Ինչու Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը •

Իսրայելի ԱԳ նախարար Գեդեոն Մոշե Սաարը իսրայելական կառավարությանն է ներկայացրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ։ Իսրայելական կողմը փորձում է դա ներկայացնել որպես բարոյական եւ պատմական պարտք՝ մարդկության ամենամեծ ողբերգություններից մեկի նկատմամբ։ Իսրայելի կառավարությունն արդեն հավանության է արժանացրել բանաձեւը։ Սա, իհարկե, նոր բան չէ։ Իսրայելում առաջին տարին չէ, որ քննարկվում է Հայոց ցեղասպանության ճանաչման … Read more

11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը

1 Հուլիս, 2026 11:25 Տասնմեկ հասարակական կազմակերպություններ և ընտրական փորձագետ Տաթև Ղազարյանը համատեղ հայտարարությամբ կոչ են արել հետ կանչել ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծը, որով համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար առաջարկվում է սահմանել Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն 183 օր փաստացի գտնվելու պահանջ։  Հայտարարությունում ասվում է. «2026թ. … Read more

Թուրքիան ստիպված կլինի ավելի ակտիվ գործել «հայկական հարցի» ուղղությամբ․ Մովսես Ղազարյան

Քաղաքագետ Մովսես Ղազարյանը Alpha News-ին մեկնաբանել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և վերլուծել այդ որոշման պատճառները։ «1915 թվականին Օսմանյան Թուրքիայում՝ Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի կողմից մեծապես պայմանավորված է երկու հիմնական գործոնով։ Առաջինը Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումն է և, այսպես ասած, թուրք-իսրայելական համագործակցության թուլացումը։ Թուրքիան ավելի ու ավելի մեծ հավակնություններ է դրսևորում … Read more

Իրանն ապացուցեց՝ իր «աշխարհագրական զենքն» ավելի ուժեղ է, քան ամերիկյան դիվանագիտությունը. Խայալ Մուազզին

Իրանցի միջազգայնագետ լրագրող Խայալ Մուազզինը Alpha News-ի համար մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները, իրադարձությունների հնարավոր զարգացումը, ինչպես նաև հակամարտության ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։ «Իրանի հասարակությունը կարծում է, որ այս բանակցությունները որևէ օգուտ չեն բերի իրանցի ժողովրդին։ Մենք այդքան անգամ բանակցել ենք Ամերիկայի հետ, և ի՞նչ տեսանք։ Կորցրինք մեր գեներալներին, միջուկային գիտնականներին, ի … Read more

Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը նպատակ ունի ուժեղացնել ԵՄ-ի ազդեցությունը Հարավային Կովկասում․ Բոգդան Բեզպալկո

Քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն մեկնաբանել է առաջիկա օրերին նախատեսված Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան՝ անդրադառնալով այդ այցի հնարավոր հետևանքներին։ «Կարծում եմ՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը նախ Ադրբեջան, ապա Հայաստան կոչված է ամրապնդելու Եվրոպական միության ազդեցությունը Հարավային Կովկասում։ Այն, որ մինչ այս տարածաշրջան են այցելել ԵՄ բազմաթիվ պաշտոնյաներ և կառույցների … Read more

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բոլորի համար անակնկալ էր. Կիրակոսյան

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բոլորի համար անակնկալ էր։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում նշել է Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Բեդիկ Կիրակոսյանը: «Բոլորիս համար անակնկալ էր, չէինք սպասում, որ մի օր Իսրայելը կընդունի Հայոց ցեղասպանությունը։ Ազնիվ լինենք՝ դա մեր հանդեպ սիրուց չէ, այլ պայմանավորված է Թուրքիայի և Իսրայելի միջև առկա լարվածությամբ։ Այս կերպ Նեթանյահուն … Read more

Ի՞նչ «բացահայտեց» Նաթանյահուն Հայաստանում •

Նաթանյահուի կառավարության՝ հայերի ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշումը Հայաստանում կամա, թե ակամա պարզեց մի իրականություն, որ ցեղասպանության ճանաչման հարցում հայաստանյան հանրությունը կամ հայկական միջավայրը առավելապես գտնվում է ծայրահեղությունների դաշտում՝ մի ծայրահեղությունը Նիկոլ Փաշինյանի այսօրվա քաղաքականությունն է, մյուս ծայրահեղությունը՝ դրա հակառակը: Այլ կերպ ասած, հարցը մեզանում կարծես թե դուրս է եկել քաղաքականության կոնցեպտուալ շրջանակից, հայտնվելով մի իրավիճակում, … Read more

Լիբանանում հրադադարը դեռևս չի նշանակում հարձակումների դադար. Բագրատունի

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին AlphaNews-ի հետ զրույցում նշել է, որ տարածաշրջանում հրադադարի ընկալումն այսօր փոխվել է. Լիբանանում հրադադարը դեռևս չի նշանակում հարձակումների լիակատար դադար: «Հրադադար ասելով՝ մենք հասկանում էինք փոխադարձ հարձակումների և թիրախավորումների դադարեցում, սակայն, ըստ երևույթին, այժմ նոր ընկալում է ձևավորվել․ նույնիսկ հրադադարի պայմաններում հարձակումները շարունակվում են, պարզապես՝ ավելի փոքր ծավալով»,- ասել է … Read more

Եթե ժողովուրդը երկրի ղեկը չվերցնի իր ձեռքը, կամաց-կամաց Նախիջևանի նման կդատարկենք մեր հողերը․ հարցում՝ Գյումրիում

Արտաքին քաղաքական վեկտորի հնարավոր փոփոխություններն ու իշխանությունների վարած հռետորաբանությունը լուրջ անհանգստություն և հոգեբանական մեծ ճնշվածություն են առաջացրել նաև Շիրակի մարզում: Գյումրիում բնակիչների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ կանգնած են երկրի ապագայի հանդեպ խորը անորոշության և անվտանգային լուրջ վախերի առաջ։ Հարցման մասնակից գյումրեցիները կտրուկ քննադատության են ենթարկել գործող իշխանություններին՝ նշելով, որ պատերազմով վախեցնելու … Read more

ՀՀ քաղաքացու` որպես ընտրողի, ճշգրիտ պատկերը կբացահայտվի ՍԴ որոշմամբ •

ՀՀ ՍԴ անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 16 տարի՝ մինչև 2021-ին ՍԴ անդամ նշանակվելը, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյան հարց է ուղղում ընդդիմությանը: «Ով է ՀՀ քաղաքացին որպես ընտրող և ինչպես է նա կատարում ընտրություն»: Որպես հարցի հիմնավորում ասում է, որ իր մոտ դիմումատուների խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, … Read more