Միքայել Աջապահյանի ու Բագրատ Գալստանյանի գործերով դատախազն ազատվել է աշխատանքից – Նորություններ 09.01.2026

Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ու «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործերով մեղադրող դատախազ Արմեն Բաղդասարյանն ազատվել է պաշտոնից։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը համապատասխան հրամանագիրը ստորագրել է հունվարի 7-ին։ «ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման … Read more

Կառավարության գովազդած Wizz air-ը ուղևորներին թողել է փողոցում. մեկօրյա հյուրանոց և անորոշություն․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուղևորներից ահազանգ է ստացել այն մասին, որ պետական աջակցություն ստացող Wizz Air ավիաընկերությունը Պրահա մեկնածներին բառացիորեն փողոցներն է գցել: Wizz air-ը անորոշության մեջ է պահում ուղևորներին երեկվանից: Միայն ստացել են նամակ որ չվերթը հետաձգվում է և վերջ. ինչու, որքն ժանանակ չեն պարզաբանել: Ինստագրամյան Elenchs_blog էջով հայտնի Էլեն Քանդարյանը հրապարակել … Read more

Կրիպտոշուկան տարեսկզբին․ հիմնական միտումները

2026 թվականի սկզբին կրիպտոարժույթների շուկան դրսևորում է հարաբերական կայունացում և ընտրողական աճ։ Bitcoin-ը և Ethereum-ը շարունակում են պահպանել շուկայի հիմնական շարժիչի դերը՝ ներդրողների ուշադրությունը կենտրոնացնելով առավելապես խոշոր և կարգավորվող ակտիվների վրա։ Միևնույն ժամանակ նկատվում է ինստիտուցիոնալ հետաքրքրության պահպանում, հատկապես՝ բիթքոյնի ETF-ների և կրիպտոակտիվների նկատմամբ կարգավորումների հստակեցման ֆոնին։ Տարեսկզբին շուկան բնութագրվում է նաև սպեկուլյատիվ ակտիվության նվազումով․ … Read more

Վենեսուելական նավթի բաժանումը սկսվել է․ Reuters

Աշխարհի խոշորագույն երկու ապրանքային առևտրական ընկերությունները՝ Vitol-ը և Trafigura-ն, բանակցություններ են վարում ԱՄՆ վարչակազմի հետ՝ վենեսուելական նավթի տեղափոխման և վաճառքի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ընթացող քննարկումներին ծանոթ չորս աղբյուրների։ Ըստ աղբյուրների՝ այս եվրոպական ընկերությունների ներկայացուցիչները կմասնակցեն հունվարի 9-ին Սպիտակ տանը նախատեսված հանդիպմանը։ Reuters-ի փոխանցմամբ՝ հրավիրվել են նաև ԱՄՆ խոշոր նավթային ընկերություններ։ … Read more

Աննա Վարդապետյանը պաշտոնից ազատել է նաև ավագ դատախազ Արմեն Բեգլարյանին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հունվարի 7-ի հրամանով՝ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Բեգլարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Համաձայն դատախազության պաշտոնական կայքում հրապարակված հրամանի՝ Բեգլարյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն:

Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի պարտավորությունները փակելը ինչո՞ ւ են հետաձգել. Դավիթ Ղազինյան

Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: © 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են. Website by … Read more

Հաջորդ շաբաթ հնարավոր է Թրամփը և Զելենսկին հանդիպեն

9 Հունվար, 2026 12:08 Աշխարհ Վլադիմիր Զելենսկին կարող է հաջորդ շաբաթ մեկնել Միացյալ Նահանգներ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագիրը վերջնականապես կնքելու համար, հինգշաբթի օրը հաղորդել է Axios-ը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին։ Ուկրաինացի պաշտոնյաները Axios-ին հայտնել են, որ, հնարավոր է, Զելենսկին հաջորդ շաբաթ մեկնի Միացյալ Նահանգներ՝ … Read more

Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և համայնքապատկան հողատարածքների կադաստրային քարտեզներում իրական կոորդինատներին չհամապատասխանող տվյալներ մուտքագրելու, հողամասերի քարտեզների ուղղման միջոցով դրանց տեղադիրքերը փոխելու և հետագայում հողամասերի նշանակությունը որպես «ընդերքօգտագործման» փոխելու համար հիմքեր ստեղծելու, ինչպես նաև համայնքապատկան … Read more

Չինաստանը մեկնաբանել է ռուսական տանկերի առգրավումը

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից այլ երկրների նավերի առգրավումը խախտում է միջազգային իրավունքը։ «Միացյալ Նահանգների կողմից միջազգային ջրերում օտարերկրյա նավերի կամայական կալանավորումը միջազգային իրավունքի լուրջ խախտում է», — ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ ի պատասխան լրագրողի՝ Marinera տանկերի կալանավորման վերաբերյալ մեկնաբանություն տալու խնդրանքի։ Դիվանագետը ընդգծել է, որ Պեկինը դեմ է … Read more

Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտ ձեռք բերող քարտապաններին պատահականության սկզբունքով նվերներ են հանձնվելու

Վճարովի բովանդակություն Սույն թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտ ձեռք բերող քարտապաններին պատահականության սկզբունքով նվերներ են հանձնվելու։ Նվերների ցանկում լինելու է հինգ iPhone 17 Pro (256GB), երեք Apple Watch (Series 11), երեք AirPods Pro3, երկու Dyson վարսահարդարման սարք (HS08), մեկ PlayStation PS5 Slim և մեկ AirPods 4։ … Read more