Սպասում ենք Ծառուկյանի որդուն․ խոստանում էր, որ ամսի 7-ից հետո հետ կգա․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ հունիսի 7-ից հետո որդու վերադառնալու վերաբերյալ հայտարարությանը։ «Հիշեցում համապատասխան Ծառուկյանին․ խոստանում էր, որ ամսի 7-ից հետո տղան հետ կգա։ Անհամբեր սպասում ենք Ծառուկյանի որդուն, խոստանում եմ՝ կդիմավորենք օդանավակայանում։ Ինքն էր չէ՞ ասում` Ծառուկյանի խոսքը գործ է»,- գրել է Չախոյանը։ … Read more

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր Սարատովկայի ղեկավար Գառնիկ Մարդոյանին պատկանող ապօրինի ռազմամթերքը հայտնաբերվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրի վարչական ղեկավարին պատկանող ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: «Մասնավորապես Սարատովկա բնակավայրի վարչական ղեկավար Գառնիկ Մարդոյանի բնակարանի և օժանդակ շինությունների խուզարկությամբ հայտնաբերվել են ինքնաձիգի չկրակված փամփուշտներ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գառնիկ Մարդոյանի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային … Read more

ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան. 4 տոկոսի շեմը հաղթահարել չի հաջողվել. ԿԸՀ — MediaNews

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրության նախնական արդյունքները: Վերջին հաշվարկի համաձայն՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 49,825%«Ուժեղ Հայաստան» կուսակցություն — 23,281%«Հայաստան» դաշինք — 9,934%«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն — 3,996%:Սրանք առավել շատ ձայն ստացած ուժերն և այս պատկերը ցույց է տալիս, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը չի հաջողվել հաղթահարել 4 … Read more

Հայաստանը մոտ ապագայում մտադիր է ինստիտուցիոնալացնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը․ Փաշինյան

«Հայաստանն առաջիկայում մտադիր է ինստիտուցիոնալացնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը»։ Այս մասին հունիսի 8-ին մշտական հանձնաժողովի նիստում իր խոսքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք աշխատելու ենք այս ուղղությամբ», — ասել է վարչապետը։ Փաշինյանը նշել է նաև, որ մոտ ժամանակներս պետք է մեկնարկի TRIPP-ի վավերացման գործընթացը։ «Կարևոր է արձանագրել, որ սա իսկապես իրավիճակ փոխող նախագիծ է, … Read more

120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար

Ամերիաբանկը և Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) ՎԶԵԲ-ի` Ռիգայում (Լատվիա) կայացած տարեկան ժողովի ժամանակ կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր։ Պայմանագրի նպատակն է ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում գործող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար և խթանել կայուն զարգացումը կանաչ ֆինանսավորման միջոցով։ Ֆինանսավորման առնվազն 25%-ը կհատկացվի սահմանված չափանիշներին համապատասխանող կանաչ նախագծերին։ Մնացած միջոցները կուղղվեն … Read more

Քո քարտեզը. վարչապետը հայտնել է՝ ինչպես ձեռք բերել այն — MediaNews

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եզրափակիչ հանրահավաքից առաջ սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, թե ինչպես քաղաքացիները կարող են ստանալ արդեն սիրված ՀՀ քարտեզի մակետը: «Ժամը 19:00-ից մեր քաղաքական ուժի ներկայացուցիչները Հանրապետության հրապարակ մոտեցող բոլոր քաղաքացիներին կնվիրեն արդեն սիրված քարտեզը: Բոլորին առանց բացառության»,- ասել է վարչապետը: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Նիկոլ Փաշինյանը ջախջախեց պատերազմի բազմագլուխ կուսակցությանը — MediaNews

Քիչ առաջ ավարտվեց 2026 թվականի Խորհրդարանական ընտրությունների գլխավոր բանավեճը՝ առաջին համարների մասնակցությամբ։ Ինչպես և սպասվում էր վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ լինելով մյուս թեկնածուների հիմնական թիրախ կարողացավ բանավեճում ջախջախել վերջիններիս ու ցույց դրեց պատերազմի եռագլուխ, եթե կուզեք՝ քառագլուխ կուսակցության ողջ պերճանքն ու թշվառությունը։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Բագրատ Գալստանյանը տնային կալանքը կկրի վարչապետի հետ վիճաբանող տիկնոջ տանը․ մանրամասներ

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով։ Սակայն պարզվեց, որ Բ.Գալստանյանի տնային կալանքի հասցեն հանդիսանում է վերջինիս փաստաբան Տաթևիկ Սողոյանի մոր` Արփինե Սողոյանի հաշվառման հասցեն:  Ի դեպ սա այն նույն տիկինն է, ով  քարոզչության ընթացքում լեզվակռվի մեջ էր մտել ՀՀ վարչապետի հետ, ինչը մեծ արձագանք … Read more

Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընդառաջ՝ Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից մինչ օրս կատարված աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ Աշխատանքային խմբի գործառույթներն ուղղված են նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ընտրության և դրան նախորդող … Read more

Ռազմիկ Ամյան են երգացնում հանրահավաքին, որ մարդ հավաքվի․ մեղք լինես Սամո․ Օհանյան

Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում կալուգացի Սամոյի հանրահավաքին Ռազմիկ Ամյանի ներկայությանը։ Մեղք լինես Սամո, հույսը դրել է Ղարաբաղից փախած Ռազմիկի համերգով մարդ հավաքելու վրա։ Ռազմիկ Ամյան են բերում երգացնեն հանրահավաքին, որ մարդ հավաքվի։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ