Մոսկվան անոնսավորում է տևական պատերազմ

1in.am Հարցին, թե Ժնևի եռակողմ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Մեդինսկին արդյունքների մասին նախագահ Պուտինին արդեն զեկուցե՞լ է, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դրական է պատասխանել, բայց որևէ այլ տեղեկություն չի

Լավրովն Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագիրը

  Sputnik. Հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։   Ժնևում ԱՄՆ–Իրան շփումներից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ–ն։   «ԱԳՆ–ների ղեկավարները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի … Read more

Մահացել է Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը

  Հայկական ժամանակ. Փետրվարի 20-ին կյանքի 85 տարում երկարատև հիվանդությունից վախճանվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբաններից Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը:   Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։   Նշվում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 17:00-ին, Սուրբ Գայանե վանքում տեղի կունենա եկեղեցու կարգը, իսկ փետրվարի 24-ին՝ … Read more

Արցախցիների իրավունքների համար պայքարը դադարեցնելը 1 հոգու որոշելու հարց չէ. Արցախի ԱԺ նախագահ

  tert.am. Մեկ մարդու կամ այսօրվա իշխանությունների որոշելիքը չէ մեր պայքարի դադարեցնելը: Այս մասին այսօր՝ Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Արցախի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը։   «Մեր իրավունքների պայքարը շարունակվում է: Մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ անհաշտ են Արցախի կորստի մտքի հետ, ու այս հարցում մենք մենակ … Read more

ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարել է երկրի դեմ ռազմական ագրեսիայի վտանգի մասին

  Sputnik. Ավելի վաղ Թրամփը հրապարակավ սպառնացել էր ուժ կիրառել Իրանի դեմ՝ հայտարարելով, որ եթե Թեհրանը հրաժարվի գործարքից, Վաշինգտոնը կարող է գործարկել բրիտանական բազաները։   ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալից հայտարարությունները վկայում են Իրանի դեմ ռազմական ագրեսիայի իրական վտանգի մասին, որի հետևանքներն աղետալի կլինեն ամբողջ տարածաշրջանի համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսլամական … Read more

Ալիևի թիկնապահները ԱՄՆ-ում ծեծել Ադրբեջանի կառավարությանը քննադատող ցուցարարներին

  Ազատություն. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծի են ենթարկել Ադրբեջանի կառավարությանը քննադատող բողոքի ցույցի մասնակիցներին, պատմում են ցուցարարները:   Ալիևը Վաշինգտոնում էր՝ մասնակցելու «Խաղաղության խորհրդի» նիստին: Ըստ տարածված տեսանյութերի՝ ԱՄՆ-ում բնակվող Ադրբեջանի կառավարությանը քննադատող ցուցարները հավաքվել էին այն հյուրանոցի առջև, որտեղ, ըստ տեղեկությունների, Ալիևն է եղել: Ցուցարարները հյուրանոցի առջև վանկարկում … Read more

Փաշինյանը և Ալիևը Վաշինգտոնում են

azatutyun.am Վաշինգտոնում «Խաղաղության խորհրդի» առաջին նիստն է՝ Դոնալդ Թրամփի նախագահությամբ: Միացյալ Նահանգներ են մեկնել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Համացանցում տարածված կադրերում երևում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը զրուցում են, մանրամասներ առայժմ չի հրապարակվել։   Ակնկալվում է, որ հավաքին կմասնակցեն ավելի քան 45 երկրների ներկայացուցիչներ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները՝ Ֆրանսիան, … Read more

Ռուս-ադրբեջանական լարվածությունը «քաղաքական բեմականացում» չէ՞

1in.am Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները վերջին մի քանի օրերին հետևողականորեն թիրախավորում են Ադրբեջանի իշխող զույգին: Առանձնահատուկ թիրախավորվում է առաջին տիկին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան: Բանն այն է, որ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի պանելային քննարկումից առաջ վտարանդի լրագրող Էմին Հուսեյնովը նրան խնդրել է «Ադրբեջանի դեմոկրատական ինստիտուտների վիճակի մասին» կարծիք արտահայտել, իսկ Ալիևն նրան ծաղրել է. «Ա՜, … Read more

Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետային համակարգը ՀՀ-ում ներկայացնելու նախաձեռնության իրականացնողը «Էլդորադո» խանութների ցանցն է

tert.am Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում տեղի է ունեցել նշանակալի իրադարձություն․ հայտնի գործարար Իլոն Մասկի հիմնադրած SpaceX ընկերության Starlink արբանյակային ինտերնետային համակարգն արդեն պաշտոնապես հասանելի է հայ սպառողին։ Հայաստանյան շուկայում այս կարևոր նախաձեռնության իրականացնողը «Էլդորադո» խանութների ցանցն է, որը հանդիսանում է Starlink-ի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ «Էլդորադո» ցանցը ապահովել է համակարգի պաշտոնական ներմուծումն ու վաճառքը Հայաստանում՝ այն … Read more

Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը փոխվել է

armtimes.com Նարեկ Սամսոնյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի։   Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ տեղեկացնելով, որ Սամսոնյանը դեռ գտնվում է հիվանդանոցում և անցնում հետվիրահատական բուժում։