Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման

23 Ապրիլ, 2026 19:35 Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման 111-րդ տարելիցն է։ Թվում է թե տարեթվերը մեզ հեռացնում են մարդկության դեմ իրագործված այդ զազրելի հանցագործության հետևանքներից, սակայն մեր պատմության վերջին զարգացումները՝ Արցախի բռնգրավումը և հայաթափումը, անգամ ևս փաստում են, որ Հայոց ցեղասպանությունը ոչ թե ժամանակի և տարածության մեջ իրականացված և ավարտված … Read more

Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են

22 Ապրիլ, 2026 11:40 Երևանում խցանումներն ամեն հաջորդ օրը նոր ռեկորդներ են սահմանում։ Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից քաղաքացիները Կենտրոն կարողացել են հասել 1.5-2 ժամում։ Առավոտյան ժամը 8-8։30-ն ընկած հատվածում արդեն 8-9 բալանոց խցանումներ են եղել այդ ճանապարահին ընկած գրեթե բոլոր մեծ ու փոքր փողոցներում՝ դե Իսակովի մասին խոսելն արդեն անիմաստ … Read more

Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել

22 Ապրիլ, 2026 9:17 Արցախցի Արամը՝ այն տղան, որ հրաժարվել էր հողատու Փաշինյանի ձեռքից վերցնել բզկտված Հայաստանի քարտեզ-կրծքանշանը, Շախմատի ակադեմիայում ապրիլի 11-20-ը Հայաստանի պատանիների եզրափակիչ առաջնությանը մինչև 8 տարեկանների խմբում ցուցաբերած արդյունքների շնորհիվ իրավունք ստացավ Հայաստանը ներկայացնելու Աշխարհի և Եվրոպայի շախմատի առաջնություններում։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է բլոգեր Արամ Գևորգյանը։ … Read more

Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ)

22 Ապրիլ, 2026 17:58 Поделиться Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին էhttps://www.youtube.com/watch?v=_QfZXk2pTJUhttps://www.youtube.com/watch?v=0jrbRteS8Po Поделиться Հետևեք մեզ Telegram-ում Հետևեք մեզ YouTube-ում

Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է

21 Ապրիլ, 2026 17:54 Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը նկատում է. «Ստեփանակերտում ոչնչացվել է Սուրբ Հակոբ եկեղեցին։ Քանդվել է ոչ միայն եկեղեցին, այլ ամբողջ շրջակա տարածքը՝ խաչքարերով, հիշողությամբ, հայկական հետքով։ Սուրբ Աստվածամոր Հովանու տաճարը ենթարկվել է վանդալիզմի։ Սա այլևս առանձին դեպք չէ։ Սա պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն է։ Ադրբեջանը ոչնչացնում է … Read more

Քաղաքային իշխանության անգործությունը՝ «Ձախորդ Փանոսի արկածների» ոճով

21 Ապրիլ, 2026 17:27 Սիրելի՛ քաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի նիստերի դահլիճի վերանորոգման նպատակով հատկացվել է 97,858,600 դրամ։ Ավելին, Երևանի քաղաքի 2026 թվականի բյուջեից տանիքների վերանորոգման նպատակով նախատեսված է 234,191,400 դրամ։ Ինչպես ակնհայտ է, քաղաքային իշխանությունը ջանք չի գործադրում անգամ Քաղաքապետարանի խնդիրները լուծելու նպատակով, ուստի մի զարմացեք, որ Ձեր շենքերի տանիքները հայտնվում … Read more

Zham.am | Նախընտրական «շեբեն»՝ Էջմիածնում (տեսանյութ)

20 Ապրիլ, 2026 18:33 ՔՊ-ն Վաղարշապատում ոտք ու ձեռք է ընկել․ էլ չգիտի, թե ինչ ձևով խաբի ու քվե գողանա ընտրողներից։ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ Արգավանդից քերված ասֆալտն էին բերել, լցրել փողոցները։ Հիմա էլ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ են նախընտրական «շեբեն» լցրել Էջմիածնի Տերյան թաղամասում։ Ընտրակաշառքը … Read more

Zham.am | ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից

19 Ապրիլ, 2026 20:17 Ինչպես տեղեկացրել էինք, Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունն աջ ու ձախ խախտում է ավագանու Կանոնադրությունը։ Հանձնաժողովի նիստերը չեն գումարում սահմանված ժամանակացույցով և կարգով։ Իսկ այսօր էլ նոր ռեկորդ սահմանեցին․ պարզապես փախան Կանոնադրության խախտմամբ հրավիրված հանձնաժողովի նիստից։ Բանն այն է, որ ՔՊ-ական ոչ բոլոր ավագանիներն էին բարեհաճել ներկա լինել «Զարգացման ծրագրերի,ֆինանսաբյուջետային, տնտեսական» հարցերի մշտական հանձնաժողովի անդրանիկ … Read more

Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում

18 Ապրիլ, 2026 11:30 Ո՛չ մեկ, ո՛չ երկու Վաղարշապատի նորաթուխ ՔՊ-ական իշխանությունն ավագանու կանոնադրությունն է խախտում։ Կամ էլ Արգիշտի Մեխակյանը նոր է լեթարգիական քնից արթնացել ու հիշել է, որ հանձնաժողովի նիստ պիտի հրավիրեր առնվազն մարտի 15-20-ը։ Մանրամասնեմ։ Վաղարշապատի ավագանու Կանոնադրության 95-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովները ձևավորվելուց հետո առնվազն 5-օրյա ժամկետում պետք է … Read more