ՆԱՏՕ-ն կարող է Ուկրաինային 70 մլրդ եվրոյի չափով ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել. Politico

Առանցքային հարցերից մեկը, որը քննարկվելու է ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում, Ուկրաինային ռազմական օգնության հարցն է՝ հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները: Հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինային 70 մլրդ եվրոյի չափով ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու հնարավորությունը: Սպասվում է, որ այդ մասին կհայտարարվի դաշինքի գագաթնաժողովում, որը տեղի կունենա հաջորդ ամիս Անկարայում: Պարբերականի տեղեկություններով՝ … Read more

ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չհագնել – Tsayg

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական գործընթացում ներգրավված քաղաքացիներին՝ հանձնաժողովի անդամներ, տեխնիկական սարքավորման մասնագետներ, վստահված անձինք, ԶԼՄ-ներ, դիտորդներ, հիշեցնում է, որ քվեարկության օրը մինչ 20։00-ն, նախընտրական քարոզչությունն արգելվում է։ «Կոչ ենք անում ուշադիր լինել հագուստի հարցում, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ։ Ընտրողներին ևս հորդորում ենք կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի … Read more

Քվեախցիկ տանող ճանապարհը դեռ խոչընդոտներով է. ի՞նչ խնդիրների են բախվում հաշմանդամություն ունեցող ընտրողները

Թեև ընտրական օրենսդրությունը երաշխավորում է բոլոր քաղաքացիների ընտրական իրավունքը, հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են բախվել ֆիզիկական, տեղեկատվական և հաղորդակցական խոչընդոտների։ Այս խնդիրների լուծման և ընտրական գործընթացներում նրանց մասնակցությունը խթանելու նպատակով «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն նախընտրական շրջանում իրականացրել է իրազեկման լայնածավալ ծրագրեր։

Մոսկվան սխալ է համարում ԱՄՆ-ի դիրքորոշումը հարաբերությունների վերականգնման հարցում․ Պեսկով

ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը կապում է ուկրաինական հակամարտության կարգավորման հետ, Մոսկվան նման մոտեցումը սխալ է համարում` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ամերիկացիները կարծում են, որ նախ պետք է լինի կարգավորումն Ուկրաինայում, իսկ հետո արդեն հարաբերությունների զարգացումը տնտեսության, ներդրումների, մշակույթի և այլ ոլորտներում: Մենք կարծում ենք, որ դա սխալ մոտեցում է»,- … Read more

Քվեարկություն ճաղերի հետևում. ինչպե՞ս են ընտրություններն անցկացվելու ՔԿՀ-ներում

Հայաստանի բոլոր 9 քրեակատարողական հիմնարկներում ընտրելու իրավունք ունեցող անձինք  քվեարկության օրը խցերից կամ կացարաններից կտեղափոխվեն հատուկ նախատեսված հատվածներ, որտեղ էլ կկատարեն իրենց ընտրությունը։

Կահավորման աշխատանքներ՝ ընտրատեղամասերում – Tsayg

Շիրակի մարզում հունիսի 7-ի համապետական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները ավարտական փուլում են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով՝ մարզում ընտրելու իրավունք ունի 209 հազար 519 քաղաքացի։ Մարզի չորս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում այսօր իրականացվում է ընտրական գույքի բաշխումն ու տեղամասերի կահավորման գործընթացը, որը պետք է ավարտվի մինչև կեսգիշեր։

Հայաստանին կվերադարձվի Երևան քաղաքում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության հայցը բավարարվել է

Գլխավոր դատախազության հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունիսի 5-ի վճռով բավարարվել է: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Երևան քաղաքի Լուկաշին փողոցին հարող տարածքում գտնվող՝ 37 միլիոն 133 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 12 հազար 860 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքը: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից … Read more

ԵՄ-ն մտադիր է շարունակել ամրապնդել համագործակցությունը Ադրբեջանի հետ . Կույունջիչ

Եվրամիությունն ու Ադրբեջանն այս շաբաթ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների արդյունավետ փուլ են անցկացրել՝ հայտարարել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Մարիանա Կույունջիչը: Նա հիշեցրել է, որ Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 1996 թվականին, մնում է երկկողմ հարաբերությունների իրավական հիմքը և ներառում է քաղաքական երկխոսությունը, առևտուրը և տնտեսական համագործակցությունը: Դեսպանը նաև նշել … Read more

Ռուսաստանը և Ուկրաինան «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Ռուսաստանը և Ուկրաինան «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ այդ հարցում միջնորդել է Արաբական Միացյալ Էմիրությունները: Կիևից հաստատել են. «Ռուսական գերությունից տուն է վերադառնում ևս 185 ուկրաինացի պաշտպան։ Նրանց հետ է նաև մեկ քաղաքացիական անձ», – հայտնել է Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինա վերադարձողների շարքում կան … Read more