Էրդողան․ Նեթանյահուն աղետ է դարձել Իսրայելի ժողովրդի համար

12 մարտի 2026 – 11:26 AMT PanARMENIAN.Net – Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դարձել է «աղետ իր իսկ ժողովրդի համար», որը ժամանակին վերապրել է Հոլոքոստը։ «Նույնիսկ իսրայելցի ժողովուրդը, որն ամեն գիշեր անցկացնում է ռմբապաստարաններում, ասում է, որ Հոլոքոստից հետո իրենց վրա եկած ամենամեծ աղետը Նեթանյահուն է», — հայտարարել … Read more

Իրանում 10 անձ է ձերբակալվել Իսրայելի օգտին լրտեսելու մեղադրանքով

11 մարտի 2026 – 15:44 AMT PanARMENIAN.Net – Իրանի ուժային մարմիններն իրականացրել են գործողություն, որի ընթացքում բացահայտվել է Իսրայելի հետ կապ ունեցող ենթադրյալ հետախուզական բջիջը։ Արդյունքում ձերբակալվել է 10 անձ, որոնց կասկածում են Իսրայելի օգտին աշխատելու մեջ։ «Մինչ այս պահը ձերբակալվել է 10 թշնամի, որոնք նկարահանել են հարվածների վայրերը և նյութերը ուղարկել թշնամական լրատվամիջոցներին, – … Read more

Նախիջևանի սահմանադրությունից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հիշատակումները

10 մարտի 2026 – 17:31 AMT PanARMENIAN.Net – Ադրբեջանի նախագահի հրամանագրով հաստատվել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները` հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հիշատակումները: Փոփոխությունների համաձայն՝ վերանայվել է սահմանադրության նախաբանը։ Մինչ այժմ գործող տարբերակում նշվում էր, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են միջազգային պայմանագրերով՝ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և նույն տարվա … Read more

Թրամփ․ Պատերազմն Իրանում գործնականում ավարտված է, բայց ԱՄՆ-ն ու Իսրայելը դեռևս «բավականաչափ չեն հաղթել»

10 մարտի 2026 – 12:40 AMT PanARMENIAN.Net – Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել ավելի շուտ, քան նախկինում էր նախատեսվում, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News հեռուստաալիքին տված հեռախոսային հարցազրույցում: «Կարծում եմ, պատերազմն Իրանում գործնականում ավարտված է: Նրանք չունեն նավատորմ, չունեն կապ, չունե ՌՕՈւ»,-ասել է նա՝ հավելելով, սակայն, որ ԱՄՆ ու Իսրայելը դեռևս … Read more

HRW-ն Իսրայելին մեղադրել է Լիբանանում սպիտակ ֆոսֆոր կիրառելու մեջ

9 մարտի 2026 – 16:08 AMT PanARMENIAN.Net – Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել՝ նշելով, որ իսրայելական ուժերը հարավային Լիբանանի մի գյուղի ուղղությամբ «ապօրինաբար» կիրառել են սպիտակ ֆոսֆոր պարունակող արկեր, որը համարվում է վիճահարույց հրկիզող զինամթերք։ Այս մասին գրել է France 24-ը։ Յոթ լուսանկարների աշխարհագրական դիրքի ճշտման և ստուգման միջոցով HRW-ը … Read more

Թեհրանում կանցկացվի Իրանի նոր գերագույն առաջնորդին երդման արարողությունը

9 մարտի 2026 – 14:20 AMT PanARMENIAN.Net – Մարտի 9-ին Թեհրանում տեղի կունենա Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին երդման արարողությունը: Այն կանցկացվի Էնգելաբ հրապարակում։ Այդ մասին հայտնել է Իսլամական քարոզչության համակարգող խորհուրդը։ «Թեհրանի բնակիչների հավաքը՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին հավատարմության երդում տալու համար, կսկսվի ժամը 15։00-ին (Թեհրանի ժամանակով) … Read more

Իրանում միջուկային օբյեկտ է վնասվել, սակայն ռադիոակտիվ արտահոսք չի գրանցվել

9 մարտի 2026 – 13:40 AMT PanARMENIAN.Net – Իրանի Իսֆահան քաղաքում գտնվող միջուկային օբյեկտը վնասվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով։ Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի միջուկային անվտանգության կենտրոնին։ «Իսֆահան նահանգում գտնվող գամմա-ճառագայթմամբ ստերիլիզացիայի մեկ օբյեկտ մարտի 7-ին ենթարկվել է օդից իրականացված հրթիռային հարձակման՝ սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից», … Read more

Ադրբեջան–Իրան սահմանին բեռնափոխադրումների մուտքն ու ելքը վերականգնվել է

9 մարտի 2026 – 13:15 AMT PanARMENIAN.Net – Մարտի 9-ի առավոտյան վերականգնվել է Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանով մուտքն ու ելքը՝ բեռների տեղափոխման համար բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով, այդ թվում՝ տարանցիկ փոխադրումների համար։ Այդ մասին հայտնել է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը, գրում է APA-ն: Ադրբեջանի ախարարների կաբինետի 2026 թվականի մարտի 5-ի թիվ 66 որոշմամբ … Read more

Իրանի նոր հոգևոր առաջնորդը Մոջթաբա Խամենեին է

9 մարտի 2026 – 10:43 AMT PanARMENIAN.Net – Իրանի Փորձագետների խորհուրդը երկրի նոր հոգևոր առաջնորդ է ընտրել Ալի Խամենեիի որդուն՝ Մոջթաբա Խամենեիին: Որոշումն այդ մասին կայացվել է մարտի 8-ին, հայտնում է BBC-ն: Մոջթաբա Խամենեին ծնվել է 1969 թվականին Իրանի Մեշհեդ քաղաքում, նա նախկին առաջնորդի երկրորդ զավակն է, ստացել է աստվածաբանական կրթություն և դասավանդել է Կում … Read more

ԱՄՆ կոնգրեսականները պահանջել են հետաքննել Վաշինգտոնում Ալիևի թիկնապահների գործողությունները

7 մարտի 2026 – 13:25 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ նամակ են ուղարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ խնդրելով հետաքննել փետրվարին Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպը, որը տեղի է ունեցել այն հյուրանոցի դիմաց, որտեղ տեղակայված է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և միջոցներ ձեռնարկել պատասխանատուների նկատմամբ։ Այս մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ կոնգրեսական … Read more