայտարարել, որին իրենք պետք է … Read more

Անահիտ Ավանեսյանը «մեծ ախորժակ» ունի •

Առողջապահության նախարար, ՔՊ նախընտրական ցուցակի առաջին կին Անահիտ Ավանեսյանը Փաշինյանի քարոզարշավի գլխավոր դերակատարներից է դարձել՝ երբ պետք է, երգում է, երբ պետք է, պարում է, անխտիր հավանության է արժանացնում Փաշինյանի ամենավատ հայտարարություն-սպառնալիքները, փոխանակ մարդկանց առողջական խնդիրներով զբաղվի։ «Հրապարակ» թերթը գրել է․ Նա, լինելով մարդ փրկող ոլորտի ղեկավար, երկրորդում է Փաշինյանին՝ ոմանց «կենդանի» մնալու հրաշքից զարմացած։ … Read more

Փաշինյանն անցել է Պլան Բ-ի իրականացմանը •

Հունիսի 7-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավում «մարտեր առանց կանոնների» ժանրով առաջնորդվող Նիկոլ Փաշինյանի վարքը, ինչպես արդեն գրել էինք, անհանգստացնում է նաեւ յուրայիններին։ Հրապարակ թերթը գրել է․ ՔՊ-ում մեծ թվով մարդիկ կարծում են, որ իրենց առաջնորդի անհավասարակշիռ պահվածքը, հատկապես քաղաքացիների վրա մատ թափ տալը, վիրավորելն ու սպառնալն իրենց ոչ թե առավելություն են բերելու, այլ՝ վարկանիշի կորուստ։ Սակայն, … Read more

Ազգային գրադարանի աշխատակիցն ահազանգում է, տնօրենը՝ հակադարձում •

Խմբագրություն է դիմել Հայաստանի ազգային գրադարանի աշխատակից Տիգրան Մովսիսյանը եւ պատմել գրադարանում տիրող վիճակի, իր հանդեպ խտրական վերաբերմունքի մասին։ Հրապարակ թերթը գրել է․ Նրա խոսքով, վերջին 8 տարում գրադարանին բազմաթիվ գրքեր, թերթեր են նվիրաբերվել, որոնք պահվում են նկուղներում, որտեղ գրքերի պահման պայմաններ չկան՝ խոնավ է, լցվում են անձրեւաջրեր, կոյուղաջրեր: Լուսավորություն, ջեռուցում կամ օդափոխություն չկա։ «Գրքերը, … Read more

Բաքվում ասում են՝ Փաշինյանի կրծքի քարտեզով չոգեւորվեք, դեռ սահմանազատում չի արվել

Բազմիցս անդրադարձել ենք այն իրողությանը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը պաշտոնական Բաքվի եւ Անկարայի սրտով է։ Եթե Ադրբեջանում այդ մասին խոսում են եւ խոստովանում են «մեդիալեզվով»՝ առանձին գործիչների եւ փորձագետների մակարդակով, Ալիեւի՝ Փաշինյանի հասցեին արված որոշակի «դրական» ձեւակերպումներով, ապա Անկարան ուղիղ հայտարարել է այդ մասին, օրինակ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի արած հայտնի հայտարարությամբ։ Հրապարակ … Read more

Արդեն չեն էլ թաքցնում, որ բոլոր վարույթները քաղաքական պատվերի արդյունք են •

Ընտրարշավի մասին Հրապարակ թերթը զրուցել է իրավապաշտպան, փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ: – ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը տեսանյութով փորձեց հանրությանը հավաստիացնել, որ անցողիկ շեմը չհաղթահարող կուսակցությունները ձայն չեն փոշիացնելու, ու մի մանիպուլյատիվ տեքստ արտաբերեց, որ ձայն փոշիացնել հնարավոր չէ: Սակայն փորձագետներն ասում են, որ դա ընտրողին ապակողմնորոշելու համար է արվում, քանի որ անցողիկ շեմը չհաղթահարած ուժերին … Read more

Կրիպտոարժույթով միլիոնատերը •

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների եւ գույքի մասին հայտարարագիր։ Հրապարակ թերթը գրել է․ Որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է մեկ առանձնատուն Երեւանում, 2021թ. արտադրության VOLKSWAGEN մակնիշի մեկ ավտոմեքենա, որը գնել է 2022-ին։ Ավինյանի բանկային հաշվին տարեվերջին եղել է 5 մլն 858 հազար 209 դրամ։ Ունեցել է 20 մլն 887 հազար … Read more

Մի քանի քայլանի կոմբինացիա •

Մի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, շախմատային լեզվով ասած, մի քայլանի կոմբինացիայից ավելի գործողության չէր դիմում: Այսինքն, ինչ-որ քայլ էր անում ու ըստ դրա նկատմամբ մարդկանց վերաբերմունքի՝ մտածում էր հաջորդ գործողության մասին: Հրապարակ թերթը գրել է. Իզուր չէր, որ շախմատ չէր սիրում, ու Հայաստանի ուժեղ շախմատային թիմը վարի տվեց: Ճիշտ է, դա փոխկապակցված էր … Read more

Պարտադիր չէ, որ հենց ձեզ կամ ձեր մերձավորին հարցնեն` «ինչո՞ւ չզոհվեցիր պատերազմում, ինչու՞ կենդանի մնացիր»

Պարտադիր չէ, որ հենց ձեզ կամ ձեր մերձավորին հարցնեն` «ինչո՞ւ չզոհվեցիր պատերազմում, ինչու՞ կենդանի մնացիր», որ վրդովվեք այդ աննախադեպ ցինիզմից: Հրապարակ թերթը գրել է. Պարտադիր չէ, որ արցախցի լինեք, որ արցախցիներին «փախած» անվանի…կամ` անձամբ ձեզ ասի «կզցնելու եմ», «սատկացնելու եմ», որ հասկանաք` երկրի ղեկին ոչ ադեկվատ, հոգեպես անհավասարակշիռ մարդ է նստած: Պարտադիր չէ ընդդիմադիր լինեք, … Read more