«Ադրբեջանական պատմագրությունը փորձում է կապ հաստատել տարածաշրջանի հնագույն պետությունների՝ Մաննայի, Աղվանքի, Ատրպատականի, Մարաստանի և ժամանակակից Ադրբեջանի Հանրապետության միջև՝ այդ պետությունները ներկայացնելով որպես թյուրք-ադրբեջանական»
Ռուս-հայկական համալսարանում ընթանում է «Անցյալի կերպարները. ներկայացումներ, պատմագրություն և պատմական հիշողություն» վերտառությամբ միջազգային գիտատեսական գիտաժողովը։ Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ Հայաստանից և Ռուսաստանից։ Զեկուցումներով հանդես եկան նաև «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Ռոբերտ Ղազարյանը և հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ, դոցենտ Գոռ Մարգարյանը։ Խոսելով Ատրպատականի, Աղվանքի և Իրանի հնագույն պատմության վերաբերյալ ադրբեջանական կեղծարարությունների մասին՝ Ռ․ Ղազարյանը նշեց, … Read more