Կստուգվի ոստիկանների առաքինությունը, բարձր երաժշտություն միացրած վարորդները 2 միավոր կկորցնեն

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 26-ի նիստի օրակարգում էր  նաեւ ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: Հիմնական զեկուցողը ՆԳՆ փոխնախարար Արմեն Մկրտչյանն էր: ՆԳՆ փոխնախարարը նշեց, որ առաջին ընթերցումից հետո առկա են մի շարք առաջարկություններ, որոնց հաշվառմամբ նախագծերը լրամշակվել են: … Read more

Պաշտպանության հանձնաժողովը հավանություն տվեց Պետական սահմանի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ի նիստում քննարկեց Պետական սահմանի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, հիմնական զեկուցողն էր՝ Արդարատատության փոխնախարար Տիգրան Դադունցը: «Նախագծի նպատակը Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական  համակարգի (ՍԷԿՏ) վերաբերյալ հիմնական կարգավորումների սահմանումն է օրենքի մակարդակով: Ներկայումս ՍԷԿՏ համակարգի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կառավարության որոշմամբ: Այսինքն, համակարգի էությունը … Read more

Հստակեցվում է ռազմական ոստիկանության գործունեությունը, խստացվում՝ վարժական հավաքներից խուսափելու պատասխանատվությունը

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ներկայացրեց փոփոխությունները ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ի նիստում քննարկեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին  եւ Ռազմական ոստիկանության  մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը: Հիմնական զեկուցողը ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն էր: «Ըստ փոփոխությունների՝ վարժական  հավաքներից խուսափելու համար առաջարկվում է քրեական պատասխանատվություն … Read more