«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի անդամներն ապօրինի բերման են ենթարկվում և ձերբակալվում

Առավոտվանից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործողությունների։ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի անդամներն ապօրինաբար բերման են ենթարկվում և/կամ ձերբակալվում տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ որպես վկա հարցաքննվելու պատրվակով։ Այս խայտառակ և հակաօրինական վարքագիծը ոչ միայն հանրությանը տեղեկատվական տեռորի ենթարկելու փորձ է, այլև ընտրական իրավունքի կոպտագույն խախտում։ Դիտորդական առաքելություններից և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում ենք արձանագրել … Read more

Մենք նորից դառնալու ենք Հարավային Կովկասի ամենագրավիչ երկիրը ներդրումների համար․ Ռոբերտ Քոչարյան 

«Մենք տեսնում ենք Հայաստանը որպես ժամանակակից, արդյունաբերական երկիր: Ամենից էֆեկտիվ երկիրն ենք տեսնում այս տարածաշրջանում՝ զարգացած գյուղատնտեսությամբ և ֆինանսական համակարգով: Մենք նորից դառնալու ենք Հարավային Կովկասի ամենագրավիչ երկիրը ներդրումների համար: Մենք այդպիսինը եղել ենք և նորից դառնալու ենք: Մենք չենք պայքարելու սեփական պատմության հետ, Արարատի հետ, Արարատ լեռան հետ, ոչ Արարատ Միրզոյանի, Եկեղեցու հետ, մեր … Read more

Փաշինյանը ֆեյքային խաղաղություն է, ֆեյքային իշխանություն է և ֆեյքային բովանդակություն է․ Ռոբերտ Քոչարյան 

«Մեր անվտանգության մոդելը ունիվերսալ, պարզ մոդել է՝ մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ, հզոր դաշնակից: Այս երկրագնդի վրա ուրիշ արդյունավետ մոդել ուղղակի չկա: Ես երաշխավորում եմ, որ մենք վերականգնելու ենք հարգանքը Հայաստանի նկատմամբ: Մենք բացառելու ենք այն կարգավիճակը, որը այսօր, ցավոք, Հայաստանը ստացել է: Սա նվաստացնող նիկոլական մոդել է: Սա հարևանների հետ հարաբերություններում տեր ու ծառա հարաբերությունների … Read more

Երբ կառավարությունը սկսում է խաղալ կրակի հետ, վառվում է, այրվում է ժողովուրդը․ Ռոբերտ Քոչարյան 

«Յուրաքանչյուր ընտրություն, սիրելի հայրենակիցներ, դա առաջին հերթին հաշվետվություն է կատարած աշխատանքների համար և նոր ծրագրերի ներկայացում՝ ապագայի համար: Քանի որ այս իշխանությունը տապալել է ամեն ինչ, հաշվետու լինել չի կարող, որովհետև առարկա չկա հաշվետու լինելու համար: Իրենք այս քարոզարշավը և այս ընտրությունը փորձել են վերածել հետևյալի՝ Հայաստանի այս փոքր տարածքը դարձնել աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կետ, … Read more

Այս ընտրությունները նրա մասին են, թե Հայաստանը արդյո՞ք մնալու է հայկական պետություն․ Ռոբերտ Քոչարյան 

«Այս ընտրությունները նրա մասին են, թե Հայաստանը արդյոք մնալու է իր բովանդակությամբ հայկական պետություն: Սա է այս ընտրությունների գլխավոր հարցը: Մենք պաշտպանո՞ւմ ենք, թե՞ դավաճանում ենք մեր պատմությանը, մեր ինքնությանը, մեր արժեքային համակարգին: Այս ընտրությունները նրա մասին են, թե մենք պահպանում ենք մեր ինքնիշխանությունը, թե մենք դառնալու ենք թուրքական աշխարհի կցորդ և կատարելու ենք իրենց … Read more

Մեր կյանքի ամենակարևոր ընտրությունը մենք արդեն կայացրել ենք՝ հայ լինել ու հայ մնալ․ Քրիստինե Վարդանյան 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, պատգամավորության թեկնածու Քրիստինե Վարդանյանի ելույթը «Հայաստան» դաշինքի անդամների և աջակիցների ամփոփիչ հանդիպմանը։ Մանրամասն՝ տեսանյութում։

Փաշինյանը իր հանցագործությունների համար ցմահ դատվելու է․ Իշխան Սաղաթելյան 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանի ելույթը «Հայաստան» դաշինքի անդամների և աջակիցների ամփոփիչ հանդիպմանը։ Մանրամասն՝ տեսանյութում։

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

  Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի է ունենում «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ: Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

ՔՊ-ն կորցնում է իշխանության մենաշնորհը. նոր հարցման տվյալներ են հրապարակվել

Հայաստանում անցկացված նոր սոցիոլոգիական հարցումը ցույց է տալիս, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է պահպանել առաջատար դիրքը, սակայն այլևս չունի իշխանության միանձնյա ձևավորման վստահ պաշար։ Հունիսի 1-3-ը հեռախոսային հարցումների (CATI) մեթոդով իրականացված ուսումնասիրության համաձայն՝ ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնած քաղաքացիների շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանում է 29,6%, իսկ հիմնական մրցակից՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 26,4%։ Տարբերությունը … Read more

Հունիսի 5-ին, ժամը՝ 13:00-ին Երևանում տեղի կունենա «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հունիսի 5-ին, ժամը՝ 13:00-ին Երևանում տեղի կունենա «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ: Հանդիպում ենք «Դինամո» մարզադահլիճում։ Հասցեն՝ Վարդանանց փող., 69 շենք