Գնա՛ ընտրության, որ վաղը մեղավորներ չփնտրես․ «Կարճ ասած»

Մեկնարկեց Հայաստանի համար ճակատագրական խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Քաղաքացու համար, իրականում, կարծում եմ՝ դժվար չէ ընտրություն կատարելը։ Հիմնական ուժերին ճանաչում են, գիտեն անցած ուղին ու ձեռագիրը։ Մնում է՝ քաղաքացին գնա ընտրատեղամաս։ Ամեն ինչ կախված է դրանից։ Այս ընթացքում տեսնում ենք, որ հետևողականորեն արվում է ամեն ինչ, որ քաղաքացին մնա տանը, քանի որ վերարտադրվել փորձող իշխանությանը դա՛ … Read more

Լոլոների հռչակագիր․ ԵՄ գագաթնաժողովը՝ «պատմական» փուչիկ. «Կարճ ասած»

«Անգամ Տիգրան Մեծի ժամանակ Հայաստանում Եվրամիության նման գագաթնաժողով տեղի չի ունեցել, աշխարհի կեսի ՀՆԱ-ն կենտրոնացված էր Հայաստանում»։ Այս, չգիտեմ ինչպես բնութագրեմ, սրա հեղինակը ժամանակին փոխվարչապետ, հիմա Երևանի քաղաքապետ աշխատողն է։ Մայիսի 8-ից մեկնարկող քարոզարշավում այս մարդիկ մտադիր են Հայաստանում անցկացված գագաթնաժողովը ներկայացնել հեթանոս Աստվածների ժողով։ Սրանք քարոզարշավում խոստանալու են երկու փուչ թեզ՝ խաղաղություն և եվրոպական … Read more

Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը․ «Կարճ ասած»

Եվրագագաթնաժողովն ավարտվեց, եվրահյուրերը լքեցին Հայաստանը, մնացինք մենք՝ մեր խնդիրներով։ Այդ խնդիրներից առաջնայինը, իհարկե, անվտանգայինն է, որն այդ հավաքն ավելի խորացրեց, թեպետ հակառակի հույսն էին տվել ժողովրդին։ Մարդամեկը երեկ շնորհավորում էր ժողովրդին՝ Հայաստանի աշխարհագրական դիրքը իբր փոխելու համար։ Հայաստանը ոչ մի տեղ չի տեղափոխվել, անշուշտ, նույն դիրքով մնացել է, բայց՝ պատերազմին ավելի մոտ։ Եվրոպական քաղաքական համայնքի … Read more

Ինչո՞ւ չընտրել Նիկոլին. «Կարճ ասած»

Ցանկացած ինքնիշխան պետությունում ընտրությունները բացառապես երկրի քաղաքացիների ներքին գործն են։ Մեզ մոտ իշխանության քարոզարշավն անում են օտար մայրաքաղաքներում։ Պաշտոնապես երկու օրից կսկսվի նախընտրական քարոզարշավը, բայց Նիկոլի օգտին քարոզչությունը վաղուց են սկսել։ Հայաստանում վերջին երկու օրերի եվրոպական գագաթնաժողովները ևս շատերը բնորոշում են որպես նախընտրական աջակցություն Փաշինյանին։ Ովքե՞ր են Նիկոլին բացահայտ աջակցողները։ Նախ՝ հավաքական Արևմուտքը՝ Եվրամիությունը, Միացյալ … Read more

Խաղաղության գործընթաց է․ թշնամանում ենք Ռուսաստանի հետ․ «Կարճ ասած»

Գյումրու բնակիչներից մեկի (անունը լավ չեմ հիշում) խմիչքի հետ սեր ունեցող ընկերներն ասում են՝ հավաքվենք ձեր տանը, մարտի 8-ը նշենք, քեֆ անենք։ Տանեցիները դեմ են լինում, ասում են՝ հա՛մ տունը փոքր է 25 հոգու համար, հա՛մ էլ հատակը բետոն չէ, պարին կարող է չդիմանալ։ Ոչինչ,- ասում են,- զգույշ կլինենք, բան լինի՝ կսարքենք։ Երկու սենյականոցում 29 … Read more

Ներկած էշի սինդրոմը․ «Կարճ ասած»

Մայիսի 1-ն է՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը։ Իշխանական վերնախավն էլի իրեն տվել էր անիմաստ ուղերձներին։ Նախապես մտադիր էի շնորհավորել օրը և անցնել այլ թեմայի, բայց երկու ուղերձ ստիպեցին ևս մեկ անգամ կենտրոնանալ խաբված քաղաքացու օրվան։ Փաշինյանն ուղերձում ասում է, թե իր օրոք շուրջ 280 հազար աշխատատեղ է ստեղծվել։ Ուղղակի թիվ էր, կարող էր ասել՝ … Read more

Պատմական ու աննախադեպ ամոթ․ «Կարճ ասած»

  Մենք սովոր ենք, որ լիքը իրադարձությունների Հայաստանի այսօրվա իշխանության ներկայացուցիչները տան պատմական բնորոշումը։ Ընդհանրապես, մեծ իմաստ ունեցող շատ բառեր կան, որոնք Փաշինյանի՝ անիմաստ, անտեղի, սխալ ու սուտ օգտագործելուց հետո կորցրեոլ են իմաստը։ «Աննախադեպ», «դուխով», «բացարձակ ռեկորդ» և այլն։ Դրանցից է նաև «պատմական» բառը։ Ըստ Նիկոլի, պատմական իրադարձություն էր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այցը Հայաստան։ … Read more

Ի՞նչ էր անում Ադրբեջանի փոխվարչապետը Հայաստանում․ «Կարճ ասած»

  Հայաստան է այցելել Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը․ ինչպես որ հայ-ադրբեջանական բոլոր բանակցություն-պայմանավորվածություններն են եղել հանրությունից թաքուն, ուղղակի վերջին պահին իմացել ենք ինչ են հանձնում, ինչ են նվիրում, որտեղ են մեզ դավաճանում, այնպես էլ այս այցը գաղտնի էր պահվում, մինչև որ լրատվամիջոցները հրապարակեցին Զվարթնոց օդանավակայանում կանգնած ինքնաթիռ, վրան գրված՝ Ադրբեջան։ Հետո ստիպված հաստատեցին, որ եկել է, … Read more

Եթե Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունները լինեին հայկական գործակալ․․․ «Կարճ ասած»

Եկեք մի պահ միացնենք մեր երևակայությունն ու պատկերացնենք՝ ի՞նչ կլիներ, եթե Թուրքիայում ու Ադրբեջանում իշխանության գային Հայաստանի գործակալները։ Ի՞նչ քայլեր կանեին նրանք՝ հօգուտ մեզ և ի վնաս իրենց պետությունների։ Վստահաբար՝ կկազմաքանդեին իրենց բանակն ու անվտանգությունը։ Ադրբեջանցի «գործակալ ղեկավարը» կկանգներ ու կասեր. «Հայաստանի հետ հակամարտության էջը փակված է, Արցախը Հայաստան է և վերջ»։ Կբանտարկեր այն բոլոր … Read more

ՔՊ-ական իշխանության հետևից ավելի են ցցվում թուրքական ականջները․ «Կարճ ասած»

  Անցնող շաբաթը լի էր իրադարձություններով՝ Ջահերով երթ, Ցեղասպանության 111-ամյա տարելից, մեկ օր անց՝ անարգանք զոհերի հիշատակին՝ խորոված փարթիով, մեկ օր անց՝ Նիկոլի Փաշինյանի շարասյան անմեղ զոհերի՝ Սոնա Մնացականյանի և նրա դեռ չծնված զավակի հիշատակի միջոցառումը, հետո՝ ՔՊ-ի անհույս շրջագայությունը մարզեր և այլն։ Ջահերով երթը համազգային միջոցառում է, որը թեև կազմակերպում է դաշնակցությունը, սակայն այն … Read more