Ադրբեջանցիները ոչ միայն չեն հեռացել, այլ անկլավների հարցեր էլ կան. Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ Հայաստանի առաջ այսօր կանգնած է լրջագույն ազգային անվտանգության խնդիր։ Նրա խոսքով՝ թեև հանրային խոսքում հաճախ ընդգծվում է խաղաղության թեման, իրականում այդ գործընթացների ու ստորագրված փաստաթղթերի ֆոնին երկրի ինքնիշխան տարածքում շարունակվում են տարածքային ամբողջականության խախտումներ։ Մելոյանը նշել է, որ Հայաստանի մի քանի մարզերում առկա է ադրբեջանական զինված … Read more

Ընդդիմությունը համարում է, որ այն «ուժեղ և արժանապատիվ» չէ և «պետք է ունենա երաշխավոր»

Մենք վերցնելու ենք իշխանությունը, ես ինձ չեմ տեսնում ընդդիմության առաջնորդի կարգավիճակում,- ասել է Սամվել Կարապետյանը։ Նա միաժամանակ վստահեցրել է, որ «հազարներով դուրս են գալու փողոց»։ Ընտրություններով «իշխանություն չեն վերցնում», իսկ հաղթած ուժը «հազարներով փողոց» դուրս չի գալիս։ Որքան էլ սոցհարցումների արդյունքները «կասկածելի» լինեն, վերջին օրերի տվյալները աներկբայորեն վկայում են, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը … Read more

«Խաղաղ բնակչության դեմ ահաբեկչությունը, որ այլևս ուժ չէ, այլ հուսահատություն» •

Մայիսի լույս 24-ի գիշերը ՌԴ զինված ուժերը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին «վրեժխնդրության» հարվածներ են հասցրել։ Ինչպես հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, կիրառվել են «Օրեշնիկ», «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռներ, հարվածները հասցվել են ծովից, օդից և ցամաքից, «բոլոր թիրախները խոցվել» են։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին, վկայակոչելով հետախուզության տվյալներ, այդ հարվածները «անոնսավորել» է ինչը վկայում է, որ Կիևը … Read more

Գեղամ Մանուկյանի արձագանքը Սուրեն Պապիկյանին •

Մայիսի 28-ի զորահանդեսին նվագախմբի կատարմամբ հնչելու են միայն հայկական ստեղծագործություններ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ անդրադառնալով վերջինիս գրառում է կատարել՝ «Այդ ու տեւական ժամանակ ԶՈՒ ստորաբաժանումների տարբեր առիթներով կատարվող երգացանկում «Պատերազմ եք գնում», «Գետաշեն», «Արդյոք ովքեր են» ու մնացյալ ազգային-հեղափոխական երգերը … Read more

Երբ երկրի ղեկավարը կամ իշխող ուժի ներկայացուցիչները հանրային խոսքը իջեցնում են փողոցային լեզվի, անձնական նվաստացման դա այլևս միայն «քաղաքական ոճ» չէ

Խաղաղության քարոզարշավ՝ փողոցային բառապաշարով Նախընտրական շրջանը, ըստ էության, պիտի լիներ ծրագրերի, գաղափարների, երկրի ապագայի շուրջ ազնիվ բանավեճի շրջան։ Բայց Հայաստանի քաղաքական կյանքը կրկին կանգնել է մի տարօրինակ տեսարանի առաջ․ իշխանությունը, որ ամեն օր խոսում է «խաղաղության» մասին, հանրային խոսքը դարձնում է վեճի, վիրավորանքի, ծաղրի և գռեհկաբանության գործիք։ Խաղաղությունը՝ շուրթերին, ագրեսիան՝ բառապաշարում։ Սրտիկը՝ ձեռքերին, մաղձը՝ խոսքի … Read more

Որ այդքան փրկիչ է Կարս-Ախալքալաքի երկաթուղին, ինչո՞ւ դրանից չի օգտվում Ախալքալաքի գեթ մեկ բնակիչ

Որ այդքան փրկիչ է Կարս – Ախալքալաքի երկաթուղին, ինչու՞ դրանից չի օգտվում Ախալքալաքի կամ Նինոծմինդայի գեթ մեկ բնակիչ: Փաշինյանը հայտարարել է, թե Ախալքալաքի-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների ու Հայաստան ներմուծումների համար։ Այլևս բառը նշել է, ցույց տալու համար, թե իբր ռուսական արգելքներին անյլընտրանք է գտնվել։ Նախ այդ երկաթգիծն աշխատել է 2020-ից, իսկ 2024-ին … Read more

Թուրքիայի նախընտրական աջակցությունը՝ Փաշինյանին․ Անկարայում ողջունել են նրա հայտարարությունը

Սա Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման նոր քայլ է ուղիղ առևտրում: Այս մասին «X» սոցցանցում գրել է Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը՝ իր էջում դնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը։ «Այս նոր քայլը կնպաստի նաև Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման գործում։ Մաղթում եմ, որ բարեհաջող լինի այս բոլոր … Read more

Էրդողանի նոր սիմվոլիկ քայլը՝ աջակցություն վարչապետ Փաշինյանի քարոզչությանը •

Թուրքիայի նոր աջակցությունը վարչապետ Փաշինյանի քարոզարշավին: Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Ախալքալակ-Կարս երկաթուղին այլեւս բաց է Հայաստանի համար: Նա նշել է, թե այդպիսով Երեւանը կարող է այդ ճանապարհով կապվել ԵՄ հետ եւ իրականացնել արտահանում: Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին: Թուրքիան փաստորեն կատարում է երկրորդ սիմվոլիկ քայլը, որ Էրդողանը ազդարարել էր դեռեւս … Read more

Ահա այն դեպքը, երբ «Նիկոլը ճիշտ» է •

«Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին ես կհեռանամ՝ առանց քննարկելու։ Եթե 700 հազար մարդ՝ ընտրողների 50+1 տոկոսը, ասել է՝ Նիկոլ մնա, Նիկոլը կմնա։ Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է։ Այդպես լինո՞ւմ է, որ ծառան ասի՝ չէ՛, չեմ գնալու», այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: … Read more

Քաղաքական այս երեք ուժերը ստիպված են լինելու որեւէ պահի միավորել հնարավորությունները

Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է, եւ հունիսի 7-ին ընդառաջ 19 քաղաքական ուժեր փորձում են շահել ընտրողների վստահությունը։ Իմ կարծիքով՝ խորհրդարան մտնելու իրական հնարավորություն ունի 4-5-ը, իսկ մնացած 14-15-ն անիմաստ ձայներ փոշիացնող են։ Ընդդիմադիր հիմնական ուժերից Գագիկ Ծառուկյանը դրական կերպար է։ Մարդիկ լավ են տրամադրված նրա նկատմամբ։ Տարիներ առաջ մի քանի անգամ շփվել եմ նրա հետ, … Read more