«Այս ցուցահանդեսը հրաշալի հնարավորություն է ծանոթանալու Մանգայի արվեստի էվոլյուցիոն ընթացքին»։ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

Օրերս Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում առաջին անգամ մեկնարկեց Ճապոնական Մանգայի բացառիկ ցուցանմուշների միջազգային շրջիկ ցուցահանդեսը, որն իրականացվել է Ճապոնիայի հիմնադրամի, Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և թանգարանի համատեղ ջանքերով։ Ճապոնական կոմիքսների ցուցադրությունը բաղկացած է 4 բաժնից՝ սկսած հռչակավոր Կացուշիքա Հոքուսայի և նրա սերնդակից նկարիչների ստեղծած հարուստ վիզուալ պատկերներից մինչև մանգայի ժամանակակից հավաքածուները, որոնք ներկայացնում են Մանգայի արվեստի … Read more