«Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. Լուսանկարներ

«Շատ աշխույժ երեխա էր Հայկս, հասուն, խելացի։ Երբեմն բառերն էլ չեն հերիքում իրեն նկարագրելու համար։ Հիմա երկու թոռնիկ ունեմ՝ Կարինեն և Հայկը։ Թոռնուհիս, կարծես, Հայկս լինի, այնքան նման են իրար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայկի մայրիկը՝ տիկին Կարինեն։ Հայկը ծնվել է Սյունիքի մարզում՝ Կապանում։ Դպրոց է հաճախել նախ՝ Կապանում, իսկ չորրորդ դասարանից՝ Երևանում, քանի որ … Read more

«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. Լուսանկարներ

«Աշխույժ երեխա էր Գևորգս, բայց անկարգ չի եղել։ Համառ էր, ես կասեի՝ դեռ փոքրուց լիդերին բնորոշ հատկանիշներով էր օժտված։ Կյանքով լի էր, նպատակասլաց, ընկերասեր, ցանկանում էր ամեն տեղ առաջինը լինել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գևորգի մայրիկը՝ տիկին Աննան։  Գևորգը ծնվել է Երևանում։ Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են մայրաքաղաքում։ Սովորել է նախ թիվ 66 հիմնական, … Read more

Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից

Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․ «ՀԱԿԱԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԹԵԶԵՐԻՆ՝ ՀՈԳԵՎՈՐ ԱՆԴՐԱԴԱՐՁ Թեզ 2․ «Եկեղեցին պետք է անջատ լինի պետությունից, հետևաբար չպետք է միջամտի պետական կառավարմանը»։ ՓԱՍՏԱՐԿ․ «Այս իրավական ձևակերպումների տակ իշխանությունն ակնկալում է, որ Եկեղեցին պետք է լռի և դառնա հանրային ու ազգային կյանքից մեկուսացված «ծիսակատարությունների գրասենյակ»: Եկեղեցին չի կարող լռել, երբ տեսնում է անարդարություն, մեղք կամ … Read more

Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած հնագույն համալիր. Լուսանկար

Պատմամշակութային ժառանգության վիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (ղեկ. Հակոբ Սիմոնյան) Երևանի Սիլիկյան թաղամասի՝ Ակադեմիական քաղաքի հատվածում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած ճարտարապետական համալիր, ինչպես նաև զարգացած քարե արդյունաբերությանը բնորոշ գործիքներ։ Հ. Սիմոնյանի գնահատմամբ՝ սա կարող է լինել տվյալ տարածքի մինչ օրս հայտնի ամենահին բնակավայրը։ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են պեղումների տարածք … Read more

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ցելյեին»

Չեմպիոնների լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կամային հաղթանակ տարավ Սլովենիայի գործող չեմպիոն «Ցելյեի» նկատմամբ (2-1)։ Հյուրերից հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Սվիտ Սեսլարը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 38-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը տուգանայինից կատարած հեռահար հարվածով … Read more

Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի մայրը. Լուսանկար

Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի մայրը՝ Ռոզա Նազարյանը։ Հայտնում են Նաիրի բժշկական կենտրոնից: «Մեր ցավակցությունն ենք հայտնում ընտանիքի անդամներին և հարազատներին ։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ 2026 թվականի օգոստոսի 5-ին, ժամը 17:00–20:00։ Հուղարկավորությունը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 6-ին, ժամը 13:00-ին»։ Post navigation

Քաղաքական խաչբառ. Լուսանկար •

Մեր իրականությունն արտահայտվում է ամեն ինչում` անգամ մշակույթի, արվեստի, մարդկային հարաբերությունների մեջ: Մեր ուշադրությունը գրավեց, որ անգամ խաչբառ կազմողներն են քաղաքական տարրեր մտցրել հարցադրումների մեջ: Այս խաչբառը, որը պատահական է հայտնվել մեր ձեռքում, երեւի ընդդիմադիր հայացքներ ունեցող անձ է կազմել: «Արդարադատություն իրականացնող մարմին, որը մեզ մոտ վերածվել է իշխանությունների համար պատժիչ գործիքի»: Պատասխանը գուշակեք ինքներդ: … Read more

Լեմկինի ինստիտուտն աջակցությունն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

Միացյալ Նահանգներում գործող Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն իր աջակցությունն է հայտնել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը։ Նախաձեռնությամբ Զոնաբենդը կոչ է անում կանանց մարդասիրական պատվիրակություն ձևավորել՝ Բաքվի բանտում պահվող հայերին այցելելու նպատակով։ «Լեմկինի ինստիտուտը դիմում է Միացյալ Նահանգների, Կանադայի, Միացյալ Թագավորության, ԵՄ և այդ դաշինքի անդամ պետությունների ղեկավարներին՝ կոչ անելով նրանց … Read more