ԱԺ «բարեկիրթ զոնը»․ օրենքը փոխարինվում է «ասողի» քմահաճույքով •

ԱԺ «բարեկիրթ զոնը»․ օրենքը փոխարինվում է «ասողի» քմահաճույքով։ Այս մասին գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը․ «Այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մի միջադեպ, որը վերջին շաբաթներին աստիճանաբար դառնում է իշխող մեծամասնության աշխատաոճի բնորոշ դրսևորում․ «բարեկիրթ» միջավայրի պահպանման անվան տակ դահլիճից հեռացվեց ընդդիմադիր պատգամավոր։ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ՊՊԾ աշխատակիցների միջոցով … Read more

Ամերիկացի «հետաքրքիր» հետախույզը Նիկոլ Փաշինյանի մոտ. Լուսանկար •

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկացի կոնգրեսական Աբրահամ Համադեին։ Նա Ներկայացուցիչների պալատի անդամ է, ընտրվել է 2024 թվականի ընտրությանը եւ կոնգրեսական կարգավիճակը ստանձնել է 2025 թվականի հունվարից՝ Թրամփի հետ։ Նա վայելում է նաեւ Թրամփի աջակցությունը, թեեւ դժվար է համարել անմիջական «թրամփական»։ Համադեի հետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է հայ–ամերիկյան հարաբերությունը, այդ թվում նաեւ Թրամփի ուղին։ Համադեի պարագայում … Read more

Այն, որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում, համազգային մեր ամոթի խարանն է․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Արցախի գերեվարված արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտից հղած ուղերձը, իրոք, շատ հուզիչ է՝ «Մենք նստած ենք, բայց ծնկաչոք չենք»։ Այն, որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում համազգային մեր ամոթի խարանն է, իսկ այն որ ծնկաչոք չեն՝ նրանց արժանապատվության բարձրակետը։ Պետք է ազատվել այդ խարանից և ձգտել նրանց … Read more

Դա պետական դավաճանության ակտ է, որը կատարողը պիտի ցմահ փտի քրեակատարողական հիմնարկում

Չգիտեմ քաղաքական առումով ինչ կաշկանդվածություն կարող է լինել 2022 թ հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությանը գնահատական տալու համար: Իրավական առումով այդ հայտարարությունը ստորագրելը պետական դավաճանության ակտ է, որը կատարողը պիտի ցմահ փտի քրեակատարողական հիմնարկում: Գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը Post navigation

Հայաստանի իշխանությունները միացել են ադրբեջանաթուրքական շրջանակների արշավին․ Գևորգ Ղուկասյան

Հայաստանի իշխանությունները միացել են Հայ դատի համակարգի և դրա միջազգային գրասենյակների դեմ տարիներ շարունակվող արշավին։ Այս գործընթացի հիմքում քաղաքական մի շարք շարժառիթներ են։ Alpha News-ի հետ զրույցում ասել է «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատուԳևորգ Ղուկասյանը: «Մենք հատկապես վերջին տարիների ընթացքում ուղղակիորեն առերեսվում ենք ադրբեջանաթուրքական նպատակաուղղված քարոզչությանը և ավելին, քան պարզապես քարոզչությունը։ Հիմա Հայաստանի … Read more

Հայաստանի համար դա շատ կարևոր է •

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի թեկնածության քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նշել է, որ խմբակցությունն ակնկալում է՝ հանձնաժողովը զգալիորեն ակտիվացնի իր գործունեությունը։ Կարապետյանի խոսքով՝ ընթացիկ տարում հանձնաժողովը մինչ այժմ ընդամենը մեկ նիստ է անցկացրել, մինչդեռ նախորդ տարիներին տարեկան նիստերի թիվը հասել է չորսի։ Նա ընդգծել է, որ … Read more

Դեռ մեզ էլ «կրեմլի ագենտ» են համարում․ Միքայել Սրբազան •

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ստացա գլխ. դատախազի բողոքը։ Պարզվում է, որ սուվերեն երկրի գլխ. դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, այն էլ` հայերեն տեքստի տակ։ Դեռ մեզ էլ «կրեմլի ագենտ» են համարում…»։ Post navigation

Սփյուռքը ռեսուրս է, ոչ կախարդական փայտիկ •

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Մի անհեթեթ միտք կա, թե՝ որքան ուժեղանում է Սփյուռքը, այնքան վատ է Հայաստանի համար, թե՝ այնքան թուլանում է Հայաստանը։ Նման մի բան։ Այդ միտքը հիմա հատկապես հաճախ են տարածում իշխող ուժի ներկայացուցիչները։ Իհարկե, այստեղ փորձ է արվում դնել տրամաբանություն, թե Սփյուռքն ուժեղանում է Հայաստանի հաշվին, հետևաբար՝ Հայաստանը թուլանում է, … Read more

Իշխանությունն Արցախը հանձնելուց և թեման օրակարգից հանելուց բացի՝ հրաժարվում է սահմանադրական դրույթների կատարումից

«Իշխանությունն Արցախը հանձնելուց և Արցախի թեման հետևողականորեն օրակարգից հանելուց բացի՝ հրաժարվում է մի գործառույթից, որի ապահովումը նրա սահմանադրական պարտականությունն է»,- այս մասին նշել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա շարունակել է. «Խոսքս մասնավորապես վերաբերում է Արցախի պատմամշակութային, հոգևոր արժեքներին, որոնց հետ կապված՝ հանցավոր անտարբերություն է դրսևորում։ Նախօրեին այս թեման հատվածաբար նաև ԱԺ-ում արծարծվեց, երբ … Read more

Պետությունն ընդունել է օրենք՝ ասելով,որ չի ուզում, որ դուք օրինականացնեք ինքնակամ կառույցները․Արփինե Հովհաննիսյան

Ինքնակամ կառույցների օրինականացման երկարաձգմանը վերաբերող օրենքը 2026 թվականի հուլիսի 18-ից մտել է ուժի մեջ։ Օրենսդրական այս նախաձեռնությանը վերաբերող իր դիտարկումներն է ներկայացրել Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա, մասնավորապես, իր էջում հրապարակած տեսանյութում նշել է, որ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ քաղաքացիները ու իրավաբանական անձինք իրենց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում ամբողջությամբ կառուցված ինքնակամ կառույցների … Read more