Խուզարկվում է Հրանտ Մարգարյանի տունը – Live News

ԱԱԾ-ն այս պահին ներխուժել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի բնակարան։ Նշենք, որ նրա անունը բազմիցս հնչեցնում էին քպ-ական պատգամավորները՝ ԱԺ քննարկումների ժամանակ։ Հիշեցնենք՝ վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել Ազգային Ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու … Read more

Առգրավել են պատգամավորի հեռախոսը, արգելում են տեսակցել Տարոն Մանուկյանին – Live News

Այսօր վաղ առավոտից ուժային կառույցները խուզարկություններ են իրականացնում ՀՅԴ անդամների տներում։ ԱԱԾ ծառայողները մտել են նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի տուն՝ դատարանի որոշմամբ: -Որդուս փաստացի բնակության վայրը՝ տունը խուզարկելու: Արդեն տեղեկացանք, որ առավոտից մեր երիտասարդների տները խուզարկում են: Ցանկանում էին առգրավել հեռախոսս, բացատրեցի՝ Ազգային ժողովի պատգամավորի անձնական իր է, իրավունք չունեն: Դատարանի որոշման … Read more

Ձերբակալված ՀՅԴ անդամներին տեղափոխել են Պարույր Սևակ 4 հասցեում գտնվող Երևան քաղաքի քննչական վարչություն

Խուզարկությունների արդյունքում ձերբակալված ՀՅԴ անդամներին տեղափոխում են Պարույր Սևակ 4 հասցեում գտնվող Երևան քաղաքի քննչական վարչություն։ Այս մասին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Այնտեղ են ուղևորվում նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներն ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Հիշեցնենք՝ վաղ առավոտից ուժային կառույցները խուզարկություններ են իրականացնում ՀՅԴ անդամների տներում։

Վաղ առավոտից ուժային կառույցները խուզարկություններ են իրականացնում ՀՅԴ անդամների տներում

Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։ ԹԱՐՄԱՑՎԱԾ․ ԱԱԾ-ն առգրավել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել։  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակ