Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում •

Ռուբեն Ռուբինյանը դեռևս ԱԺ նախագահի լիազորությունները չստանձած, որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը։ Այսօր նա մի աննախադեպ խայտառակ որոշում է ստորագրել, որը գործնականում սահմանափակում է ԱԺ-ի տարածքում լրատվամիջոցների աշխատանքը և այն գործնականում դարձնում գրեթե անհնարին։ «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշմամբ փաստացի սահմանափակվում է խորհրդարանում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժը։ Նրանց … Read more

Իրանի հարցը Թրամփ-Նեթանյահու հանդիպման գլխավոր թեման էր․ Ռոբերտ Մարգարյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում հանդիպումներ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ «Alpha News»-ի Լոս Անջելեսի տաղավարում քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն, անդրադառնալով Թրամփ-Նեթանյահու բանակցություններին, նշել է, որ հանդիպման գլխավոր թեման Իրանի հարցն էր։ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հստակ հայտարարել է, որ ԱՄՆ է ժամանել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր … Read more

Հայաստանը չի կարող նստել երկու աթոռի վրա․ Անդրեյ Պերլա

Քաղաքագետ Անդրեյ Պերլան Alpha News-ին մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանը հայտնվել է Ռուսաստանի և Եվրամիության միջև քաղաքական փակուղու մեջ։ Նրա խոսքով՝ Մոսկվան Երևանից պահանջում է հստակություն արտաքին քաղաքական ուղեգծի հարցում։ «Հենց այդ պատճառով նախագահ Պուտինը պնդում է այն միտքը, որ եթե դուք ցանկանում եք հեռանալ … Read more

Ռուսաստանը չի կարող հավանություն տալ ՀՀ-ի ղեկավարության ներկայիս կուրսին․ Վլադիմիր Շապովալով

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի համեմատական քաղաքականության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Շապովալովը Alpha News-ին մեկնաբանել է Հհ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ «Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Զրույցի ընթացքում Ռուսաստանի առաջնորդն ընդգծել է Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարների վերաբերյալ Ռուսաստանի անփոփոխ դիրքորոշման մասին, ինչպես նաև Հայաստանի ներսում … Read more

Պուտինը չի շնորհավորել Փաշինյանին, իսկ Մոսկվայի և Երևանի տարաձայնությունները պահպանվում են. Իգիթյան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որևէ կերպ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրությունների կապակցությամբ, ինչը ուշագրավ հանգամանք է։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է կովկասագետ Կարեն Իգիթյանը: «Հայկական կողմը շեշտադրել է վարչապետի ներկայացրած օրակարգը, մինչդեռ ռուսական կողմը՝ այն հարցերը, որոնք կարևորել է Մոսկվան։ Այս տարբերությունները ևս մեկ անգամ վկայում են, որ Երևանի և Մոսկվայի միջև … Read more

Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ առաջնորդվում է քաղաքական ռեալիզմի սկզբունքներով. Արա Պողոսյան

Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ հիմնված է քաղաքական ռեալիզմի սկզբունքների վրա, որոնց համաձայն՝ պետությունները առաջնորդվում են սեփական շահերով։ Alpha News-ի հետ զրույցում այս մասին ասել է քաղաքագետ Արա Պողոսյանը: «Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության սահմանափակմանը, ինչին էլ Ռուսաստանը համապատասխան արձագանքում է»,- ասել է Պողոսյանը: Քաղաքագետի խոսքով՝ տնտեսական ոլորտը Ռուսաստանի համար շարունակում է … Read more

ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության ու Եվրամիության հարաբերությունների խորացումը շարունակական և բնական գործընթաց է, սակայն զգուշավոր քաղաքական հաշվարկներ է պահանջում։ Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ եթե Հայաստանը ապագայում դիմի Եվրամիության անդամակցության համար և կատարի անհրաժեշտ պայմանները, Բրյուսելը պետք է ըստ էության գնահատի այդ դիմումը։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում քաղաքական գործիչն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն … Read more

«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում. Սքրինշոթ •

Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով տեսանյութ է հրապարակել ճնճղուկին ազատություն շնորհելու իր բարեգթության մասին, կարծես թե հայտնվել է շատ վտանգավոր վանդակում, որից միակ ազատությունը՝ ԱԱԾ վանդակում հայտնվելը կարող է լինել։ 2026 թվականի հուլիսի 22-ին նա հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Այդ օրը Գերմանիայում էր գտնվում Ադրբեջանի նախագահ Իլհամ … Read more

Москва слезам не верит. Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետքերով •

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հուլիսի 27-ին կայացած հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջինն էր հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս հեռախոսազրույցը քաղաքական առումով նշանակալի էր, քանի որ տեղի է ունեցել հայ-ռուսական հարաբերություններում կուտակված լարվածության և ռուսական շուկա հայկական արտահանման սահմանափակումների հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունների ֆոնին։ Հատկանշական է, որ Պուտինի հետ զրույցին … Read more

Նահատակության սխրանքի շնորհիվ են ազգերը, պետությունները շարունակել ապրել •

Հրապարակվել է հատված՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աշխատությունից․ «Դ. ՆԱՅԵԼՈՎ ՀԱՎԱՏՔԻ ԶՈՐԱԳԼԽԻՆ` ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ ՆՈՒՅՆԱՑԱԾ Նահատակության գիտակցությունը առաքինություն է, որի ակունքը, օրինակը, ներշնչումը և ճշմարտությունը Քրիստոսի ճանապարհն է. «Այնտեղ է մեր փրկության առաջնորդը, ով այստեղ քաջությամբ նահատակվեց և նույնը սովորեցրեց գործակիցներին» (Եղիշե, էջ 112): Իսկ «վատասիրտ վախի» պատճառով այս գիտակցությունն ու գործողություններն արհամարհողները, միևնույն է, «յանգիւտ … Read more