Ամոթ է, լռե՛ք, ամոթ է․ Հանգի՛ստ թողեք արցախցիներին •

Ավելի հաճախ, ավելի ցայտուն և արդեն անթաքույց ատելության դրսևորումներով, մենք ականատես ենք ոչ թե քարոզարշավի, այլ սեփական ժողովրդին նվաստացնելու, վիրավորելու, մեղադրելու և հասարակության ներսում ինչքան հնարավոր է խորը ատելություն գեներացնելու ամոթալի տեսարանների։ Նողկալի է այս վարքագիծը։ Արցախցիները չե՛ն փախել։ Արցախցիները կորցրել են իրենց տունը, հողը, հայրենիքը՝ Նիկոլի իշխանության օրոք։ Եվ այսօր, սեփական սխալների ու պարտությունների … Read more

Սա պիտի լուրջ ուշադրության արժանանա •

Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» գաղափարին՝ նշելով, որ այն պետք է լուրջ ուշադրության արժանանա թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։ Նրա խոսքով՝ խոսքը պարզապես գաղափարական կամ վերացական ձևակերպման մասին չէ, այլ հստակ պետական ծրագրի, որի իրականացման ուղղությամբ Ադրբեջանը հետևողական քայլեր է իրականացնում։ Օսկանյանը պնդել է, որ ներկայիս իշխանությունների … Read more

Վրաստանում ցանկացած քաղաքացի, ով դարձել է 18 տարեկան և ցանկանում է փոքր բիզնես սկսել կամ ընդլայնել, աջակցություն է ստանում․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը գրել է․ «Վրաստանում ցանկացած քաղաքացի, ով դարձել է 18 տարեկան և ցանկանում է փոքր բիզնես սկսել կամ ընդլայնել, աջակցություն է ստանում «Ստեղծիր Վրաստանում» ծրագրով. Վարկերը 7-8% են։ Իսկ Հայաստանում քանի՞ տոկոսով են Ձեր վարկերը։ 14-15%՞ Վրաստանում երկիրը գործարար է ղեկավարում, իսկ Հայաստանում՝ դեղին լրագրող»: Related Post navigation

Ով է լինելու Նիկոլ Փաշինյանի քաղաքական ժառանգորդը •

Հայրենասիրությո՞ւն, թե՞ պետականություն. այս հարցը իրականում արհեստական է, ավելի ճիշտ՝ ալեգորիկ, քանի որ իրական և ամենամեծ հայրենասիրությունը հենց պետականապաշտությունն է։ Սակայն հայկական ժամանակակից իրողությունների մեջ այս արհեստական հարցը գոյություն ունի։ Հաճախ հայկական ազգանուններով մարդիկ, որոնք ապրում են դրսում, խոսում են հայերեն, նշում Ցեղասպանության հիշատակի օրը, հպարտանում Արարատով, Տիգրան Մեծով և այլն, հիմնականում հակադրության մեջ են … Read more

Ալիևը Երևանից հոխորտում է Եվրոպայի վրա, և ծաղրելուց ու արհամարհելուց հետո փշի-փշի է անում Նիկոլին

«Այսօր Էրդողանն ասում է Եվրոպային՝ «Թուրքիան ավելի է պետք Եվրոպային, քան Եվրոպան՝ Թուրքիային»։ Այսօր Ալիևը Երևանից հոխորտում է Եվրոպայի վրա և, ծաղրելուց ու արհամարհելուց հետո, փշի-փշի է անում Նիկոլին։ Զելենսկին Երևանից սպառնում է Ռուսաստանին, իսկ Նիկոլը առնվազն 20 տարի չլինելիք Եվրամիությամբ խաբում է ժողովրդին և Արծվաշենի մասին խոսելով՝ խոստանում է նոր տարածքներ հանձնել Ադրբեջանին։ Թրամփը … Read more

«Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է … •

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․ «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Խմած վիճակում մեքենա վարելու համար վարորդական իրավունքից զրկվածին նախընտրական շրջանում առանց որևէ քննության այդ իրավունքը վերադարձնելը խոսում է նրա մասին, որ Փաշինյանի համար հայ մարդու կյանքը արժեք չունի։ Նրա համար որևէ նշանակություն չունի, որ խմած քշելու հետևանքով կարող է վտանգվել մարդկանց կյանքը։ Ազատի … Read more

Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան •

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է․ «Մահվան սարսափելի պատմություն, ավելի շուտ սարսափելի մահվան նախընտրական պատմություն։ Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալված, ապա ոստիկանների կողմից այսօր առավոտյան ձերբակալվածների պահման վայրից Նուբարաշենի հոգեբուժարան տեղափոխված քաղաքացի Արմեն Հովհաննիսյանն ինքնասպան է եղել։ Նա մեղադրվում էր նախընտրական քարոզչությանը խոչնդոտելու մեջ։ Ըստ ոստիկանության « ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո … Read more

Իրավապահների խղճին է Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի մահը •

Քարոզչական պաստառ վնասելը վարչական իրավախախտում է, այն էլ եթե վնասվում է օրենքով սահմանված կարգով փակցված պաստառը /Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.11-րդ հոդվածն է/. Պատիժը` տուգանք 50,000-100,000 ՀՀ դրամ: Չի կարող պաստառ վնասելը որևէ դեպքում քրեական պատասխանատվություն ենթադրել: Այս այլասերված իրավամեկնաբանություններով առաջնորդվող իրավապահների խղճին է Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի մահը, եթե զլմ-ներում ներկայացված փաստերը … Read more

Կրկին թույլտվություն տալու և էս վարորդականների պատմության տարբերությունն ինչո՞ւմն է

Մեքենան համարվում է առավել վտանգի աղբյուր: Հենց այդ պատճառով է, որ այն վարելու իրավունքը տրամադրվում է հատուկ ընթացակարգերով (քննություն, նառկո-պսիխո): Ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես զենքի թույլտվությունը: Հիմա զենքի պահման և կրման կանոնները խախտած անձանց կամ զենքի գործադրմամբ հանցագործություն կատարած անձանց դադարեցված իրավունքն առանց այդ նույն ընթացակարգերի կիրառման կրկին թույլտվություն տալու և էս վարորդականների պատմության … Read more

Հակիրճ այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը •

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է Հակիրճ այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը: 2018թ.-ից, զավթելով իշխանությունը, Փաշինյանը՝ իբրև թե ինքնիշխանության «վերականգնման» անվան տակ, աստիճանաբար սկսեց վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դա երևում էր Արցախի հարցից, ԵԱՀԿ Մինսկի խմբում վարած բանակցություններից և արված հայտարարություններից: Դա երևում էր ՀԱՊԿ-ի հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշումներից, գ-լ/գ-տ … Read more