Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի, լույս 4-ի գիշերը ՀՀ ողջ տարածքում կնվազի 14-18 աստիճանով. Սուրենյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ ձնառատ ցիկլոնը հեռանում է․ «Ցիկլոնն արդեն տեղաշարժվում է հարավ-աևելեք։ Կեսօրից հետո շրջանների մեծ մասում տեղումները կդադարեն, դրանք ցերեկային ժամերին կպահպանվեն միայն Վայոց ձորում ու Սյունիքում։ Երեկոյան ժամերից ՀՀ ողջ տարածքում կդիտվի տեղումների դադար»,- նշում է նա։ —00—ԼԱ