Հայոց ցեղասպանության հիշողությունը չի կարող դառնալ քաղաքական զիջումների առարկա. Հաջյան

Հայաստանի և հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է, սակայն դա չի կարող հիմնվել Հայոց ցեղասպանության մոռացման կամ ուրացման վրա։ Alpha News-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել Արգենտինայի «Հայ կենտրոն»-ի մամուլի և հաղորդակցության գծով քարտուղար Ալեքս Հաջյանը։ «Պետք է լեզու գտնել թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի, թե՛ աշխարհի մյուս երկրների հետ, բայց դա չի նշանակում … Read more

Փաշինյանի իշխանության ներսի հակառակորդը •

Փաշինյանը լուրջ հակառակորդ ունի ոչ միայն ի դեմս հայաստանյան ընդդիմության եւ հասարակության, այլեւ` իշխանության ներսում: Եթե ընդդիմության առաջնորդներին կարող է ունեզրկել եւ կալանավորել, ապա իշխանության ներսի իր մրցակցին չի կարող ոչ միայն նեղացնել, այլ եւստիպված է համակերպվել նրա առաջխաղացման հետ: Խոսքն ԱԺ նախագահի պաշտոնի հավակնորդ Ռուբեն Ռուբինյանի մասին է, նա իշխանության ներսում վարչապետի պաշտոնի ամենահավանական … Read more

Էսկալացիան պետք է տեղի ունենար․ Օլեգ Մակարենկո

Քաղաքագետ և Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Օլեգ Մակարենկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության շուրջ իրավիճակի հերթական սրացումը։ «Իրանի շուրջ հակամարտությունն այժմ ավելի ու ավելի է թափ հավաքում։ Որքա՞ն կարող է այն շարունակվել։ Այս էսկալացիան, ըստ էության, սպասելի էր։ Ինչո՞ւ։ Որովհետև հակամարտության կողմերից ոչ ոք չէր ցանկանում դուրս գալ դրանից … Read more

Իրանի դեմ ցամաքային գործողությունը ներկայում ձեռնտու չէ Թրամփին․ Իրինա Ֆյոդորովա

ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ուսումնասիրման կենտրոնի ավագ գիտաշխատող Իրինա Ֆյոդորովան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը։ «Կարծում եմ՝ կպահպանվի այն իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները կշարունակի շատ հզոր ռմբակոծություններ իրականացնել Իրանի ենթակառուցվածքների, առաջին հերթին՝ իրանական նավթի արտահանման հետ կապված օբյեկտների ուղղությամբ։ Ինչո՞ւ։ Որովհետև Թրամփի համար այս պահին, … Read more

ԱՄՆ սենատորի մահն՝ առեղծվածի կենտրոնում․ նոր վարկածներ են շրջանառվում

ԱՄՆ-ի հայտնի սենատոր Լինդսի Գրեմի մահվան հանգամանքները շարունակում են մնալ առեղծվածային։ Alpha News-ի մեկնաբան Արթուր Սահակյանը, ներկայացնելով սենատորի մահվան շուրջ ծավալվող իրադարձությունները, նշել է, որ քննարկումներին նոր թափ է հաղորդել այն փաստը, որ մահից անմիջապես առաջ Գրեմն այցելել էր Ուկրաինա։ «Քանի դեռ պաշտոնական պատասխան չկա, տարբեր վարկածներ են առաջ քաշվում։ Դրան նպաստում է նաև այն … Read more

Անելանելի վիճակում ենք հայտնվել․ «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները շարունակում են ակցիա իրականացնել

«Ոչ մեկը չկա, որ մեր հարցերին պատասխանի, լուծում տա։ Եթե փակում են գործարանը, թող ասեն՝ իմանանք, գնանք ուրիշ գործ ման գանք»,- «Մուլտի սթոուն» քարի արտադրության գործարանի մոտ ընթացող ակցիայի ժամանակ ասել է աշխատակիցներից մեկը։ Նրա խոսքով՝ կոմունալների, վարկերի վճարման ժամանակն է, սակայն աշխատավարձ դեռ չեն ստացել։ «Անելանելի վիճակում ենք բոլորս հայտնվել։ Այսօր արդեն ամսի 17-ն … Read more

Բերքը քիչ է, ծախսերը՝ շատ, առևտուր էլ չկա․ գյուղմթերք վաճառող

Ծիրանի և դեղձի սակավության պատճառը կարկտահարությունն է։ Այս մասին Alpha News-ի անցկացրած հարցման ընթացքում ասել է գյուղմթերքի առևտրով զբաղվող մի կին։ «Անձրևները շատ-շատ էին, փոշոտում չեղավ։ Թեև ցրտահարություն չի եղել, բայց փոշոտման բացակայության պատճառով բերքը քիչ է»,- նշել է նա։ Այդուհանդերձ, ըստ նրա, թեև բերքը քիչ է, սակայն եղած բերքի ծախսերը շատ են, իսկ առևտուր … Read more

Այսօր տրանսպորտն ավելի թանկ է, քան բերքը․ գյուղատնտես

«Այս տարվա բերքի որակը դեռ հստակ չի երևում, քանի որ կարկտահարություն է եղել։ Չենք իմանում՝ կարտոֆիլի տակն ինչ կլինի, քոլերը (թփերը) լավն են, բայց իրական պատկերը դեռ չի երևում»,- այս մասին Alpha News-ի անցկացրած հարցման ընթացքում ասել է գյուղատնտեսներից մեկը։ Նրա խոսքով՝ պետությունից որևէ աջակցություն չեն ստանում և ստիպված են բերքն իրացնել շատ ցածր գներով։ … Read more

Ասում էր՝ ծիրանի կարոտ ենք մնալու, բայց ծիրանն այստեղ նեխում է․ քաղաքացին՝ Փաշինյանի խոստումների մասին

Գյուղարտադրությամբ զբաղվող տնտեսությունները հերթական անգամ կանգնել են լուրջ խնդիրների առաջ։ Մթերքի իրացման դժվարությունները և Վերին Լարսի անցակետում բեռնատարների կուտակումները լուրջ դժգոհությունների ալիք են բարձրացրել։ Alpha News-ի անցկացրած հարցման ընթացքում քաղաքացիներից մեկը նշել է, որ վարչապետի այն խոստումը, թե ողջ արտադրանքը կարտահանվի Եվրոպա, մասնավորապես՝ Ֆրանսիա, պարզվեց՝ սուտ էր։ «Ասում էր՝ ծիրանի կարոտ ենք մնալու։ Բայց ծիրանն … Read more

Մանդատը վերցնում եմ… ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ, դրանց չեմ ուրախացնելու. Աղվան Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ վերցնելու է մանդատը։ «Խաղաղվեք. հարցը փակված է։ Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։ Բայց այս անգամ իմ` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու թեման շատ քննարկվեց։ Չէի արձագանքում։ Այս երկար պաուզան անուն ունի՝ ոջլոտության ստուգում։ Ուզում էի տեսնել՝ ով ով է, ով ինչի է … Read more