Ռազմական բժիշկները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ շարունակելու են զինվորական ծառայությունը

Հուլիսի 30-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմական բժիշկ շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության և սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Ինչպես հայտնել է ՊՆ-ն, սահմանված կարգի համաձայն՝ ռազմական բժիշկներն ընտրել են այն զորամասերը, որտեղ շարունակելու են զինվորական ծառայությունը։ Շնորհավորելով նորընծա սպաներին ծառայության նշանակվելու առթիվ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ … Read more

«Արարատցեմենտ»-ը նոր կառավարիչ ունի — MediaNews

Դավիթ Գևորգյանին նշանակել «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Գևոգ Պապոյանը։ Հիշեցնենք՝ Պապոյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ «Արարատցեմենտ»-ի տնօրենին ինքն է նշանակելու, կառավարումը անցել է Էկոնոմիկայի նախարարությանը ամբողջապես, և տնօրենը Էկոնոմիկայի նախարարության աշխատակից է լինելու: Ավելի վաղ հայտնել էինք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում … Read more

Լոլիկը կմթերվի, իսկ մթերման գինը կլինի առնվազն 40 դրամ․ Խոջոյան — MediaNews

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը անդրադարձել է լոլիկ չմթերելու և ցածր գնի վերաբերյալ տարբեր հրապարակումներին։ «Գրեթե մեկ շաբաթ շարունակ լրատվությամբ ներկայացվում է, որ լոլիկը չի մթերվում և մթերման գինն էլ ցածր է՝ 30 դրամ (չնայած այն հանգամանքին, որ մթերումը դեռ չի մեկնարկել): Լոլիկը կմթերվի, իսկ մթերման գինը կլինի առնվազն 40 դրամ: Համոզված եմ, որ որոշ գործարաններ … Read more

Երևանում բախվել են թիվ 65 համարի ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը․ բուժօգնության է դիմել 5 անձ

Ճանապարհատրանսպորտային պատահար Ռուբինյանց փողոցումՀուլիսի 30-ին՝ ժամը 15։09-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։ Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բուժօգնության է դիմել 5 անձ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հանգամանքները պարզվում են։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

ՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը

Հուլիսի 30-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ինչպես նաև շահագրգիռ այլ պետական գերատեսչության ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԾԿՀ կողմից կարգավորվող ընկերությունների հանրային ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրաէներգետիկական, էլեկտրոնային հաղորդակցության և … Read more

Աննա Հակոբյանին ուղղված սպառնալիքների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ հետախուզվում է

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, Քննչական կոմիտեն ուսումնասիրում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ ստացված հաղորդումը, համաձայն որի՝ ընտանիքներում բռնության թեմաների վերջին բարձրաձայնումից հետո իր կյանքին ուղղված սպառնալիքներ է ստանում։ Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: «Նշենք, որ անձի վերաբերյալ … Read more

2026 թվականի հունիսին 2025 թվականի նույն ամսի համեմատությամբ ՏԱՑ-ն աճել է 7,7 տոկոսով. Փաշինյան

Վիճակագրության կոմիտեն հրապարակել է տնտեսական ակտիվության ցուցանիշները, և պետք է ուրախությամբ արձանագրենք, որ 2026 թվականի հունիսին 2025 թվականի հունիսի համեմատությամբ ՏԱՑ-ն աճել է 7,7 տոկոսով, այսինքն՝ մենք ունենք բավականին լավ տնտեսական ակտիվության ցուցանիշ: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 30-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առաջատարը շարունակում են մնալ շինարարությունը և ծառայությունները, նաև արդյունաբերությունը բավականին լավ վիճակում … Read more

Զբոսաշրջության տեսակետից ռեկորդային ուղեծրի մեջ ենք. Փաշինյան — MediaNews

Զբոսաշրջության տեսակետից ռեկորդային ուղեծրի մեջ ենք: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 30-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հաշվի առնելով նաև առաջիկայում սպասվող COP-17 համաժողովը՝ մեծ է հավանականությունը, որ 2026 թվականին մեր զբոսաշրջության թվերը կլինեն բացարձակ առավելագույնը Հայաստանի պատմության մեջ»,- ասաց նա: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

6 ամսով արգելվում է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից

6 ամսով արգելվել է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից: «Այսպիսով, կավելանան տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման ծավալները, կմեծանա լոլիկի նկատմամբ պահանջարկը, որի արդյունքում կապահովվի մթերման համար առաջարկվող լոլիկի բերքի մթերումը՝ ամբողջ ծավալով»,- ասվում է Կառավարության որոշման հիմնավորման մեջ։ Լոլիկի արտահանման սահմանափակումների կիրառման օրվանից՝ 2026 թ. մայիսի 22–ից մինչև հուլիսի 22-ը, ջերմատնային արտադրության … Read more

Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված մահացած երիտասարդի ինքնությունը — MediaNews

Պարզվել է երեկ՝ հուլիսի 29-ին, Կիևյան կամրջից իրեն ցած նետած մահացածի ինքնությունը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նա Երևանի բնակիչ, 20-ամյա Միքայել Բ.-ն էր։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղան սովորում էր Հայաստանում գործող ակադեմիաներից մեկում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը հուլիսի 29-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:40-ի … Read more