Aurora News | Եվրոպայի տեղը Ռուսաստանի և Բելառուսի հետ է․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրոպայի տեղը Ռուսաստանի և Բելառուսի հետ է, և ԵՄ-ն սկսել է հասկանալ իր տեղը և միջազգային հարաբերություններում անկախ խաղացող լինելու անհրաժեշտությունը։ «Մենք, իհարկե, ուրախ չենք, որ Եվրոպան ավելի շատ խնդիրներ ունի, քան մենք, և որ նրանք չեն կարողանա խուսափել Արևելքից, ոչ միայն Արևմտյան կիսագնդից գազ գնելուց՝ Ռուսաստանի կողմից … Read more

Անշարժ ու անվերջանալի խցանում Նոր Նորքում

Գիշերն ու առավոտյան տեղացած ձյունը կրկին կաթվածահար է արել Երևանի երթևեկությունը։ Բազմաթիվ փողոցներում խցանումներ են առաջացել, մեքենաները դանդաղ են շարժվում։ Oragir.News-ի տեսախցիկն արձանագրել է, որ Նոր Նորքում այսօր, հունվարի 19-ի առավոտյան խցանում է։ Մարդատար ավտոմեքեննաները տևական ժամանակ կանգնած են մնում։ Մանրամասները՝ տեսանյութում։

Քրդական SDF-ը համաձայնության է եկել Սիրիայի իշխանությունների հետ

Սիրիայի կառավարական զորքերը կիրակի շարունակել են առաջխաղացումը Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) դեմ՝ գրեթե լիակատար վերահսկողություն հաստատելով Ռաքքայի նկատմամբ, որն «Իսլամական պետության» նախկին մայրաքաղաքն էր, և որը գրեթե ինը տարի առաջ գրավվել էր քրդերի գլխավորած աշխարհազորայինների կողմից՝ Միացյալ Նահանգների օգնությամբ, գրում է Al Monitor-ը։ Ժամեր անց Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է քրդերի գլխավորած աշխարհազորի փաստացի … Read more

Aurora News | Ազատում հրդեհի գործով միջնորդություն կներկայացվի Փաշինյանին և Պապիկյանին հարցաքննելու համար․ Նորիկյան

«Համապատասխան փուլում միջնորդություն ենք ներկայացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին նույնպես դատակոչելու և հարցաքննելու համար»,– ասուլիսում ասել է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով տուժողների շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։ Նա նշել է, որ երկու օր առաջ կրկին ուսումնասիրել է հենց դեպքի օրը՝ 2023 թվականի հունվարի 19-ին կառավարության նիստում Նիկոլ․ Փաշինյանի, … Read more