Երևի սա՞ է նրանց պատկերացրած «խաղաղությունը» իրենց գովաբանած Ադրբեջանի ու Ալիևի հետ. «Փաստ»
Արցախի՝ ապօրինաբար պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում ընթացող, այսպես կոչված, «դատավարության» կամ՝ դատական ֆարսի ընթացքում ադրբեջանական դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար: … Read more