Հարգանքի տուրք ենք տալիս 107 տարի առաջ Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին, խստորեն դատապարտում Ադրբեջանի էթնիկ զտումների պատմական գործելակերպը. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»

1918 թվականը բախտորոշ դարձավ Բաքվի հայության համար։ Տասնամյակներ շարունակ Բաքվի արդյունաբերական զարգացմանը նպաստած հայությունը կանգնեց գոյութենական սպառնալիքի առաջ: 1918 թվականի սեպտեմբերի 15-ին օսմանա-ադրբեջանական բանակի գրավումը նշանակեց ոչ միայն քաղաքական վերահսկողություն, այլև ցեղասպանակերպ կոտորածի սկիզբ հայ խաղաղ բնակչության դեմ: Հաջորդ 3 օրերի ընթացքում տարիք ու սեռ չհանդուրժող բռնությունները փաստագրվեցին օտարերկրյա վկաների կողմից:  Եռօրյա ջարդի ընթացքում տարբեր … Read more

Ադրբեջանի բազմաթիվ հանցագործությունների չի հետևել համապատասխան իրավաքաղաքական գնահատական, ինչը պայմանավորել է դրանց շարունակականությունը. Գարդման-Շիրվան-Նախիջևան

1949 թվականի օգոստոսի 12-ին Ժնևում պատերազմի զոհերի պաշտպանության մասին միջազգային կոնվենցիա կազմող դիվանագիտական կոնֆերանսի կողմից ընդունվել են պատերազմից տուժածների պաշտպանության վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաներ, որոնցից երկուսը վերաբերում են ռազմագերիների հետ վարվելակերպին և պատերազմի ժամանակ բնակչության պաշտպանությանը։ Ժնևի կոնվենցիաները միջազգային մարդասիրական իրավունքի մի մասն են կազմում, որը ստորագրել է նաև Ադրբեջանը։ Սակայն ինչպես Ժնևյան կոնվենցիաների վավերացումից … Read more

«Իսկ հայության հանդեպ՝ որպես պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի բնիկ ժողովուրդ, կատարված հանցագործությունները մինչ օրս չեն ստացել համապատասխան քաղաքական և իրավական գնահատական»

Օգոստոսի 9-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1994 թվականին հաստատվել է որպես բնիկ ժողովուրդների միջազգային օր։ 2007 թվականին ընդունված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևով այս կամ այն գնիկ ժողովրդի առանձնացման հիմնական սկզբունքը ինքնագիտակցությունն է որպես բնիկ ժողովրդի: Բանաձևի համաձայն բնիկ ժողովուրդների հիմնական իրավունքը ազատության և հավասարության սկզբունքն է․ քաղաքական կարգավիճակի որոշման ազատություն, սոցաիալական, տնտեսական և մշակույթային զարգացման … Read more

Վիլեն Գաբրիելյանը նամակ է հղել Համայն Ռուսիո պատրիարքին՝ մտահոգություն հայտնելով Բաքու նրա այցի կապակցությամբ

Մայիս 15,2025 14:14 Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան ռազմական ուխտում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը նամակ է հղել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ խիստ մտահոգություն հայտնելով վերջինիս՝ Բաքու կատարած այցի կապակցությամբ՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի կողմից հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը և հանդես գալ ի պաշտպանություն բոլոր քրիստոնյա ժողովուրդների … Read more