Վարչապետի ծառայողական մեքենան կունենա նոր համարանիշ՝ միջազգային փորձին համապատասխան

Ներկայում վարչապետին սպասարկող մեքենայի համարանիշը բաղկացած է ՀՀ եռագույնից և «001 ՍՍ» հինգ նշաններից։ Ներքին գործերի նախարարության կողմից ուսումնասիրվել է մի շարք երկրների, մասնավորապես՝ Շվեդիայի և Իսլանդիայի փորձը, ինչի արդյունքում արձանագրվել է, որ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկող տրանսպորտային միջոցների համար շատ հաճախ կիրառվում են ստանդարտից տարբերվող կանոններ։

Փաշինյանը բացատրել է՝ ինչպես են մի քանի ընկերություն տեղեկացել ադրբեջանական բենզինի մասին

«ՀՀ կառավարությունը, նախնական ուսումնասիրելով դաշտը, առաջարկել է այն գործարարներին, որոնք, մեր գնահատմամբ, հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասել, օրինակ՝ «կառավարությունը մեզ ստիպում է, որ Ադրբեջանից բենզին գնենք, իսկ մենք չեն գնում և այլն», ասել ենք, որ կա նման հնարավորություն, և, եթե չեմ սխալվում, Հայաստանի կողմից 2 ընկերություն կապ են հաստատել»,- ասաց Փաշինյանը։

Ֆրանսիացի ֆերմերները տրակտորներով արգելափակել են Փարիզի կենտրոնը

Ֆրանսիացի ֆերմերները արգելափակել են Փարիզի առևտրային հարթակները և քաղաքի կենտրոն տանող ճանապարհները՝ ի նշան ԵՄ-ի և հարավամերիկյան ՄԵՐԿՈՍՈՒՐ դաշինքի միջև ազատ առևտրի վիճահարույց համաձայնագրի դեմ բողոքի։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Նշվում է, որ Coordination Rurale միության ֆերմերները կոչ են արել Փարիզում բողոքի ցույցեր անցկացնել ԵՄ-ի և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի համաձայնագրի դեմ, որը, նրանց կարծիքով, կարող է … Read more

Ստիպված կլինի հեռանալ, ինչպես հեռացավ Սերժ Սարգսյանը. Փաշինյանը՝ Վեհափառի մասին

Տեսանյութեր Քաղաքականություն Ստիպված կլինի հեռանալ, ինչպես հեռացավ Սերժ Սարգսյանը. Փաշինյանը՝ Վեհափառի մասին (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support

CES 2026. Nvidia-ի նորարարություններից մինչեւ AMD-ի չիպերն ու Razer-ի AI տարօրինակությունները

CES 2026 ցուցահանդեսը Լաս Վեգասում եռում է․ ինչպես վերջին երկու տարիներին, այս անգամ եւս CES-ի գլխավոր թեման արհեստական բանականությունն է։ Միջոցառման ավանդական հիթերը, սակայն, նոր սարքավորումներն ու տարօրինակ գաջեթներն են։ Ներկայացնում ենք ամենախոշոր հայտարարություններն ու անակնկալները։ Nvidia․ AI մոդել ինքնավար մեքենաների համար եւ Rubin ճարտարապետություն Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը հանդես է եկել երկար ելույթով՝ … Read more

Վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքներ են ներկայացվել

Հասարակություն Վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքներ են ներկայացվել Աջակցիր «Ա1+»-ին Վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված եւ մահացած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Բողոքներ ներկայացրել են ինչպես պաշտպանական, այնպես էլ տուժող կողմը: Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին Երևան քաղաքի  Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով 29-ամյա  … Read more

Հայաստանն ու Ադրբեջանն առևտրի համար ապրանքների ցանկեր են փոխանակում․ Փաշինյան

Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, թե ինչ գնելու և վաճառելու հարցում են հետաքրքրված։ Քննարկում կա, ուսումնասիրության փուլում է հարցը։ Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողի հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել այն ընկերությունները, որոնք այժմ Ադրբեջանից ներկված բենզին են վաճառում, վարչապետը պարզաբանեց «‎Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման … Read more