Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը տեղի կունենա հունվարի 12–ին – Նորություններ 07.01.2026

Հունվարի 12-ին՝ ժամը 16:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ գործով դատական նիստը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Գայանե Պապոյանը: Փաստաբանի փոխանցմամբ՝ դատական կազմը ներկայացնում են նախագահող դատավոր Հարություն Պետրոսյանը, Մակար Կիրակոսյանը և Արմեն Բեկթաշյանը։ Հիշեցնենք, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման է դատապարտվել 6 տարի … Read more

Թրամփը պահանջում է Վենեսուելան դուրս մղի Չինաստանին ու Ռուսաստանին, նավթի հարցում համագործակցի միայն ԱՄՆ-ի հետ․ ABC News

Վենեսուելայի իշխանությունները պետք է բավարարեն Սպիտակ տան պահանջները, նախքան ավելի շատ նավթ արդյունահանելու թույլտվություն ստանալը, հաղորդել է «ABC News»-ը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի ծրագրին ծանոթ երեք աղբյուրների։ Վարչակազմը պահանջները փոխանցել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսին։ Նախ, երկիրը պետք է դուրս մղի Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին ու Կուբային ու խզի տնտեսական կապերը, ասել են աղբյուրները։ Երկրորդ, … Read more

ԱՄՆ-ում մահացել է ՊԱԿ-ի ամենահայտնի գործակալը

ՍՍՀՄ ՊԱԿ-ի ամենահայտնի ամերիկացի գործակալ Օլդրիչ Էյմսը մահացել է ամերիկյան բանտում՝ 84 տարեկան հասակում։ Էյմսը 1994 թվականին ձերբակալվել և դատապարտվել է ցմահ ազատազրկման լրտեսության համար՝ Սովետական Միության և Ռուսաստանի օգտին աշխատելու պատճառով։ Հետաքննիչների տվյալներով՝ նա խափանել է ԱՄՆ-ի ավելի քան 100 հետախուզական գործողություն և բացահայտել Արևմուտքի համար աշխատող ավելի քան 30 գործակալի ինքնություն։ ԱՄՆ հետախուզական … Read more

Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք հրաձգության առաջնությանը

Ադրբեջանի հրաձգության ազգային հավաքականը չի մասնակցի Երևանում՝ փետրվարի 27-ից մարտի 5-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Իրադա Աշումովան։ Նա նշել է, որ հայ մարզիկները նախկինում հրաժարվել էին մեկնել Ադրբեջան՝ մասնակցելու ԱՊՀ 3-րդ խաղերին՝ չնայած պետական ​​անվտանգության երաշխիքներին։ Հետևաբար, որոշում է կայացվել չմասնակցել Եվրոպայի առաջնությանը։

Strategy ընկերությունը հայտնել է ևս 116,3 մլն դոլարի բիթքոյնների գնման մասին

Strategy ընկերությունը (նախկինում՝ MicroStrategy, բորսայական նշանը՝ MSTR) հայտնել է, որ դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում ձեռք է բերել 1 287 բիթքոյն՝ ընդհանուր առմամբ 116,3 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Հունվարի 5-ի դրությամբ Strategy-ի հաշվեկշռում առկա է 673 783 բիթքոյն, ինչը կազմում է բիթքոյնի ընդհանուր էմիսիայի ավելի քան 3%-ը։ 2020 թվականից ի վեր ընկերությունը դրանց … Read more

Իջևանում, Բագրատաշենում, Գորիսում, Կապանում և մի շարք այլ բնակավայրերում այս պահին +14․+18 աստիճան է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Տավուշում և Սյունիքում գարնանային տրամադրություն է, Իջևանում, Բագրատաշենում, Գորիսում, Կապանում և մի շարք այլ բնակավայրերում ժամը 14։00 դրությամբ +14․․․+18 աստիճան է։ —00—ԼԱ

Համայնքների ղեկավարները ուխտերթին ենթակաների հետ են մասնակցել

ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել երեկվա ուխտերթի մասնակցության մի լուսանկար, որը հերթական անգամ հարցեր է բարձրացնում իշխանական միջոցառումներին քաղաքացիների «կամավորության» վերաբերյալ։ Լուսանկարից երևում է, որ վարչապետի ուխտերթին մասնակցելու է եկել նաև Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանն իր ենթակաների խմբով։ Փաստացի այս անգամ ևս գործի է դրվել վարչական լծակը․ ստորաբաժանումներին փոխանցվել է «մասնակցելու» հրահանգը, արդյունքում միջոցառման «մարդաշատությունն» … Read more

Արցախցիների աջակցության ծրագրերը 2025-ին․ դիտարկումներ և առաջարկներ

2025թ․ Արցախից բռնի տեղահանված բնակիչների աջակցության ծրագրերը փոփոխությունների ենթարկվեցին։ Միջնաժամկետ ամենախոշոր ծագիրը, որը ենթադրում էր բնակվարձի և կոմունալ ծախսերի փոխհատուցում 40 հազար + 10 հազար դրամ բանաձևով, էական փոփոխությունների ենթարկվեց։