«Ինչպե՞ս է դասվար Լուսինե Ավետիսյանը պատկերացնում առաջին դասարանում «Մ» տառի ուսուցման, հայկական պարերի եւ հայոց լեզվի մասին դասերի անցկացումը»

«Կրթական դաշտը կարգավորող ոչ մի նորմատիվային պայման կամ պահանջ չի կարող կաշկանդել ուսուցչին: Սակայն մենք մեր ձեռքին ունենալով գործիք՝ դասագիրք, երբեմն կանգնում ենք, մեղմ ասած, դժվարությունների առջեւ»,-ասաց «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» խորագրով աշխատաժողովի մասնակից, դասվար Լուսինե Ավետիսյանը: «Գերպատասխանատվություն է այսօր աշխատել առաջին դասարանում: Առաջին դասարանում նախադպրոցական տարիքից տեղափոխված երեխան լի է հույզերով, զվարթությամբ, … Read more

Ատոմ Մկրտչյան. «Այբբենարանը կրթության համակարգի առաջին դասագիրքն է, որում պետք է դրված լինի կոդեքս, թե որտեղ է տանելու երեխային Այբբենարանից սկսած մինչեւ կաճառ»

«Ազգային կրթության խորհրդի» անդամ Ատոմ Մխիթարյանը «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբուբենը» խորագրով աշխատաժողովում ասաց, որ Այբբենարանում, որն, ըստ էության, ցանկացած երկրի կրթության համակարգի առաջին դասագիրքն է, պետք է դրված լինի կոդեքս, թե որտեղ է տանելու երեխային, ինչպես է գծում յուրաքանչյուր մարդու հետագիծը Այբբենարանից սկսած մինչեւ կաճառ: Ինչ ունենք հիմա: Ընդամենը երկու-երեք շաբաթ առաջ ԱԺ-ն … Read more

Արմինե Դավթյան. «Եթե դպրոցում առանձնացնում ենք նյութական եւ հոգեւոր արժեքները, ստեղծում ենք մարդ, որը միայն սպառող է, մեզ դատապարտում ենք մի ընթացքի, որտեղ ճանապարհին կորցնելու ենք հոգեւորը, ազգի ինքնասիրությունը»

«Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» աշխատաժողովում ԳՊՀ դասախոս, հոգեբան Արմինե Դավթյանը հստակ ի ցույց դրեց կառավարության կողմից հաստատված եւ տպագրված Այբբենարանում տեղ գտած բազմաթիվ սխալներն ու հակամանկավարժական օրինակները, որոնք մտահոգում, սրտի ցավ ու տագնապ են պատճառում աշխատաժողովի մասնակիցներին, մասնագետներին եւ ընդհանրապես հանրությանը: «Վտանգված են հայոց լեզվի եւ պատմական հիմքեր ունեցող հայ ազգի արմատները: Ցանկացած … Read more

Կարին Տոնոյան. «Առաջին դասարանցու համար Այբբենարանը իր ինքնության ամրագրման եւ դեպի ներս եւ դեպի դուրս ամենամեծ, ամենակարեւոր զենքն է»

Ուսուցչի օրվան ընդառաջ «Ազգային կրթության խորհրդի» նախաձեռնությամբ տեղի  ունեցած «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» խորագրով աշխատաժողովում հայտարարվել է նաեւ «Ազգային ուսուցիչ» մրցույթի մեկնարկը: «Ազգային կրթության խորհրդի» անդամ Կարին Տոնոյանը իր խոսքում ասաց. «Այսօր ինձ համար շատ ծանր օր է: Առաջին անգամ ես այսօր խոսում եմ: Հոկտեմբերի 5-ին՝ ուսուցչի տոնի օրը ես կորցրի իմ Մենուային: … Read more

«Սփյուռքին պետք է ինչ-որ մի հարթակ, մի ճիշտ Ազգային Այբբենարան». Գեւորգ Բագրատունի

«Ինքս ազգային ուսուցիչների ընտանիքից եմ: Ունեմ կոնկրետ առաջարկ»,-ասաց հյուրերից Գեւորգ Բագրատունին «Ազգային կրթության խորհրդի» կազմակերպած` «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» խորագրով աշխատաժողվում: «Եթե դուք կարողանաք Այբբենարան ստեղծել, ապա դրա օնլայն ծախսերը եւ պատրաստելը կվերցնեմ ինձ վրա: Ու կունենանք օնլայն Այբբենարան: Դա իմ նպատակներից մեկն է: Քանի որ ես սփյուռքից եմ, այնտեղ հայերի վիճակը կատաստրոֆիկ … Read more