Լիբանանում հրադադարը դեռևս չի նշանակում հարձակումների դադար. Բագրատունի

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին AlphaNews-ի հետ զրույցում նշել է, որ տարածաշրջանում հրադադարի ընկալումն այսօր փոխվել է. Լիբանանում հրադադարը դեռևս չի նշանակում հարձակումների լիակատար դադար: «Հրադադար ասելով՝ մենք հասկանում էինք փոխադարձ հարձակումների և թիրախավորումների դադարեցում, սակայն, ըստ երևույթին, այժմ նոր ընկալում է ձևավորվել․ նույնիսկ հրադադարի պայմաններում հարձակումները շարունակվում են, պարզապես՝ ավելի փոքր ծավալով»,- ասել է … Read more

Եթե ժողովուրդը երկրի ղեկը չվերցնի իր ձեռքը, կամաց-կամաց Նախիջևանի նման կդատարկենք մեր հողերը․ հարցում՝ Գյումրիում

Արտաքին քաղաքական վեկտորի հնարավոր փոփոխություններն ու իշխանությունների վարած հռետորաբանությունը լուրջ անհանգստություն և հոգեբանական մեծ ճնշվածություն են առաջացրել նաև Շիրակի մարզում: Գյումրիում բնակիչների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ կանգնած են երկրի ապագայի հանդեպ խորը անորոշության և անվտանգային լուրջ վախերի առաջ։ Հարցման մասնակից գյումրեցիները կտրուկ քննադատության են ենթարկել գործող իշխանություններին՝ նշելով, որ պատերազմով վախեցնելու … Read more

ՀՀ քաղաքացու` որպես ընտրողի, ճշգրիտ պատկերը կբացահայտվի ՍԴ որոշմամբ •

ՀՀ ՍԴ անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 16 տարի՝ մինչև 2021-ին ՍԴ անդամ նշանակվելը, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյան հարց է ուղղում ընդդիմությանը: «Ով է ՀՀ քաղաքացին որպես ընտրող և ինչպես է նա կատարում ընտրություն»: Որպես հարցի հիմնավորում ասում է, որ իր մոտ դիմումատուների խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, … Read more

Բա կարելի՞ է էս աստիճան խեղճանալ, ո՞նց կարելի է նույնքան ստոր ու անարժանապատիվ գտնվել

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԵՐՍԸ Ուրեմն բանը հասել է նրան, որ Իսրայելի նման փոքրիկ, բայց և նույնքան աշխարհակալ երկիրը պետականորեն ճանաչել է Հայոց Գենոցիդը, իսկ մեր ոչ ու փուչ վարչապետը, որպեսզի իր ազգի դահիճ Թուրքիայի տրամադրությունն ավելի չգցի, չի համարձակվում գոնե մի դատարկ շնորհակալագիր հղի Իսրայել պետության իշխող ուժին։ Բա կարելի՞ է էս աստիճան խեղճանալ, ո՞նց կարելի է … Read more

ՔՊ-ականներն անլրջացնում են պրոցեսը •

ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուների ընտրության գործընթացը, որը ՔՊ-ում ընթանում է Սահմանադրական դատարանի նիստերին զուգահեռ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանի գնահատմամբ, վկայում է իշխանության ոչ լուրջ վերաբերմունքի մասին ընթացող դատավարությանը։ Լրագրողների հետ զրույցում Խուդոյանը նշել է, որ իշխանական թիմի վարքագիծը տպավորություն է ստեղծում, թե նրանք կամ չեն կարևորում, թե ինչ է կատարվում երկրի բարձրագույն … Read more

«Կզզցնելն ու շինելը»՝ բարձր պաշտպանության ներքո՞․ բաց նամակ նախարարին՝ մի՛ աղավաղեք ՄԻԵԴ «ոսկե կանոնը»

Մեծարգո՛ տիկին, ՍԴ նիստում, որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ, մեծարգո Փաշինյանի ենթադրյալ հայհոյանքներն ու վիրավորական բառապաշարն արդարացնելու համար հղում եք անում ՄԻԵԴ 2009 թվականի հանրահայտ նախադեպային թեզին, թե՝ «արտահայտման ազատությունը պաշտպանում է նաև այն գաղափարները, որոնք կարող են վիրավորել, ապշեցնել կամ անհանգստացնել»։ Ձեր կողմից Եվրոպական դատարանի 2009 թվականի նախադեպային իրավունքի նմանօրինակ վկայակոչումը հանդիսանում է իրավական կոնտեքստի … Read more

IODA-ի հայացքը․ Ժողովրդավարությունը Հայաստանում՝ հունիսի 22

Ժողովրդավարությունը Հայաստանում — 2026 թվականի հունիսի 22-28․ Հունիսի 22-28-ը տևող շաբաթը նշանավորվեց Հայաստանում քաղաքական և ինստիտուցիոնալ լարվածության շարունակականությամբ, քանի որ երկիրը մտավ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո երրորդ շաբաթը։ Ամենակարևոր զարգացումը Սահմանադրական դատարանի կողմից խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող յոթ քաղաքական կուսակցությունների կողմից ներկայացված բողոքների քննությունն էր։ Լսումները սկսվել են հունիսի 26-ին և հրապարակման պահին … Read more

Վերջին օրերի իրադարձությունները վկայում են մի քանի սպասվող իրադարձությունների մասին․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստում հայտարարել է. — «Գրեթե չկա մի օր, որ Էրդողանը կոչ չանի ոչնչացնել Իսրայելը։ Մենք այս խոսքերը շատ լուրջ ենք ընդունում, որովհետև եթե կա մի բան, որ մենք սովորել ենք մեր ժողովրդի պատմությունից, ապա դա այն է, որ երբ որևէ մեկը ասում է, թե մտադիր … Read more

Ակնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել

Սահմանադրական դատարանում ընտրությունների հետ կապված գործ է քննվում, իսկ իշխող ուժն արդեն ընտրում է նոր խորհրդարանի նախագահի և փոխխոսնակների թեկնածուներին: Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։ «Ակնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել: Իշխանությունը ուզուրպացրել է ողջ համակարգը՝ գործընթացները տեղափոխելով իրավունքի ոչնչացման դաշտ»,-գրել է … Read more

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրամիության «հսկիչն» է․ Ալեքսեյ Լեոնկով

Ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ին մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախատեսված այցը, որը կայանալու է հուլիսի 1-2-ին Հայաստան և Ադրբեջան։ «Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարելի է ասել, որ Եվրամիության «հսկիչն» է։ Այսինքն՝ նա պետք է համոզվի, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնականապես ընտրել են Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների խզման ուղին և ընտրել … Read more