Ինչո՞ւ եք գաղտնի պահում զոհված մեր հայրենակիցների ամբողջական ցուցակը. Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Հրապարակիր քո իշխանության տարիներին երեք պատերազմների ընթացքում զոհված մեր հայրենակիցների ամբողջական ցուցակը»։ «Լեզվիդ տալու փոխարեն, հրապարակիր քո իշխանության տարիներին 3 պատերազմների ընթացքում զոհված մեր հայրենակիցների անուն-ազգանունները, ամբողջական ցուցակը։ Ինչո՞ւ եք գաղտնի պահում, ինչո՞ւ 5 տարվա մեջ չեք հրապարակում»,- ասվում է տեսանյութում։

Ռոբերտ Քոչարյանն ապօրինի որոշման արդյունքում արդեն նստել է, հիմա իր հերթն է․ Իշխան Սաղաթելյան

  «Ընտրարշավը սկսված է արդեն 7-րդ օրն է: Հայաստանի քաղաքական ուժերը հանդիպում են մեր ժողովրդին, ներկայացնում են իրենց ծրագրերը, իրենց դիրքորոշումները, իրենց պատկերացումները երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, բայց ընտրարշավի փոխարեն գլխավոր հոգեկան հիվանդի նոպաները սկսվել են և հայհոյախառն ելույթներ, մարդկանց ընտանիքներին թիրախավորել, համատարած հիստերիա։ Հիմա հարց՝ ինչի՞ եք կրկին ընկել հիստերիայի մեջ, ի՞նչն է այս … Read more

Էդ Աշոտ Արսենյանը կամ «Ջերմուկ»-ի սեփականատերերը ե՞րբ են ազգային բրենդ դարձել․ Իշխան Սաղաթելյան

  «Էդ Աշոտ Արսենյանը կամ «Ջերմուկ»-ի սեփականատերերը ե՞րբ են ազգային բրենդ դարձել։ Մենք «Ջերմուկ» հանքային ջրի մասին չենք խոսել, խոսել ենք նրա սեփականատերերի մասին, ովքեր ազգային հարստությունից օգտվելով հարստացել են ու այսօր մարդկանց կամքի վրա բռնանում են, այդ լծակներն ու հնարավորություններն ուղղորդում են, որպեսզի մարդիկ քվեարկեն օրվա իշխանությունը։ Մենք շատ պարզ իրենց հասկացնում ենք, որ ժամանակին Գրիգոր Զոհրաբն … Read more

Փաշինյանին աջակցող գործարարներն ընդամենը գործիք են.Իշխան Սաղաթելյան

«Մենք խոսել ենք «Ջերմուկ» հանքային ջրերի սեփականատերերի մասին, որոնք, օգտվելով ազգային հարստությունից, հարստացել են և այսօր փորձում են բռնանալ մարդկանց կամքի վրա՝ իրենց լծակներն ու հնարավորությունները ուղղորդելով այնպես, որ մարդիկ քվեարկեն այսօրվա իշխանության օգտին»,-այս մասին ասել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե «Ջերմուկ» հանքային ջրերի սեփականատերերը … Read more

Ժամանակդ գնաց, Փաշինյա՛ն, պատասխանի՛ր հարցերին. Իշխան Սաղաթելյան

«Ընտրարշավի 5-րդ օրն է, և ինչպես որ սպասվում էր, Փաշինյանի ջղաձգումները սկսված են: Հայհոյախառը ելույթներ է ունենում՝ անդրադառնալով նույնիսկ ընդդիմադիր գործիչների ընտանիքների անդամներին: Այս մարդուց ոչ մեկ այլ բան չէր էլ սպասում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում ասել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ Փաշինյանն այդպես է … Read more

Այս ընտրությունների արդյունքից է կախված մեր պետականության հետագա գոյությունը. Իշխան Սաղաթելյան

«Մենք մեր ժողովրդին անընդհատ ասում ենք, որ սա հերթական ընտրություն չէ․ այն լինելու է ճակատագրական մեր երկրի համար, քանի որ այս ընտրությունների արդյունքից է կախված մեր պետականության հետագա գոյությունը»,- Արթիկում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է գիտակցի իրավիճակի ծանրությունը և մարտահրավերի լրջությունը: «2021 թվականի պատերազմից հետո … Read more

Ոչինչ չպետք է խնայենք՝ այս իշխանությունից ազատվելու համար․ Իշխան Սաղաթելյան 

Իհարկե, այսօր եղանակային պայմանները մի փոքր խանգարեցին, բայց այս ընթացքում մի կարևոր բան ևս ֆիքսեցինք․ չնայած անձրևին՝ մարդիկ պինդ կանգնած սպասեցին, մինչև մենք հասանք։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Արթիկում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Մենք այս օրերին անընդհատ մի բան ենք ասում մեր ժողովրդին․ սա հերթական կամ ընթացիկ ընտրություն … Read more

Սրանք պետք է վախենան Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացուց․ Իշխան Սաղաթելյան

  «Սրանք պետք է վախենան Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացուց, որովհետև սրանք հայրենիք են հանձնել, սրանք 5000 մարդու կյանք են խլել, սրանք նույն Տավուշի մարզից ռազմավարական նշանակության տարածքներ են հանձնել։ Իրենք պիտի վախենան ամեն անգամ գլուխները բարձին դնելուց առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, այլ ոչ թե քաղաքացիները դրանցից։ որևէ իշխանություն և որևէ ռեժիմ հավերժ չի, հատկապես սրանք, … Read more

Մեր իշխանության գալու դեպքում մեծ համաներում է իրականացվելու երկրում․ Իշխան Սաղաթելյան 

  «Հայաստան» դաշինքը խոստանում է վերանայել վարորդների բալային համակարգը և համաներում շնորհել վարորդական իրավունքից զրկվածներին «Իհարկե պիտի վերանայվի սա, օրինակ, այդ բալային համակարգը մի խայտառակություն է, որոշակի ամնիստիա պիտի լինի և պիտի փոխվի բալային համակարգը։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք հետևյալը, որ իսկապես ժողովուրդը տուգանքի մատերիալ չի։ Դուք նայեք՝ այդ տուգանքների մուտքը բյուջե ինչքան է … Read more

ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է իմանա՝ քվեարկելով ՔՊ-ին, Նիկոլին, քվեարկում է Ադրբեջանին ու Ալիևին․ Իշխան Սաղաթելյան 

«Ժողովուրդ ջան, եկել է վերջին պահը։ Հունիսի 7-ը այն օրն է, որ մենք միասնաբար պետք է կտրենք այս պարտությունների, ողբերգության, կորուստների նվաստացման շղթան ու դա մենք անելու ենք միասին:  Այս մարդը այսօր դռնեդուռ ընկած կրկին փորձում է խաբել մեր ժողովրդին, կրկին փորձում է խաբել ու վերարտադրվել: Բայց այս անգամ ի տարբերություն 21 թվականի, որ ասում … Read more