Տարին շուտով կավարտվի, սակայն Մարկոս Գրիգորյանի 100-ամյակին նվիրված որեւէ միջոցառում չի կայացել

Այս տարվա սկզբին ԿԳՄՍ նախարարն ու Երեւանի քաղաքապետը հուշագիր ստորագրեցին, որով որոշում կայացրին Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում հիմնել հողարվեստի ուղղության հիմնադիր, նկարիչ, հավաքորդ Մարկոս Գրիգորյանի թանգարան, նաեւ հայտարարեցին, որ այս տարի նշվում է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակը: Aravot.am-ը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով հարցում էր ուղարկել, հետաքրքրվել էինք՝ արդեն տարվա մեծ մասն անցել է, … Read more

Արվեստասեր հանրությունը նորովի կճանաչի Վիլյամ Սարոյանին՝ նաև գույներում – Live News

Գրականության և արվեստի թանգարանում սեպտեմբերի 5-ին  կբացվի «Սարոյանական գույներ․ բառերից անդին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որով կտրվի Սարոյանական օրերի մեկնարկը: Թանգարանից հայտնում են, որ ԱՄՆ-ի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող «Սարոյանական գույներ․ բառերից անդին» միջազգային ցուցադրությունը կներկայացնի Սարոյանի 100-ից ավելի նկարչական աշխատանքները։ Կցուցադրվի նաև գրողի հեծանիվը, որը նա հայրենիքի ճանապարհներն անցնելուց հետո նվիրել է Գրականության և արվեստի … Read more

«Հիշողության սլաքներ». ցուցադրված են հայոց մեծերի շուրջ 60 ժամացույցներ

Գրականության և արվեստի թանգարանը հանդիսավորությամբ ներկայացրել է «Հիշողության սլաքներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որի առանցքում հայ մշակույթի մեծերի անձնական ժամացույցներն են՝ յուրաքանչյուրն իր պատմությամբ ու խորհրդով։ Ցուցադրված ժամացույցների սլաքները կանգ են առել մեր գրականության ու արվեստի երախտավորների կյանքի որոշակի կետում կամ երբեմն երբ նրանք այլևս ողջ չեն եղել՝ փոխակերպվելով անցյալն ու ապագան կամրջող մշակութային արձանագրիչների։ Ցուցադրությանը … Read more