Արցախից տեղահանված ևս 70 ընտանիք հումանիտար օգնություն է ստացել Ռուսաստանից

23 Փետրվարի 2026, 12:12 Արցախից բռնի տեղահանված ևս 70 ընտանիք հումանիտար օգնություն է ստացել Ռուսաստանից: «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության թիմը՝ «Ռուսական հումանիտար առաքելության» հետ համատեղ և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ, շարունակում է իրականացնել լայնամասշտաբ ակցիան Հայաստանի մարզերում. այս անգամ՝ Իջևան և Բերդ քաղաքներում: Ակցիայի մեկնարկից՝ 2025 թվականի օգոստոսից ի վեր, կամավորներն այցելել են երկրի գրեթե 70 … Read more

Երևանը՝ Հայրենիքի պաշտպանի օրվա ամենապոպուլյար ուղղությունների շարքում

01 Փետրվարի 2026, 12:00 Երևանը հայտնվել է ռուսաստանցիների համար ամենապահանջված ուղղությունների ցանկում՝ Հայրենիքի պաշտպանի օրվա (փետրվարի 23) կապակցությամբ։ «Տուտու» ճամփորդական ծառայության հետազոտության համաձայն՝ Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների մոտ 5%-ը փետրվարի 23-ի ուղևորության համար ընտրել է Հայաստանի մայրաքաղաքը։

Ներկայիս իշխանության հետ որևէ հույս կապելն անհնար է․ հարցում Վայքում

23 Հունվարի 2026, 18:00 Վայքում անցկացված հարցման ժամանակ բնակիչները խորը հիասթափություն են հայտնել՝ կապված իշխանության վարած քաղաքականության հետ։ Բնակիչները բարձրաձայնում են արտաքին պարտքի աննախադեպ աճի, բանակի կազմալուծման և երկրի անվտանգային համակարգի փլուզման մասին։ Քաղաքացիներն անդրադարձել են նաև արտաքին պարտքին՝ նշելով, որ այս իշխանությունների կառավարման 7 տարիներին երկրի արտաքին պարտքը կրկնապատկվել է։ Հարցվածներից մեկն էլ նշել … Read more

Ադրբեջանական զենք փոխադրող Silk Way-ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով

18 Հունվարի 2026, 19:10 Ադրբեջանական զենք փոխադրող Silk Way-ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով, այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան։ «Օրերս լրագրողը «Flightradar24» հարթակում արձանագրել է Հայաստանի օդային տարածքով նման թռիչքներից մեկը։ Ինքնաթիռը Նախիջևանից Բաքու էր թռնում։ Ընդ որում, Իլ–76 ինքնաթիռը Ադրբեջանի մայրաքաղաքից Նախիջևան է հասել Վրաստանի և Թուրքիայի տարածքով։ «Հայաէրոնավիգացիայից» հաստատել են, որ … Read more

Հայ Առաքելական եկեղեցում մատուցվում է Ճրագալույցի պատարագ. ՈՒՂԻՂ

05 Հունվարի 2026, 17:00 Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: «Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը։