Ժողովրդի քվեն ստանալուց հետո ՔՊ-ն հանրաքվեով ՀՀ նոր Սահմանադրության ընդունման գործընթաց կսկսի

Ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։ Այս մասին գրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հռչակագրի մեջ։ Ավելի վաղ, հաղորդվել էր, որ  «Քաղաքացիական պայմանագիրը» հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետությունը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք։

Փաշինյանը հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետությունը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ համաժողովում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կուսակցության հռչակագրի նախագիծը՝ հայտարարելով, թե «Քաղաքացիական պայմանագիրը» հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետությունը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք։ Փաշինյանը ընթերցեց ՔՊ հռչակագրի նախագիծը. Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը – ապավինելով Հայաստանի Հանրապետության ժողովրդին, – առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պետական շահերով, – առաջնորդելով Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության ամրապնդման ՀՀ քաղաքացիների մղումը, – վերլուծելով Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությունը, – հավատալով եւ հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության հարատեւությանը ծառայելու իր պատմական առաքելությանը, … Read more