Ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի ԱԳՆ շենքի ներսի պատին գտնվող նկարիչ և քանդակագործ Առնոլդ Մելիքսեթյանի որմնանկարը

Արցախի Հանրապետության ԱԳՆ շենքի ապամոնտաժման ընթացքում, որը ներառված էր պատմամշակութային հուշարձանների ցանկում, Ստեփանակերտում գործող ադրբեջանական օկուպացիոն վարչախումբը ոչնչացրել է շենքի ներսի պատին գտնվող տաղանդավոր նկարիչ և քանդակագործ Առնոլդ Մելիքսեթյանի հեղինակած որմնանկարը։ Այս մասին ահազանգում է Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը։ «ԱԳՆ շենքի քանդումը Արցախի Անկախության օրը ոչ միայն նպատակ ուներ վերացնել անկախության խորհրդանիշները, այլև դարձավ Ադրբեջանի … Read more

Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի բակում ոչնչացվել է հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը

Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը հայտնում է. «Այսօր, երբ նշվում է գիտելիքի և դպրության օրը, մենք ցավով արձանագրում ենք, որ ադրբեջանական օկուպացիոն վարչախումբը Ստեփանակերտի թիվ մեկ դպրոցի բակում ոչնչացրել է Հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը։ Մոնումենտալ արվեստի գործերի կործանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթված տարածքներում ահռելի մասշտաբների է հասել, հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտում։ Այս փաստերը վկայում են … Read more