Փրկարարները հայտնաբերել են Լոռու մարզի սարերում մոլորված երկու քաղաքացիներին

Հունիսի 10-ին՝ ժամը 20:49-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆիոլետովո բնակավայրի սարերում՝ անտառածածկ տարածքում, երկու քաղաքացի մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և նրանց ուղեկցել բնակության վայր։

ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար – Tsayg

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար հունիսի 21-26-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը,  ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամներ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Սոնա Ղազարյանը, Արմեն Ռուստամյանը, Հռիփսիմե Գրիգորյանը և … Read more

Ինչպես ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ․ ՍԱՏՄ-ի խորհուրդները – Tsayg

Այսօր Պաղպաղակի համաշխարհային օրն է և առաջարկում ենք, այդ համեղ քաղցրավենիքը գնելուց առաջ, ծանոթանալ մի քանի սկզբունքների: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ «Եվ այսպես. ինչպե՞ս ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ։ Նախ պետք է իմանալ, որ գոյություն ունեն պաղպաղակի մի քանի տեսակներ, որոնք տարբերվում են օգտագործվող կաթնայուղի զանգվածային մասի տոկոսային հարաբերակցությամբ։ Առանձնացվում են պաղպաղակի հետևյալ տեսակները՝ … Read more

Վանդալիզմ` «Մայր Հայաստան»-ում – Tsayg

Դեպքը վաղ առավոտյան հայտնաբերել են Գյումրու համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները, որոնք հուշահամալիրի տարածքում իրականացրել են մաքրման և կանաչապատման աշխատանքներ։ Հուշահամալիրի ստորին հատվածում գտնվող պատվանդանների վրա հստակ երևացել են պոկված գրությունների և վնասված քարերի հետքերը, ընդորում տառերն էլ հայտանաբերվել են աղբարկղից:

ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով․ Ալեքսանյան – Tsayg

Այս պահի դրությամբ ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «Շնորհակալ եմ Եռագլխին՝ այս վերահաշվարկներն ու ճշգրտումները նախաձեռնելու համար»,-նշել է նա։ Հիշեցնենք՝ ավելի վաղ ԿԸՀ-ից տեղեկացրել են, որ դիմումների հիման վրա և սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկվելու են հետևյալ ընտրական տեղամասերի արդյունքները՝ Թիվ 1 ԸԸՀ՝ 01/01-01/23 … Read more

ՄԱԿ-ում քննարկվել է ապագա համավարակների նկատմամբ համաշխարհային պատրաստվածության հարցը – Tsayg

Համավարակի կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման թեմայով բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստական գործընթացի շրջանակներում 2026թ. հունիսի 9-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ինտերակտիվ լսումներին` որպես նշյալ հարցով Քաղաքական հռչակագրի մշակման բանակցությունները համակարգող, հայտնում են ներկայացուցչությունից։ Լսումներին մասնակցել են ՄԱԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, ՄԱԿ կառույցների, քաղաքացիական հասարակության, երիտասարդական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ՝ … Read more

Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում վճռական հաղթանակի կապակցությամբ․ Թրամփ – Tsayg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ազգային ընտրություններում վճռական հաղթանակի կապակցությամբ։ Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրմանը, և չեմ կասկածում, որ նրա ղեկավարությամբ գեղեցիկ Հայաստանը կհասնի մեծության և հաջողության այնպիսի մակարդակի, որը կգերազանցի բոլորի ամենահամարձակ սպասելիքները»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Ե՞րբ և ինչպե՞ս Գյումրիում կարող են արտահերթ ընտրություններ լինել – Tsayg

Գյումրիում արտահերթ ընտրությունների հնարավորության շուրջ քննարկումները նոր թափ են ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո։ Թեև գործող ավագանու լիազորությունները դադարեցնելու կամ նոր ընտրություններ նշանակելու մասին որևէ պաշտոնական գործընթաց դեռևս չկա, քաղաքական դաշտում արդեն քննարկվում են այն իրավական և քաղաքական մեխանիզմները, որոնց միջոցով նման սցենարը կարող է իրականություն դառնալ

Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական ցանցը հայտարարում է Երևանում կայանալիք աշխատաժողովի մասնակցության հայտերի ընդունում – Tsayg

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) ներքո գործող Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական ցանցը (GYBN) մեկնարկում է հուլիսի 20-24-ը Երևանում անցկացվելիք Հայաստանի երիտասարդների կարողությունների զարգացման աշխատաժողովին մասնակցության հայտերի ընդունումը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Աշխատաժողովի նպատակն է պատրաստել հայ երիտասարդներին՝ արդյունավետորեն ներգրավվելու Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործընթացներում, ինչպես նաև նպաստելու աշնանը Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի … Read more

Պապոյանը՝ Էլեկտրաշարժիչով մեքենաների քվոտայի մնացորդի մասին – Tsayg

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է էլեկտրաշարժիչով մեքենաների քվոտայի մնացորդին հունիսի 1-ի դրությամբ. «Դիլերներ – 3000 հատ քվոտայից սպառվել են 1177-ը, քվոտայի մնացորդն է 1823 հատ։ Ոչ դիլերներ – 12000 հատ քվոտայից սպառվել են 6769-ը, քվոտայի մնացորդն է 5231 հատ»,- նշել է նա։