«800 ա քո համար». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն նույն կուսակցության համակիրների հետ խմբի կազմում, Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի և Շիրակի մարզերի մի շարք բնակիչների տվել են տարբեր չափերի … Read more

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել – Tsayg

Հունիսի 23-ին՝ ժամը 17։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սպանդարյան» գերեզմանատանը՝ քարհանքի մոտակայքում, քաղաքացին ընկել է փոսը և ոտքը մնացել է քարի տակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ … Read more

Իրանն ամբողջությամբ բացել է օդային տարածքը քաղավիացիայի համար – Tsayg

Իրանն ամբողջությամբ բացել է օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է երկրի տարածքում օդային հաղորդակցության ամբողջական վերականգնման մասին: Բոլոր օդային երթուղիները բաց են 24/7 ռեժիմով, ներքին և տարանցիկ չվերթների իրականացումը թույլատրվում է ամբողջ ծավալով:

Թուրքիայում զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել – Tsayg

Թուրքիայի կենտրոնական Քըրըքքալե նահանգի շրջաններից մեկում զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում պայթյուն է որոտացել: Դրա հետևանքով, ըստ լրատվամիջոցների նախնական տվյալի, երկու մարդ է զոհվել։ ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ: Դեպքի վայր են ժամանել հրշեջ և փրկարարական ծառայությունները:

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու 2026 թվականի հունիսի 20-28-ը Լոնդոնում անցկացվող «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» (London Climate Action Week-LCAW) համաշխարհային կոնգրեսին։ LCAW-ը համարվում է կլիմայական քաղաքականության, ֆինանսավորման և նորարարության ոլորտի ամենաազդեցիկ միջազգային հարթակներից մեկը՝ համախմբելով քաղաքական առաջնորդների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական կառույցների, գիտահետազոտական կենտրոնների և մասնավոր … Read more

Ուկրաինայի հարվածները ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա. Պուտին – Tsayg

Ուկրաինական հարվածները Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Այս բոլոր, ըստ էության, ահաբեկչական հարձակումները, ներառյալ՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածները, օրինակ՝ Բրյանսկի մարզում բելառուս երեխաներ տեղափոխող ավտոբուսի կամ Ստարոբելսկի ուսանողական հանրակացարանի ուղղությամբ, չեն փոխում և չեն կարող ազդել ռազմաճակատում, մարտական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների վրա»,- ասել … Read more

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրո – Tsayg

Այսօր Եվրոպական հանձնաժողովը գործարկել է Կապակցվածության օրակարգի հարթակը (Connectivity Agenda Platform) և միջազգային ֆինանսական հաստատությունների հետ կնքել համաձայնություններ, որոնց միջոցով ակնկալվում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրո արժողությամբ ռազմավարական ներդրումներ Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում կապակցվածության զարգացման համար։ Այդ մասին հայտնում են ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակից։ Հարթակը ներկայացվել է բարձր մակարդակի նախարարական հանդիպման ընթացքում, որը … Read more

Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային և ճանապարհային ծրագրերի վերաբերյալ – Tsayg

Հունիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է ԵՄ նախաձեռնած «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը, որին մասնակցում էին Հայաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի պատվիրակությունները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հարթակը ստեղծվել է Հարավային Կովկասի, սևծովյան տարածաշրջանի, … Read more

Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան

Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան: Ռուսաստանից կմատակարարվի 10 վագոն ցորեն: Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով՝ գնացքը շարժվել է ժամը 18:00-ին «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բալաջարի կայարանից: Այն կանցնի Վրաստան, այնտեղից էլ կշարժվի դեպի Հայաստան:

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկության

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը՝ նշելով, որ այն շուտով կդրվի քվեարկության: ««Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների … Read more