Արարատի մարզում առևանգել են 18-ամյա աղջկան. 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է

19 Օգոստոսի, 2026 Օգոստոսի 16-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արտաշատ քաղաքի Վերին Դվին գյուղի բնակչուհին հայտնել էր, որ առևանգել են դստերը։ ՆԳՆ ոստիկանությունից  հայտնում են, որ Արարատի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարած անձանց ինքնությունը։ Պարզվել է, որ օգոստոսի 16-ին՝ առավոտյան ժամը 10-ի սահմաններում Վերին Դվին գյուղի բնակիչ … Read more

Արեգնազ Մանուկյանի տեսակցությունն իր դստեր հետ թույլատրվել է

Արեգնազ Մանուկյանի տեսակցությունն իր դստեր հետ թույլատրվել է: Այս մասին գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը: «Վերջին օրերի բարձրացրած աղմուկից հետո միայն այսօր՝ երեխայի ծննդյան օրը առավոտյան քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ: Տեսակցությունը դեռ տեղի չի ունեցել, տիկին Մանուկյանն էլ տեղյակ չէ»,- նշել է նա: Հիշեցնեք, որ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է քրեական … Read more

ԵՊՀ ամբիոնի վարիչը խոշոր չափի կաշառք է պահանջել․ Հակակոռուպցիոն

19 Օգոստոսի, 2026 ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք․ այս մասին տեղեկանում ենքՀակակոռուպցիոն կոմիտեից։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, … Read more

Սուվերեն երկրի դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում․ Սրբազան

19 Օգոստոսի, 2026 Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ստացա գլխ. դատախազի բողոքը։ Պարզվում է, որ սուվերեն երկրի գլխ. դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, այն էլ` հայերեն տեքստի տակ։ Դեռ մեզ էլ «կրեմլի ագենտ» են համարում…»,- նշել է նա՝ հրապարակելով լուսանկարներ։

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

18 Օգոստոսի, 2026 ՀԱՍԵ Արագածոտնի թեմը տեղեկացնում է․ «Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանին առնչվող հերթական դատական նիստը։ Հասցեն՝ ք. Աշտարակ, Տ. Մեծի 65»։

«Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի

18 Օգոստոսի, 2026 Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու որոշումը: Վարչական դատարանը՝ դատավոր Հերմինե Մուրադյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցը՝ պահանջելով որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել Երևանի Ալեք Մանուկյան 11 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի բոլոր նյութերը: … Read more

Երթուղայինում վարորդի, կարգավարի և ուղևորի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ ՆԳՆ

17 Օգոստոսի, 2026 ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. «Օգոստոսի 17-ին սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, որ Էջմիածին-Երևան ճանապարհին մի խումբ անձինք, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք, վիճաբանում, հայհոյում ու հարվածում են իրար։ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի է ունեցել Էջմիածին-Երևան երթուղայինի վարորդի, կարգավարի … Read more

Լուրեր կան, որ իրավապահները նոր ինչ-որ բաներ են մեր դեմ նախապատրաստում. Լևոն Քոչարյան

17 Օգոստոսի, 2026 Մենք, ճիշտ է, գտնվում ենք այս դահլիճում՝ խորհրդարանում, բայց մեր հիմնական ունկնդիրը, մեր մեսիջը դեպի ժողովուրդն է մեծ մասով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ «Նույնիսկ եթե շատ ժամանակ արձագանքում ենք, նույն՝ ես արձագանքում եմ ՔՊ-ի որևէ պատգամավորի ինչ-որ սուտ ասածին կամ որևէ … Read more

Պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը. Արթուր Ղամբարյան

16 Օգոստոսի, 2026 Միայն քաղաքական կոնտեքստում է հնարավոր հասկանալ, թե Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանն ինչու, խախտելով Եվրոպական դատարանի Մեծ պալատի «Կարոլի Նադն ընդդեմ Հունգարիայի» (Károly Nagy v. Hungary, [GC], 56665/09), 2017 թվականի սեպտեմբերի 14-ի վճիռով արտահայտված դիրքորոշումը, վարույթ ընդունեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հայցը։ Այս մասին գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը։ … Read more

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին

16 Օգոստոսի, 2026 Բարձրագույն դատական խորհրդի՝ օգոստոսի 14-ի որոշմամբ դադարեցվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի լիազորությունները: Լիազորությունները դադարեցնելու հիմք է հանդիսացել Արուսյակ Ալեքսանյանի հրաժարականի դիմումը: Հիշեցնենք, որ նրա լիազորությունները կասեցված էին: Նա իր օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը անցնում էին քրեական գործով եւ նրա վերաբերյալ … Read more