Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարվող քաղաքական տարածք

2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին, որոնք գործնականում որոշելու են երկրի ղեկավարությունը առաջիկա հինգ տարիների համար։ Սակայն դեռ առաջին քվեաթերթիկի նետումից շատ առաջ սկսել է «քվեարկել» մեկ այլ ընտրազանգված՝ հավաքական Արևմուտքը, Թուրքիան և Ադրբեջանը։ Այլ կերպ ասած՝ «իրական Հայաստանի» բնակիչները։ Նրանց նախընտրությունները բացահայտ, համակարգված և գործարքային բնույթ են կրում։ ԱՄՆ փոխնախագահ … Read more

ԵՄ մայրաքաղաքները հայտարարում են, որ ամերիկյան տեխնոլոգիաների հեռացումը իրատեսական չէ․ Ռուսաստանի խնդիրը

Եվրոպան երազում է թվային անկախության մասին, բայց յուրաքանչյուր երկիր աշխատում է ամերիկյան սարքավորումներով։ Մի քանի երկրներ ավելի լուրջ են վերաբերվում Վաշինգտոնից եկող սպառնալիքին, մասնավորապես՝ Ֆինլանդիան բացահայտել է, որ վերջերս խաղացել է ամերիկյան տեխնոլոգիական «սպանող անջատիչի» սցենարը՝ իրեն պատրաստելու համար։ ԲՐՅՈՒՍԵԼ — Ազգային մայրաքաղաքները Բրյուսելի համար ունեն սթափեցնող ուղերձ. Եվրոպան աշխատում է ամերիկյան տեխնոլոգիաներով, և դա … Read more

Ցավոք, Հայաստանը ոչ մի միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել ·

Ուշագրավ է, որ երեկ Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից հետո տեղի ունեցած համառոտ մամուլի ասուլիսի ընթացքում հնչած չորս հիմնական և մեկ լրացուցիչ հարցերից երեքն Իրանի մասին էին, ընդ որում բոլոր երեքն էլ՝ հենց ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Սա ևս մեկ ցուցիչ է այն բանի, թե որքան կարևոր … Read more

Ո՞ւմ վրա է ազդելու Վենսի կարծիքը ·

Ինձ անհասկանալի են Վենսի այցից ոգեւորվածների եւ հիասթափվածների էմոցիաները: Որ այդ այցը չի կարող Հարավային Կովկասում ԱՄՆ գերտերության հաստատումն ազդարարել, մեր անվտանգային եւ այլ հարցերի լուծման բանալին լինել, հասկանալու համար մեծ ջանքեր պետք չեն` բավական է մեր հայացքն ուղղենք դեպի Վրաստան, հիշենք Աֆղանստանի ոչ հեռավոր անցյալի դեպքերը, վերադառնանք ուկրաինական իրականություն: Որ ամերիկյան հովանավորությունից զրկվելը կործանում … Read more

Փաշինյանի ընտրած հակառուսական կուրսը գործնական փուլում է․ Ռաֆայել Օրդուխանյան

Քաղաքագետ-ամերիկագետ Ռաֆայել Օրդուխանյանն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։ Քաղաքագետի խոսքով՝ սա Ռուսաստանից հեռանալու հերթական քայլն է։ «Իհարկե, այստեղ ամեն ինչ պտտվում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ․ հենց դա էլ եղել է քննարկումների հիմնական թեման։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղուն», որն, անկասկած, Իրանում ընկալվում … Read more

Ատոմային էներգետիկայում ոլորտում չի կարելի առաջնորդվել պահի քաղաքական իրավիճակով․ Ալեքսանդր Ֆրոլով

Ազգային էներգետիկայի ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Ֆրոլովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հայտարարությունը, ըստ որի՝ «Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամկետում սկսել Հայաստանում ԱԷԿ-ի նախագծի իրականացումը։ Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի օբյեկտիվ շահերը Ռուսաստանի հետ համագործակցության մեջ են։ «Ռուսաստանը պարզ բան է ասում․ ատոմային ոլորտում ներդրումային ցիկլերը հսկայական են։ Ատոմային … Read more

9 միլիարդը ներդրում չէ․ ավելի շատ հարցեր, քան պատասխաններ․ Բալասանյանը՝ ԱՄՆ խոստումների մասին

Alpha News-ի հետ զրույցում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը կասկածի տակ է դրել ինչպես հայտարարվող ամերիկյան ներդրումային փաթեթի իրական լինելը, այնպես էլ ատոմակայանի կառուցման հեռանկարները՝ ընդգծելով, որ այս թեմաներում հարցերն շատ ավելի են, քան պատասխանները։ Անդրադառնալով շրջանառվող 9 միլիարդ դոլարին՝ Բալասանյանը շեշտել է, որ այն չի կարելի դիտարկել որպես իրական ներդրում։ «Դա ներդրում չէ, այլ, ըստ էության, … Read more

«ՀԷՑ-ը խլեցին, որ տան թուրքերին, քանդեն երկիրը»․ հարցում՝ Շիրակում

«Սամվել Կարապետյանի ձեռքից ՀԷՑ-ը խլել են ապօրինի կերպով»,- նման կարծիք են հայտնել Շիրակի մարզի բնակիչները։ «Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ադրբեջանական էներգետիկ համակարգին ենք միանալու, ապա դժվար չէ հասկանալ, որ ինչ-որ X պահի ՀԷՑ-ը կունենա այլ կառավարիչներ այլ ներդրողներով և, ըստ այդմ, կգնան հաջորդական զարգացումները»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։ Ըստ հարցման մասնակիցնեի՝ «ՀԷՑ-ը … Read more

Որքան ծանր է բեռը, այնքան մեր կյանքը մոտ է հողին, այնքան իրական ու ճշմարիտ է ·

Ես միշտ իմ տեղում եմ եղել` և տանը, և դրսում, և գրականությունում։ Քսան  հինգ տարուց ի վեր անտրտունջ խնամել եմ անկողնային հիվանդ կնոջս և պատկերացնել կարելի է, թե  տանը ինչպիսի  ամուսին եմ եղել։ Այդ տարիներին մի բան հասկացա, որքան սիրով ես տանում բեռդ` այնքան թեթև է այն։ Դրսում երեսուն տարուց ի վեր կանգնել եմ Վերնիսաժում։ … Read more

Ուրեմն խելքն ու կրթությունը չհատվող զուգահեռներ են ·

Իմ բախտը բերել է ֆեյսբուքյան ընկերների ու հետևորդների հարցում: Գաղափարակից մարդկանց մի քիփլիկ խումբ է հավաքվել, շատ  չեն` ընդամենը 13 հազար մարդ, բայց որակով են, խելացի, կիրթ, հայրենիքի ճակատագրով մտահոգ ու քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ… Ես 2010 թվականից ֆբ-ում էջ ունեմ, բայց առանձնապես ակտիվ չեմ եղել, միայն վերջին 7-8 ամիսներին եմ համեմատաբար ակտիվ, ինչը որոշ դավադրապաշտների … Read more