Վարչաֆեստներդ ու վարչատժժիկներդ անելուց էլ էս երեխու աչքերը չմոռանաք․ Լուսանկար

Վարչաֆեստ, վարչաբենդ, վարչավառ, վարչատոն, վարչագրողուսևցավ…. ո՞նց եք շարունակում ապրել, ո՞նց եք տանից դուրս գալիս, ո՞նց եք ֆորմա հագնում,հրամաններ արձակում…. փողոցում նռնակներով երեխեք են սպանում, երեխեք են վիրավորում, բանակում երեխեք են մորթում…. էս անմեղ Մատաղացուի աչքերին նայելուց հետո ո՞նց եք ձեզ ղեկավար համարում… ռեֆորմներ, ռեֆորմներ…. լոլոներ…. վարչաֆեստներդ ու վարչատժժիկներդ անելուց էլ էս երեխու աչքերը չմոռանաք: Այս … Read more

Ինչպես հանել երկիրը փակուղուց․ 8 քայլեր •

Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում 1. Հայաստանում ՉԿԱ քաղաքական կյանք։ Մենք չպետք է ձևացնենք, թե ունենք քաղաքական պրոցես, կամ ասենք քաղաքական ինստիտուտ՝ ԱԺ, որտեղ լինելու է քաղաքական պրոցես։ Երբ ամբողջ աշխարհի առաջ մի ամբողջական խմբակցություն ուղղակի արգելվում է, իսկ ներքին համերաշխության կարգախոսով ընտրարշավ անող Ծառուկյանը կալանավորվում, երբ բանտերը լի են քաղբանտարկյալներով, ի՞նչ քաղաքական պրոցեսի մասին … Read more

Սա իրավաբանություն չէ, սա սովորական քաղաքական վախ է •

Նարեկ Կարապետյանի շուրջ կատարվողի մասին կարդալիս ակամա Կաֆկային ես հիշում․ նրա վեպերում էլ էր ամենասարսափելին այն, թե ինչպես էր բացահայտ աբսուրդը մատուցվում իբրև սովորական, բնականոն ընթացակարգ։ Ճիշտ նույն վարքագիծն այսօր դրսևորում են Նիկոլ Փաշինյանի ԿԸՀ-ն ու Դատախազությունը։ Ինձ համար ակնհայտ է՝ ԿԸՀ-ի կողմից Նարեկ Կարապետյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալը ինքնին իրավունքի տարրական նորմերի ու … Read more

Իշխանությունը նոր մակարդակի է հասցրել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրավական ամենաթողությունը

Լեգիտիմության ճգնաժամի մեջ հայտնված ՀՀ գործող իշխանությունը նոր մակարդակի է հասցրել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրավական ամենաթողությունը՝ իրավապահ համակարգն անխնա օգտագործելով իր նպատակադրումներում: Չբավարարվելով ոչ օրինական գաղտնալսումներով, ձերբակալություններով, կալանավորումներով և ապօրինի բազմաթիվ քրեական հետապնդումներով, կամակատար քննչական մարմիններն անցել են ընդդիմադիր կուսակցություններին նվիրատվություն կատարած անձանց հետապնդումների: Մասնավորապես, արդեն տևական ժամանակ է, որ քննչական մարմինը ըստ էության ապօրինաբար … Read more

Նիկոլ Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում կրկին գույժ •

Նիկոլ Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում, որով նա պարբերաբար հպարտանում է՝ հայտարարելով, թե սահմանին զինվորներ չեն զոհվում, ցավով եմ արձանագրում, որ ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը։ Երեկ կրկին գույժ ստացանք. մահացել է զինծառայող։ Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններն ու վարկածները սահմռկեցուցիչ են։ Նշվում է, որ հնարավոր է՝ նրան դաժան ծեծի են ենթարկել՝ հասցնելով ինքնասպանության։ Բնավ հակված չեմ վարկածներով … Read more

Նախարարը շատ ստերիլ է իրեն պահում •

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Երկրորդ օրն է Պաշտպանության նախարարությունը քար լռություն է պահպանում 20 ամյա զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով։ Զինծառայողի մահվան առաջին պատասխանատուն ՊՆ- ն է՝ Պնախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Որևէ բացատրությամբ, պարզաբանմամբ մինչ այս պահը նախարարը հանդես չի եկել, այցելել է նախարարը զորամաս, տեղում պարզելու, թե ինչու և ինչպես է դեպքը տեղի … Read more

Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը •

Մենք հաճախ քննչական և իրավապահ մարմինների գործունեությանը անդրադառնում ենք միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործերին կամ երբ այդ կառույցները վերածվում են իշխանության քաղաքական հաշվեհարդարի գործիքների։ Սակայն այդ աղմկոտ գործերի ստվերում մնում են հազարավոր շարքային քաղաքացիների ճակատագրերը։ Մարդիկ, որոնք որևէ քաղաքական ազդեցություն չունեն, սակայն ամեն օր բախվում են իրավապահ համակարգի … Read more

Կանխատեսումն այն է, որ կլինի Նարեկ Կարապետյանի ապօրինի մեղադրանքի առաջադրում. Վարդևանյան

ԿԸՀ-ն չի բավարարել Գլխավոր դատախազության՝ Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԿԸՀ-ի որոշմանը փաստաբան Արամ Վարդեւանյանը նշեց . «ԿԸՀ–ն վերադարձրել է դատախազության այն միջնորդությունը, որով պահանջվում էր համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի խափանման միջոց կալանք ընտրելուն։ Այսինքն կալանքի կամ տնային կալանքի քննության հարց Նարեկ Կարապետյանի դեպքում տեղի չի ունենալու։ Ուզում եմ բոլոր դեպքերում արձանագրել, … Read more

Բացառապես քաղաքական ներկայացում է •

Նարեկ Կարապետյանի նկատմամբ իրականացվող հայտնի գործընթացը բացառապես քաղաքական ներկայացում է։ Մեր երկրում ժողովրդավարության հաստատումն այլընտրանք չունի, և դրան ուղղված պայքարն անկասելի է դառնալու։ Գրել է Մեսրոպ Առաքելյանը Post navigation