Տեր Արտաշես Հակոբյանը հորդորում է իրեն չշփոթել տիրադավներին միացած անվանակցի հետ

Ուկրաինայի Հայոց թեմի հոգևորական Տեր Արտաշես Հակոբյանը գրում է. «Այսօր մամուլում և սոցիալական հարթակներում տարածվում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, ըստ որի իբր ես միացել եմ «եկեղեցու բարեկարգման» նախաձեռնությանը։ Տարածվող նյութերում այդ լուրերը ուղեկցվում են իմ լուսանկարներով, ինչը մարդկանց մոտ ստեղծել է թյուր տպավորություն և արդարացի դժգոհություն։ Իրականում տվյալ նախաձեռնությանը միացած է այլ հոգևորական՝ նույն անուն-ազգանունը կրող մեկ … Read more

«Դուգ լքե՛լ եք հոգևոր խրամատը»․ լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթի նամակը՝ տիրադավներին

ԱԺ ամբիոնից, հայտարարությունների ժամին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմինե Խերանյանն ընթերցեց Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, պահեստազորի գնդապետ, սյունյաց հոգևոր թեմի ատենապետ, իսկ այս պահին «Վարդաշեն» ՔԿՀ-ում անազատության մեջ պահվող Աշոտ Երկաթի (Մինասյանի)  նամակն ուղղված տիրադավ սրբազաններին։ «Խոսքն ուղղում եմ այն տիրադավ «սրբազաններին ովքեր խռովություն են բարձրացրել Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ միանալով հայրենադավ իշխանությանը։ Ես ուզում եմ ներկայացնել … Read more

Իմ հավատարմությունն ու նվիրվածությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետին․ Տեր Եփրեմ

Անկախ ամեն ինչից, իրավիճակից ու հանգամանքից, կրկին ու կրկին իմ հավատարմությունն ու նվիրվածությունը, սերն ու գորովանքն եմ արտահայտում առ Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր սրբությունները, նրա կանոններն ու օրենքները, առ ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը… Ուխտում եմ` շարունակել մնալ հավատարիմ ու անսակարկ զինվորը մեր Սուրբ Եկեղեցու` պատվով կրելով … Read more

Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը մոտեցել է, դրա նշանները շատ են․ Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանն իր ֆեսյբուէյան էջում գրել է․ «ՀՀ Սահմանադրության և Հայաստանի օրենքների բացահայտ և կոպիտ խախտումներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 1. ներխուժել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման տիրույթ․ 2. առաջնորդում է եկեղեցիների պղծության գործընթացը՝ կարգալույծ եղած քահանաների միջոցով Պատարագներ անցկացնելով, ինչպես նաև Սուրբ և Անմահ Պատարագի կարգը փոխելով (բովանդակության մեջ խմբագրում (զեղչում) կատարելով)․ … Read more

Արտաշատում Opel-ը հայտնվել է գերեզմանատան տարածքում․ ամուսինները և նրանց 2 երեխաները հոսպիտալացվել են

Երեկ՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում Արտաշատ քաղաքում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Գրիգոր Թ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել գերեզմանատան տարածքում, բախվել շիրմաքարի, կոտրել այն ապա հայտնվել քարե պատնեշի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական … Read more

Մերկասառույց, չմաքրված ճանապարհներ. Հրազդանի ճանշինը տեղում չէ

Սևան-Երևան ճանապարհատվածը տեղումների հետևանքով գրեթե ձյունածածկ է։ Ավտոմեքենաները դժվարությամբ են տեղաշարժվում։ Հրազդանի ՃԱՆՇԻՆ-ը գրեթե ոչինչ չի արել տրանսպորտային միջոցների երթևեկությունը բարելավելու համար։ Նշենք, որ ճանպարհների մի հատված ամբողջությամբ սառցապատ են։ Այս պահին նշված հատվածում ձյուն է տեղում, թե ինչ իրավիճակ կլինի ճանապարհներին ձյան կուտակումներից, դժվար չէ պատկերացնել։

Երևանը մառախուղի մեջ է․ ճանապարհներին խառնաշփոթ է

Երևանում խիտ մառախուղի պատճառով այսօր առավոտյան երթևեկությունը հայտնվել է խառնաշփոթի մեջ։ Քաղաքի մի շարք հիմնական և երկրորդական ճանապարհահատվածներում տեսանելիությունը կտրուկ նվազել է, ինչի հետևանքով մեքենաների շարժը դանդաղել է, առաջացել են խցանումներ և անկանոն երթևեկություն։ Վիդեո կադրերում երևում է, որ որոշ հատվածներում վարորդները դժվարությամբ են կողմնորոշվում ճանապարհի վրա, իսկ մառախուղը լրջորեն խոչընդոտում է բնականոն շարժին։ Տեսանելիության … Read more

Չայնիի ոլորաններում բեռնատարները հայտնվել են խցանումների մեջ

Չայնիի ոլորաններում մառախուղ է։ Վատ տեսանելիության պատճառով ավտոմեքենաների համար ճանապարհները դարձել են դժվարանցանելի։ Ձյան առատ տեղումների հետևանքով բեռնատար ավտոմեքենաները հայտնվել են խցանումների մեջ և ժամանակավորապես կանգ են առել ճանապարհի վրա՝ խոչընդոտելով երթևեկության բնականոն ընթացքը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Հայի արժանապատվությունը չունի պարզաբանման կարիք․ Դահուկասպորտի ֆեդերացիայի պատասխանը՝ ԿԳՄՍՆ-ին

Օրեր առաջ Միջազգային դահուկային ֆեդերացիան Tour de Ski-ի ժամանակ տուգանեց դահուկորդ Միքայել Միքայելյանին, որը ելույթի ընթացքում իր մրցակցային հագուստի վրա կպչուն ժապավենով փակել էր մրցաշարի հովանավորի «Ադրբեջան» գրությունը: Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն անդրադարձել է Միքայել Միքայելյանի հետ տեղի ունեցած միջադեպին և ԿԳՄՍ-ի նախարար Ժաննա Անդրեասյանի արձագանքին: Ֆեյբուքյան գրառման մեջ Գագիկ Սարգսյանը ներկայացրել է … Read more

Հետևողական և նպատակային աշխատանքը կարող է «ճեղքել» լռության պատը և տալ արդյունքներ․ ՔԻՀԿ

ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Վերջին տարիներին Հայաստանում քաղաքական հետապնդումների ծավալը, կիրառված մեթոդների բազմազանությունը ստեղծել են նոր իրականություն։ Եթե նախկինում դրանք փորձ էր արվում կոծկել՝ այժմ անթաքույց են։ Արդեն երկու տարի է, ինչ «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» (ՔԻՀԿ) իրավապաշտպանները ուսումնասիրում և արձանագրում են Հայաստանում քաղաքական հետապնդումները։ Մենք իրազեկում ենք դրանց մասին հայ հանրությանը և մարդու իրավունքների ոլորտում գործող … Read more